«Գագիկ Ա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
 
[[Ատրպատական]]ի ամիրա Յուսուֆը [[908]] թվականին Գագիկ Արծրունուն տվեց նրան թագ ու պսակ և, «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը։ Իրականում Գագիկը թագավորեց [[Վասպուրական]]ում, [[Մոկք]]ում և հարևան մի քանի գավառներում, իսկ «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը միջոց էր Գագիկին Սմբատ թագավորի դեմ հանելու։ Այսպիսով Յուսուֆը հասավ իր հետամտած նպատակին։ Հայաստանը պառակտված էր երկուքի։ Մուկտադիր խալիֆը Յուսուֆի ախորժակը Հայաստանի նկատմամբ ավելի գրգռելու միտումով [[909]] թվականին նրան վերապահեց նաև Հայաստանից հարկեր ստանալու և [[Բաղդադ]] փոխանցելու իրավունքը։ Սակայն հետագա իրադարձությունները, հայ ժողովրդի ազատազրական համառ պայքարի շնորհիվ անդաոնալիորեն թաղեցին թե խալիֆի և թե Յուսուֆի ակնկալությունները։
[[Պատկեր:KtutsMuradiye monastery 1986şelalesi1.jpg|մինի|ձախից|[[ԿտուցԲերկրիի անապատջրվեժ]]]]
Արծրունիներին իր կողմը գրավելով, Յուսուֆը պատերազմի նախապատրաստվեց՝ ընդդեմ Հայոց թագավորի։ Երբ Սմբատը նվերներով Յուսուֆի մոտ ուղարկեց Հովհաննես կաթողիկոսին Ատր-պատականի ամիրային Հայաստանի վրա արշավելու մտքից ետ պահելու առաքելությամբ: Համարյա նույն ժամանակ Յուսուֆի մոտ եկավ Գուրգեն Արծրունին, որը, ընդհակառակը, պիտի հակազդեր կաթողիկոսի առաքելությանը։ Քիչ հետո Յուսուֆի մոտ է մեկնում նաև Գագիկը հա-վաստիացումներ տալով, թե կգործակցի Յուսուֆին Սմբատ թագավորի դեմ։ Եթե Յուսուֆի նպատակն էր՝ վերջ տալ Հայաստանի անկախությանը, ապա Արծրունիները ձգտում էին Բագրատունիներից խլելու ամենայն հայոց գահի արքայական մականը՝ հավատալով Յուսուֆի նենգ խոստումներին։
 
