«Վերին մանթիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վերին Մանթիա''', երկրագնդի թաղանթներից մեկը, որն անմիջականորեն գտնըվում է երկրակեղևի տակ և բաժան...»:
 
No edit summary
Տող 1.
'''Վերին Մանթիա''', երկրագնդի թաղանթներից մեկը, որն անմիջականորեն գտնըվում է երկրակեղևի տակ և բաժանված է նրանից Մոհորովիչիչի մակերևույթով։ Վերջինս տեղադրված է [[մայրցամաք]]ների տակ [[20]] դարից մինչե 80 կմ (միջինը 4 35 կմ), իսկ [[օվկիանոս]]ների տակ՝ ջրի մակերևույթից [[11]]-[[15]] կմ խորության վրա։ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը (օգտագործվում է որպես երկրի ներքին կաոուցվածքի ուսումնասիրության մեթոդ) երկրակեղևից դեպի Վերին մանթիա անցնելիս թռիչքաձև աճում է մոտավորապես [[7]] դարից մինչև 8 կմ/վրկ։ Վերին մաթիայի հատակը ենթադրվում է [[900]] կմ (մանթիան վերինի և ստորինի բաժանելիս) և 400 կմ (մանթիան վերինի, միջինի և ստորինի բաժանելու դեպքում) խորությունների վրա։ [[400]]-[[900]] կմ խորությունների սահմաններում գտնվող զոնան կոչվում Է [[Դոլիցի]]նի շերտ։ Վերին մանթիա կազմված է, հավանաբար, նռնաքարային պերիդոտիտներից՝ վերին մասում էկչոգիտի խառնուրդների մասնակցությամբ։ Վերին մաթիայի կառուցվածքի կարևոր առանձնահատկությունը սեյսմիկ ալիքների փոքր արագությունների զոնայի առ¬կայություննառկայությունն է։ Վերին մանթիայի կառուցվածքը տարբեր տեկտոնական զոնաների, օրինակ, [[գեոսինկլինա]]լների և պլատֆորմների, տակ տարբեր է։ Վերին մանթիայում ընթանում են պրոցեսներ, որոնք երկրակեղևում տեկտոնական, մագմատիկ և մետամորֆային երևույթների աղբյուր են հանդիսանում։ Շատ տեկտոնական հիպոթեզներում Վերին մանթիային հատկացվում է կարևոր դեր։ Օրինակ, ենթադրվում է, որ երկրակեղևն առաջացել է Վերին մանթիայի նյութից՝ հալման ճանապարհով, որ տեկտոնական շարժումները կապված են Վերին մանթիայում կատարվող շարժումների հետ են։ Տես նաև Երկրի մանթիա։