«Ֆիդայական շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Servicemen of Nagorno Karabakh’s Armenian Defense Forces (1918-1920).jpg|250px|մինի|ֆիդայիններ]]
 
== Արևմտյան Հայաստանի ազատագումըազատագրումը ==
 
[[1890]]-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպան, մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ։ Ազգային կուսակցությունների հիմնական, նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հետևաբար նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Կուսակցություները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական, ուժը, իսկ [[ֆիդայիներ]]ը պատրաստ էին ընդունելու նրանց գաղափար, ղեկավարությունը։ Ֆիդայիների՝ [[հնչակյաններ]]ին կամն [[դաշնակցականեր]]ին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում]]
[[Ֆիդայական]] շարժման պոռթկում էր [[1904]] թվականի [[Սասուն]]ի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին [[Անդրանիկ]]ը (ղեկավար), [[Գևորգ Չավուշ]]ը, [[Սեպուհ]]ը ([[Արշակ Ներսիսյան]]), [[Սեբաստացի Մուրադ]]ը ([[Մուրադ Խրիմյան]]), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ։ 20 դարի սկզբին դաշնակցականները և հնչակյանները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ [[Այսրկովկաս]]ից ու [[Իրան]]ից։ Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները և հաճախ ձախողել այդ ձեռնարկումները։
 
== 1903 թվական ==
[[1903]] թվականի գարնանը սահմանն անցած դաշնակցական ջոկատներից միայն [[Թորգոմ]]ի ([[Թուման]] Թումյանց) և Մենակի ([[Եգոր Առուստամյան]]) «Մրրիկ» հեծելախմբին (33 մարդ) է հաջողվել մայիսի վերջին հասնել [[Սասուն]]։ Սեպտբերի սկզբին [[Գերմանիայ]]ում սովորող [[Աբրահամյան]]ը 50-հոգանոց զինված խմբով փորձել է անցնել սահմանը, սակայն ձերբակալվել է։ Սեպտեմբերի 30-ին «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ) Բասենում ընդհարվել է թուրք, ջոկատների հետ։
[[Պատկեր:Union Strategy in the Western Theater.jpg|250px|մինի|ձախից|Արևմտյան Հայաստան]]
== 1904 թվական մայիսի վերջ ==
 
[[1904]] թվականի մայիսի վերջին [[Աշոտ Երկաթ]]ի ([[Արմենակ Լևոնյան]]) և քղեցի [[Պողոս]]ի ([[Թոխմախ]]) խումբը (35 մարդ) [[Իգդիրի]]ց [[Սասուն]] գնալիս Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, ընկել թուրք, բանակի շրջափակման մեջ և զոհվել։ Հունիսին Կայծակի (Վաղարշակ Բաղդասարյան) «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) [[Արևմտյան Հայաստան]] անցնելիս Ձևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին [[Նիկոլ Գուման]]ի հեծելախումբը (18 մարդ), սահմանագլխին բախվելով թուրք, զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել [[Իրան]]։ Հուլիսի 24-ին 102-հոգանոց մի խումբ [[Գայլ Վահան]]ի ([[Մինաս Տոլպաշյան]]) և [[Կապիտան Բաբկենի]] ([[Նիկողայոս]] [[Տեր-Խաչատրյան]]) ղեկավարությամբ անցել է սահմանը։ «Սրտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի [[Մոսուն]] գյուղ, իսկ «[[Մասիս]]ը» [[Միհրան]]ի ([[Գաբրիել Քեշիշյան]]) գլխավորությամբ՝ դեպի Զոր։ Թշնամու հետ ընդհարվելով՝ խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։
 
[[Պատկեր:Brooklyn Museum - A Group of Kurdish Soldiers One of 274 Vintage Photographs.jpg|250px|մինի|քրդական խմբեր]]
== Խանասորյան սերունդ ==
 
Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ։ Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրք, ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ, առավել հայտնի է Խանասորի արշավանքը ([[1897]]), որի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ ընդհանուր հրամանատար Վարդանը ([[Սարդիս Մեհրաբյան]])՝ [[Խանասոր]]ի [[Վարդան]] անուններով։
[[Պատկեր:Armenian national liberation movement.jpg|250px|մինի|ձախից|ֆիդայական շարժում]]
== 1904 թվական ֆիդայական շարժում ==
 