Յուսուֆի մտայնությունը երևան եկավ նախ նրանով, որ Նախճավանր փոխանակ Արծրունիներին զիջելու, տվեց իրեն հավատարիմ մի ամիրայի, որպեսզի Դվին-Նախճավան-Գողթն ամիրայությունների միջնորմով ապահովապես անջատի Վասպուրականն ու նրան կից շրջանները Բագրատունիների թագավորությունից։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հրամանատարությամբ Հայոց թագավորի դեմ է ուղարկում մի բանակ, որը, սակայն, շոշափելի հաջողության չի հասնում: Զուր են անցնում [[Բագրևանդ]]ին տիրանալու Գագիկի ջանքերը։ Հայ ժողովուրդը խորին ատելությամբ է լցվում Յուսուֆի և նրան գործակցող Արծրունիների դեմ։ Խմորվող իրադրությունը ոչ մի լավ բան չէր խոստանում վերջիններիս։ Յուսուֆը ոչնչացնում էր իրեն հանձնված հայ իշխաններին։ Հերթն, անշուշտ, Արծրունիներին էլ կհասներ։ Ուստի վերջին-ներիս ոչինչ չէր մնում, քան լքել Ատրպատականի տիրոջը։ [[912]] թվականի [[ամառ|ամռանը]] Արծրունիները հեռացան Վասպուրական։
[[Պատկեր:Lim Island.png|մինի|ձախից|[[Լիմ անապատ]]]]
Արծրունիներին հարկ չեղավ երկար սպասել Յուսուֆի հարձակմանը։ Վերջինս, [[Աշոտ Երկաթ]]ից պարտություն կրելուց հետո, [[914]] թվականի [[Գարուն|գարնանը]] զենքն ուղղեց Վասպուրականի դեմ։ Գագիկ թագավորը եղբոր հետ վճռական և հաջող դիմադրություն կազմակերպեց [[Պարսկահայք]]ի վրայով երկիր խուժած Յուսուֆի զորաջոկատների դեմ։ Դվինում որջ դրած Յուսուֆը քաջարի վասպուրականցիների դեմ է նետում նաև [[Հեր]]ի, [[Բագրևանդ]]ի ու [[Մարանդ]]ի ամիրաներին, սակայն հաղթանակը դարձյալ շահում են հայերը։ Այնուհետև Յուսուֆն անձամբ վասպուրականցիների դեմ է առաջնորդում մի ստվար բանակ։ Գագիկ թագավորը առաջին հերթին ժողովրդին հեռացնում է անմատույց վայրեր, քանի որ Յուսուֆն սպառնացել էր առանց խտրության սրի քաշել բոլորին։ Վասպուրականցիներից զենք կրելու ընդունակ մասը զինավառ մանր խմբերով բարձրանում է [[լեռ]]ները, անսպասելի հարձակումներով ջլատում թշնամու ուժերը և երկամսյա համառ դիմադրությունից հետո՝ [[914]] թվականի [[Աշուն|աշնանը]] Վասպուրականից դուրս է շպրտում թշնամուն: Մուկտադիր խալիֆան, որ տեղյակ էր Հայաստանում զարգացող իրադարձություններին, անհնազանդ Յուսուֆին հակակշիռ, ջանում է իր արքունիքի հետ կապել Գագիկ Արծրունուն, այս անգամ արդեն [[Միջագետք]]ի ամիրայի միջոցով, որի ձեռքով [[914]] թվականի [[Աշուն|աշնանը]] նա առաջին անգամ Գագիկին ուղարկում է թագ և արքայական զգեստներ։
 
[[Պատկեր:Van1 20 modified.jpg|մինի|ձախից|[[Սիփան]] լեռը՝ [[Վանա լիճ|Վանա լճի]] կողմից]]

[[Պատկեր:Akhtamar Island on Lake Van with the Armenian Cathedral of the Holy Cross.jpg|մինի|աջից|[[Աղթամար կղզի]]ն և [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Սուրբ Խաչ]]ը]]
Հաջողություններից թևավորված Գագիկ Արծրունին, օգտվելով Բագրատունինեոի թուլությունից, նույն ժամանակ Վասպուրականին է միացնում [[Բագրևանդ]], [[Կոգովիտ]], [[Աղբակ Մեծ|Աղբագ]] և [[Մասյացոտն]] գավառները։ Դիվանագիտության մարզում ևս Արծրունի գահակալը հասավ ակնառու հաջողությունների, օգտվելով Յուսուֆի և խալիֆայի միջև ծայր առած հակասություններից։ [[919]] թ, երբ խալիֆի զորապետ Մունիսը պատժարշավի էր ելել Ատրպատականի դեմ, խալիֆան կրկին թագ է ուղարկում Գագիկ Արծրունուն, իսկ Յուսուֆը բանտ է նետվում։ Գագիկը ինքնուրույն քաղաքականություն է վարում նաև Յուսուֆի հաջորդ Սբուքի օրոք, որը կամեցավ զենքի լեզվով խոսել Վասպուրականի տիրոջ հետ, բայց վերջինս քիչ ուժեր չուներ և կարողացավ բանակցություններով կանխել թշնամու հարձակումը։ Կնքված հաշտությամբ Սբուքը, փաստորեն, հրաժարվեց Վասպուրականի նկատմամբ գերիշխանություն ձեռք բերելու մտքից։ Գագիկն ու Սբուքը դաշնակիցներ դարձան, սակայն դա սոսկ հաշտության, խաղաղության դաշինք էր։
 
