«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
[[Արաբներ|Արաբները]] շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական): Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան: Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը: Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը:Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում: Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին:
 
«Վերադարձ դեպի հնություն» շարժման ականավոր ներկայացուցիչներից են '''Աբու Թամմամը''' և [[ալ-Բուհթուրի|ալ-Բուհթուրին]]:
 
Աբու Թամմամը ծնվել է [[Դամասկոս]]ի մոտ գտնվող [[Ջասիմ]] քաղաքում՝ [[հույն|հունական ծագմամբ]] [[Քրիստոնյա|քրիստոնեական]] ընտանիքում: Քաղաքում կանգնեցված է նրա արձանը: Մանկությունն անցկացրել է Դամասկոսում, որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն: Հետագայում ապագա պոետը ընդունում է [[իսլամ]]: Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում՝ ասելով, որ պատկանում է թայ ցեղին: