«Գագիկ Ա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
 
== Թագավորության հզորացումը ==
[[Պատկեր:Ахтамар Сурб Хач.jpg|ձախից|մինի|[[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի]]]]
Թագավորության հզորացումը կապված է [[Բագրատունյաց Հայաստան]]ի բարգավաճման հետ: Գագիկ Արծրունու թագավորության տարիներին բարենպաստ հանգամանքների բերումով կատարվեցին շինարարական ծավալուն աշխատանքներ։ Առաջին աշխատանքները ձեռնարկվեցին տակավին Գագիկի գահերեցության տարիներին ([[904]]-[[908]])։ Այս շրջանում ամենից առաջ [[Արծրունիներ]]ի ուշադրության առարկան է դառնում հրաշալի դիրք ունեցող Ոստան քաղաքը, որի ավերված միջնաբերդը վերաշինելուց հետո, նորոգվում է նաև քաղաքի Աստվածածին եկեղեցին։ Գագիկ Արծրունին ավելի խոշոր աշխատանքներ է ձեռնարկում [[Վան]] քաղաքում։ նախ հոգ է տարվում քաղա-քի միջնաբերդի՝ «Ամրական քարանձավի» վերաշինության մասին։ Միջնաբերդում շինվում են ե-կեղեցիներ և դեպի ջրամբարը տանող սանդուղք։ Այնուհետև Վարագա լեռան ստորոտներից քարաշեն ստորգետնյա ջրմուղ է անցկացվում դեպի Վան։
 
Գագիկ Արծրունին այս շրջանում ավարտում է նաև Վանի ժայռաբերդում իր հոր սկսած պալատի շինությունը, որն ուներ պերճաշուք հորինվածքով ոսկեզօծ սրահներ։ Շքեղազարդ էր նաև ճուաշ-ռոտ գավառի Գետն ավանում կառուցված խրախճատեղին, որը, փաստորեն, Արծրունիների ամառային հանգստավայրն էր։ Արծրունիների ձմեռոց Մարական ավանում, որը գտնվում էր Արաքսի վտակ Կարմիր գետի ափին, կառուցվում է ամուր միջնաբերդ՝ շքեղ ապարանքով, մերձակա զբոսատեղիներով։ Ռշտունիքի Մահռաշտ գյուղում, Ադամակերտում կառուցվում են վանքեր, իսկ Օձ կոչվող ձորի գլխին հիմնվում է Գագկակերտ ձեռակերտը, ուր տեղափոխվում են ամբողջ գյուղեր՝ իրենց բնակիչներով։ Քաղաքի միջնաբերդը վերաշինելով վերածվում Է թագավորական դղյակի։
[[Պատկեր:Lim Island.png|մինի|ձախից|[[Լիմ անապատ]]]]
Ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվում [[Աղթամար]]ում։ Կղզում Արծրունի թագավորը հիմնադրում է նույնանուն քաղաք-նավահանգիստը: Կառուցվում են քաղաքացիական բնույթի այլ շինություններ, որոնցից ամենանշանավորը արքայական պալատն Էր։ Պալատն ուներ մի շարք օժանդակ շինություններ՝ ամրապարիսպ, շտեմարան, համբարանոց, զինապահեստ, հանգստի տեղեր։Իր նոր գահանիստին Էլ ավելի մեծ կշիռ հաղորդելու համար, Գագիկ Արծրունին քաղաքացիական շինություններն հիմնականում ավարտելուց հետո, [[919]] - [[921]] թվականներին կառուցել Է տալիս [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Աղթամարի հոյակերտ տաճարը]], շքեղորեն զարդարելով բազմազան քանդակներով։
 
Վասպուրականի թագավորությունը Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն Էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ [[Արաքս]]ից մինչև [[Կորդվաց լեռներ]]ը և արևմուտքից արևելք՝ Վանա լճից մինչև Կապուտան (Ուրմիո) լիճը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Զավ գետը, արևելքից՝ [[Պարսկահայք]]ի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագա-վորության հիմնական մասն Էր Վասպուրականը, որը [[Մեծ Հայք]]ի խոշորագույն նահանգն Էր և ուներ 35 գավառ։
[[Պատկեր:Ktuts monastery 1986.jpg|ձախից|մինի|[[Կտուց անապատ]]]]
[[11-րդ դար]]ի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են [[Խլաթ]]ի ու [[Մանազկերտ]]ի ամիրայությունները։ Պետության [[մայրաքաղաք]]ն էր [[Վան]]ը, հոգևոր կենտրոն՝ [[Աղթամար]] կղզին։ Վասպուրականի թագավորությունը առավել հզորության է հասել Գագիկ Արծրունու օրոք, որն իրեն հռչակել է «Հայոց թագավոր» (908-943) և փորձել է ապահովել իր առաջնությունը Բագրատունյաց թագավոր Աբասի նկատմամբ։ Սակայն հետագայում հարկադրված ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ Վասպուրականի թագավորությունը [[Տնտեսություն|տնտեսական]] և [[Քաղաքականություն|քաղաքական]] գործուն կապերի մեջ է եղել Անիի թագավորության և հարևան արաբական ամիրայությունների հետ։ Արծրունյաց թագավորներ Գագիկը և նրա որդի Աշոտ-Դերենիկը սատարել են [[Ատրպատական]]ի Դայսամ Իբրահիմ և Դվինի Շադդադյան Մուհամմադ [[քուրդ]] ամիրաներին, որոնք պայքարել են Ատրպատականին տիրացած Սալարյանների դեմ։