Տող 40 ⟶ 41՝
 
Գագիկ Արծրունին այս շրջանում ավարտում է նաև Վանի ժայռաբերդում իր հոր սկսած պալատի շինությունը, որն ուներ պերճաշուք հորինվածքով ոսկեզօծ սրահներ։ Շքեղազարդ էր նաև ճուաշ-ռոտ գավառի Գետն ավանում կառուցված խրախճատեղին, որը, փաստորեն, Արծրունիների ամառային հանգստավայրն էր։ Արծրունիների ձմեռոց Մարական ավանում, որը գտնվում էր Արաքսի վտակ Կարմիր գետի ափին, կառուցվում է ամուր միջնաբերդ՝ շքեղ ապարանքով, մերձակա զբոսատեղիներով։ Ռշտունիքի Մահռաշտ գյուղում, Ադամակերտում կառուցվում են վանքեր, իսկ Օձ կոչվող ձորի գլխին հիմնվում է Գագկակերտ ձեռակերտը, ուր տեղափոխվում են ամբողջ գյուղեր՝ իրենց բնակիչներով։ Քաղաքի միջնաբերդը վերաշինելով վերածվում Է թագավորական դղյակի։
[[Պատկեր:Van1Lim 20 modifiedIsland.jpgpng|մինի|ձախից|[[Սիփան]]Լիմ լեռը՝ [[Վանա լիճ|Վանա լճիանապատ]] կողմից]]
Ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվում [[Աղթամար]]ում։ Կղզում Արծրունի թագավորը հիմնադրում է նույնանուն քաղաք-նավահանգիստը: Կառուցվում են քաղաքացիական բնույթի այլ շինություններ, որոնցից ամենանշանավորը արքայական պալատն Էր։ Պալատն ուներ մի շարք օժանդակ շինություններ՝ ամրապարիսպ, շտեմարան, համբարանոց, զինապահեստ, հանգստի տեղեր։Իր նոր գահանիստին Էլ ավելի մեծ կշիռ հաղորդելու համար, Գագիկ Արծրունին քաղաքացիական շինություններն հիմնականում ավարտելուց հետո, [[919]] - [[921]] թվականներին կառուցել Է տալիս [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Աղթամարի հոյակերտ տաճարը]], շքեղորեն զարդարելով բազմազան քանդակներով։
 
Վասպուրականի թագավորությունը Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն Էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ [[Արաքս]]ից մինչև [[Կորդվաց լեռներ]]ը և արևմուտքից արևելք՝ Վանա լճից մինչև Կապուտան (Ուրմիո) լիճը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Զավ գետը, արևելքից՝ [[Պարսկահայք]]ի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագա-վորության հիմնական մասն Էր Վասպուրականը, որը [[Մեծ Հայք]]ի խոշորագույն նահանգն Էր և ուներ 35 գավառ։
[[Պատկեր:LimKtuts Islandmonastery 1986.pngjpg|մինի|ձախից|[[ԼիմԿտուց անապատ]]]]
[[Պատկեր:Akhtamar Island on Lake Van with the Armenian Cathedral of the Holy Cross.jpg|մինի|աջից|[[Աղթամար կղզի]]ն և [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Սուրբ Խաչ]]ը]]
[[11-րդ դար]]ի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են [[Խլաթ]]ի ու [[Մանազկերտ]]ի ամիրայությունները։ Պետության [[մայրաքաղաք]]ն էր [[Վան]]ը, հոգևոր կենտրոն՝ [[Աղթամար]] կղզին։ Վասպուրականի թագավորությունը առավել հզորության է հասել Գագիկ Արծրունու օրոք, որն իրեն հռչակել է «Հայոց թագավոր» (908-943) և փորձել է ապահովել իր առաջնությունը Բագրատունյաց թագավոր Աբասի նկատմամբ։ Սակայն հետագայում հարկադրված ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ Վասպուրականի թագավորությունը [[Տնտեսություն|տնտեսական]] և [[Քաղաքականություն|քաղաքական]] գործուն կապերի մեջ է եղել Անիի թագավորության և հարևան արաբական ամիրայությունների հետ։ Արծրունյաց թագավորներ Գագիկը և նրա որդի Աշոտ-Դերենիկը սատարել են [[Ատրպատական]]ի Դայսամ Իբրահիմ և Դվինի Շադդադյան Մուհամմադ [[քուրդ]] ամիրաներին, որոնք պայքարել են Ատրպատականին տիրացած Սալարյանների դեմ։