«Օրգանական քիմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 56.
Պարզաբանենք այդ դրույթները:Մինչ Ա.Մ. Բուտլերովը անհնարին է համարվել մոլեկուլի կառուցվածքը՝ այսինքն ատոմների միջև քիմիական կապի կարգը ճանաչելը:Շատ գիտնականներ նույնիսկ ժխտում էին ատոմների և մոլեկուլների իրական լինելը:Ա.Մ. Բուտլերովը հերքեց այդ պատկերացումները:Նա ելնում էր ատոմների և մոլեկուլների իրական գոյության մատերիալիստական և փիլիսոփայական ճիշտ պատկերացումներից,մոլեկուլում ատոմների միջև քիմիական կապերի ճանաչման հնարավորությունից:Նա ցույց տվեց,որ մոլեկուլների կառուցվածքը կարելի է հաստատել փորձնական ճանապարհով՝ ուսումնասիրելվ նյութերի քիմիական փոխարկումները:Եվ հակառակը,գիտենալով մոլեկուլների կառուցվածքը,կարելի է դուրս բերել միացության քիմիական հատկությունները:
 
Քիմիական կառուցվածքի տեսությունը հաշվի է առնում ածխածին տարրի առանձնահատկությունները:Օրգանական միացությունների կառուցվածքի ուսումնասիրումը մնում է օրգանական քիմիայի հիմնական խնդիրը և մեր ժամանակներում:Դրա համար,բացի քիմիականից,լայնորեն կիրառվում են հետազոտման ֆիզիկական եղանակներ,այնպիսիք,
ինչպիսին են սպեկտրազննությունը,միջուկային մագնիսական ռեզոնանսը,մասս-սպեկտրաչափությունը,դիպոլների էլեկտրական մոմենտների որոշումը,ռենտգենա- և էլեկտրոնագրությունը:Իզոմերների գոյությունը բխում է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության հիմնադրույթներից:Ա.Մ. Բուտլերովի մեծ հաջողությունը եղել է կառուցվածքի տեսության հիման վրա [[բութան]]ի երկու իզոմերների կանխագուշակումը (ածխաջրածինների մոտ,սկսած բութանից,հնարավոր է մոլեկուլներում ատոմների միացման տարբեր կարգ):1887 թ. Ա.Մ. ԲուտլերովիԲուտլերովը սինթեզել է կանխատեսած իզոմերները,որը հանդիսացավ կառուցվածքի տեսության ճշտության փայլուն հաստատումը:Դա
իզոբութանն էր,որը նորմալ բութանից տարբերվում է մոլեկուլի կառուցվածքով,չնայած երկուսն էլ ունեն C<sub>4</sub>H<sub>10</sub> փորձային բանաձևը:
 
[[Պատկեր:Butan Lewis.svg|thumb|ն-բութան]]
[[Պատկեր:Isobutane 1.svg|thumb|իզոբութան]]
 
Կամ կարճեցված ձևով.
 
[[Պատկեր:2-methyl-propane 2.GIF|thumb|2-մեթիլ պրոպան]]
[[Պատկեր:3 Butan.svg|thumb|Բութան]]
 
Այսպիսով,քիմիական կառուցվածքի տեսությունը բացատրում է օրգանական միացությունների բազմազանությունը:Այն պայմանավորված է քառարժեք ածխածնի ընդունակությամբ առաջացնելու շղթաներ և օղակներ,միանալու այլ տարրերի ատոմներին,ինչպես նաև իզոմերիայի առկայությամբ:Քիմիական կառուցվածքի տեսությունում մեծ ուշադրություն դարձվում մոլեկուլում ատոմների և ատոմային խմբերի փոխադարձ ազդեցությանը:
 
[[Կատեգորիա:Քիմիայի բաժիններ]]