«Լեռնահովտային քամիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|աջից|Լեռնահովտային քամիների գծագիրը '''Լեռնահովտային քա...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Горно-долинные ветры.png|250px|մինի|աջից|Լեռնահովտային քամիների գծագիրը]]
'''Լեռնահովտային քամիներ''', տեղական քամիներ, փչում են ցերեկը՝ հովիտներով ու լեռնալանջերով դեպի լեռները (հովտային քամի), երեկոյան՝ հակառակ ուղղությամբ (լեռնային քամի): Օդային հոսանքների նման շրջանառությունը հետևանք է օրվա ընթացքում շրջակա լեռների ու հարթավայրերի անհավասարաչափ տաքանալու և սառչելու: [[ՀՀ]]-ում դիտվում են գրեթե ամենուրեք, հատկապես [[ամառ|ամռանը]]՝ պարզկա եղանակին: Լավ արտահայտված են [[Արարատյան գոգավորություն]]ում, դիտվում են ամբողջ տարվա ընթացքում, ուժեղանում [[հունիս]]-[[Սեպտեմբեր|սեպտեմբերին]]. արագությունը՝ 3-ից 15-20 մ/վ: Հովտային քամին սկսվում է առավոտյան, կեսօրին արագությունը հասնում է առավելագույն արժեքին: Երեկոյան (մոտավորապես ժ. 18-19-ին) սկսվում է [[լեռ|լեռն]], [[քամի|քամին]], ժ. 22-23-ին հասնում է առավելագույն [[Արագություն|արագության]]: [[Երևան|Երևանում]] Լեռնային քամիները սկսվում են մայրամուտից առաջ՝ ժ. 16-17-ին, ամռանը դրանց շնորհիվ գիշերները լինում են համեմատաբար զով, և մեծանում է օդի ջերմաստիճանի օրական տատանման լայնույթը: Լեռնային քամիները [[Սևանի ավազան]]ում հաճախ զուգակցվում են լճային բրիզների հետ: Լեռնային քամիները դեպի լեռներ շարժվելիս իրենց հետ տանում են ջրային գոլորշի, որը, հասնելով որոշ բարձրության, խտանում է և նպաստում ամպերի առաջացմանը: