«Տարիֆային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տարիֆային համակարգ''' == Նորմատիվային նյութերի ամբողջություն == ԽՍՀՄ-ում աշխատավարձի կազմակեր...»:
 
No edit summary
Տող 2.
 
== Նորմատիվային նյութերի ամբողջություն ==
 
[[Պատկեր:WORKERS.jpg|250px|մինի|բանվորներ]]
 
[[ԽՍՀՄ]]-ում աշխատավարձի կազմակերպման կարևորագույն տարրերից, նորմատիվային նյութերի ամբողջություն, որի օգնությամբ իրականացվում է տարբեր խմբերի և [[կատեգորիաներ]]ի աշխատողների աշխատավարձի մակարդակների շերտավորումն ու կարգավորումը՝ կախված նրանց կատարած աշխատանքի որակավորման մակարդակից, պայմաններից, ծանրությունից, լարվածությունից ու պատասխանատվությունից, ինչպես նաև արդյունաբերության ճյուղերի և [[ձեռնարկություններ]]ի առանձնահատկություններից ու ժողտնտեսական նշանակությունից, դրանց տեղաբաշխվածությունից։ Տարիֆային համակարգի հիմքն են կազմում, բանվորների համար՝ տարիֆաորակավորման տեղեկատուները, տարիֆային ցանցերը, տարիֆային դրույքները, իսկ ղեկավար, ինժեներատեխնիկական աշխատողների և ծառայողների համար՝ պաշտոնեական դրույքների սխեմաները և ծառայողների պաշտոնների որակավորման տեղեկատուն։ Տարիֆային համակարգի մեջ են մտնում նաև աշխատավարձի շըրջանային գործակիցները և [[Հյուսիս]]ում աշխատանքի համար հավելումները։ Բանվորների տարիֆային դրույքները և ծառայողների պաշտոնեական ռոճիկները հաստատում և փոփոխում է [[ԽՍՀՄ]] կառավարությունը՝ համաձայնեցնելով արհեստակցական միությունների կենտրոնական խորհըրդի հետ։