«Սիրիական սխտորագորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19.
}}
'''Սիրիական սխտորագորտ''' (Pelobates syriacus), սխտորա[[գորտ]]երի ընտանիքի [[սխտոր]]ագորտերի ցեղի անպոչ երկկենցաղ: ՀՀ-ում հանդիպում է [[Արմավիր]]ի, [[Արարատ]]ի, [[Կոտայք]]ի, [[Վայոց ձոր]]ի և [[Սյունիք|Սյունիք]]ի մարզերում, [[Երևան]]ի շրջակայքում: Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում: Մարմինը լայն է, կլորավուն, Երկար.՝ 2-7,9 սմ: Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր: Գլուխը խոշոր է, ճակատային մասը՝ առանց արտափքվածության: Աչքերը խոշոր են, բիբը՝ ուղղահայաց: Ականջի թմբկաթաղանթը բացակայում է: Հետևի վերջավորությունները համեմատաբար կարճ են, միջմատային լողաթաղանթները՝ խորը կտրված: [[Աչք]]ի է ընկնում փորելուն հարմարված խոշոր կրնկային թմբիկը: Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշ կամ դեղնավուն է, առկա է բազմաթիվ մուգ կանաչավուն, տձև [[սալ]]երից բաղկացած նախշ: Վարում է բացառապես մթնշաղային և գիշերային [[կյանք]]: Սնվում է մանր [[անողնաշարավորներ]]ով: Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտի կեսերը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ թաքնվելով քարակույտերում և այլ թաքստոցներում: Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում մարտի վերջից մայիսի կեսերը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից: Գորտնկիթներն անկանոն դասավորված են մինչև 1 մ Երկար, [[երշիկ]]անման երիզներում, որոնք փաթաթվում են ջրային բույսերին: Շերեփուկները շատ արագ են աճում և կերպարանափոխությունից առաջ դառնում են մոտ 14,3 սմ, այսինքն՝ մոտ 3 անգամ խոշոր են, քան սեռահասուն [[գորտ]]երը: Կերպարանափոխությունը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր, սակայն շերեփուկները կարող են նաև ձմեռել: Օգտակար է, ոչնչացնում է վնասատու [[միջատներ]]ին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
{{ՀԲ}}
[[Կատեգորիա:Կենդանիներ]]