«Սառցահատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Krassin-ModellАтомный ледокол "Ленин".jpg|մինի|[[ԿրասինԼենին սառցահատ]]]]
'''Սառցահատ''', [[սառույց]]ներում լողալու համար նախատեսված [[նավ]]՝ սառչող ջրավազաններում նավարկությունը չընդհատելու նպատակով։ Սառցահատի հիմնական նշանակումն է ինքնուրույն նավարկության համար սառցածածկույթի ջարդելը, ուրիշ, նավերի համար ուղի բանալը և սառույցներում նավարկելիս դրանց օգնություն ցույց տալը։ Սառցահատները լինում են ծովային, այդ թվում նաև արկտիկական (բևեռային), որոնք նախատեսված են բևեռային ավազանների առավել հաստ սառույցների համար, 1լ լճային ու գետային։ Ըստ հզորության սառցահատները բաժանվում են դասերի (խմբերի)։ Սառցադաշտին հանդիպելիս սառցահատը քթամասով բարձրանում է սառույցի եզրակտորի վրա և ծանրության ուժով ճեղքում այն։
 
Շարունակելով շարժումը սառցահատը հաղթահարում է ջարդված սառույցի դիմադրությունը գոյացած անցուղում և, կողամասերով կոտրատելով սառույցի եզրակտորները, լայնացնում անցուղին։ Սառցահատի, այսպես կոչված, սառցային հատկությունները բնութագրվում են սառցային արագընթացությամբ, մանևրայնությամբ և որոշ կառուցվածքային առանձնահատկություններով։ Սառցահատի իրանի քթամասի և խելի վերջավորությունները սրված են։ Սառույցի վրա բարձրանալու համար սառցահատի քթամասի վերջավորության ստորջրյա մասը ջրագծի նկատմամբ 20—30° թեքություն ունի։
[[Պատկեր:Атомный ледокол "Ленин"Krassin-Modell.jpg|մինի|ձախից|[[ԼենինԿրասին սառցահատ]]]]
Սառցահատի իրանի երկարության և լայնության հարաբերությունը (3,5—5) ապահովում է սառցահատի լավ մանևրայնությունը և անցուղու ուղղագիծ լինելը։ Որպես հիմնական շարժիչ սառցահատում օգտագործվում են դիզելներ և շոգե տուրբիններ (երբեմն գազային տուրբիններ)։ [[Ատոմային էներգիա]]յի կիրառումը հնարավորություն տվեց ստեղծելու մեծ հզորության էներգետիկական տեղակայանքներով սառցահատներ։ [[ԽՍՀՄ]]-ում [[1957]] թվականին ջրարկվեց աշխարհում առաջին «Լենին» ատոմային տուրբոէլեկտրական եռապտուտակ սառցահատը՝ 1600 ա ջրատարողությամբ և 32,4 Մվտ հզորությամբ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սառցահատ» էջից