[[1904]] թվականի [[Սասուն]]ի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ ([[1905]] թվականի Ալվառինջի, [[1907]] թվականի Մուլուխի կռիվներ)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել։ Շարժման ելքը կանխորոշել են գործոպատմությաուն ուզղությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը։ Այդուհանդերձ, ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները։
 
 
[[Պատկեր:Serob.jpg|250px|մինի|աջից|Աղբյուր Սերոբ]]
== 1895 թվական Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական ջոկատների հրամանատարություն ==
 
[[Աղբյուր Սերոբ]] [[[1864]], գ. Սոխորդ ([[Բիթլիս]]ի նահանգ, Խլաթ գավառ)-[[1899]]], [[1895]] թվականից ստանձնել է Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական ջոկատների ընդհանուր հրամանատարությունը։ Բազմաթիվ մարտերում տարած հաղթանակների համար նրան անվանել են «[[Նեմրութ]]ի հսկա» կամ «Ասլան»։ [[1899]]թվականին Սասունի Գելիեգուզան գյուղում քուրդ ցեղապետ [[Բշարե Խալխ]]ը [[Գեղաշեն]]ի գյուղապետի՝ Ավեի միջոցով թունավորել է [[Սերոբ]]ին, ապա թուրք, զորքերը պաշարել են Սերոբի տունը, սպանել մահամերձ ֆիդայապետին, նրա թիկնապահներ Մխեին, Ջաքարին ու 12-ամյա որդուն՝ Հակոբին։ Հայերի շրջանում սարսափ տարածելու նպատակով թուրքերը կտրել են Սերոբի գուխը և այն շրջել Սասունի գյուղերով։ Սերոբի կինը՝ խմբի միակ կին հայդուկ Սոսեն (ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով), շարունակել է ամուսնու հայրենանվեր գործը։ [[1900]] թվականին Աղբյուր Սերոբի զինվորներ Գևորգ Չաուշ ու Անդրանիկը ոչնչացրել են դավաճան Ավեի ողջ գերդաստանը և սպանել Բշարե Խալխին։
 
Գևորգ Չավուշ [1870, գ. Մկթնեք (Սասունի գավառ) -[[1907]]], արդեն [[1894]] թվականին ճանաչված ֆիդայի էր և Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից։ [[1896]] թվականին փախչելով բանտից՝ միացել է Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի ջոկատներին։ [[1901]] թվականին մասնակցել է Առաքելոց վանքի կռվին, [[1904]] թվականին՝ Սասունի ապստամբությանը։ Զոհվել է [[1907]] թվականի մայիսի 27-ին՝Սոզուխի ([[Մշո]] գավառ) կռվում։
== Փառաբանված հայդուկապետն ու զորավարն ==
 
[[Անդրանիկ Օզանյան]] [[[1865]], քաղաք Շապին- Գարահիսար ([[Սեբաստիա]]յի նահանգ)-[[1927]], քաղաք Ֆրեզնո ([[Կալիֆոռնիա]]յի Նահանգ, ԱՍՆ), [[1928]] թվականին աճյունը տեղափոխվել է [[Փարիզ]]ի Պեր Լաշեգ գերեզմանատուն, 2000-ին՝ [[Երևան]], ամփոփված է [[Եռաբլուր]]ում], փառաբանված հայդուկապետն ու զորավարն սկզբում կռվել է [[Վազգեն]]ի ու [[Գուրգեն]]ի խմբերում, ապա նրանց հետ միացել [[Աղբյուր Սերոբ]]ին։ Մեծ համբավ է ձեռք բերել [[1900]] թվականին՝ հայ բնակչության պատուհասին՝ Բշարե Խալխին սպանելուց հետո։ [[1901]] թվականին ղեկավարել է Առաքելոց վանքի կռիվը, [[1904]] թվականին՝ [[Սասուն]]ի ապստամբությունը։ [[1912]]-13-ի Բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական բանակի կազմում կռվել է [[Թուրքիա]]յի դեմ, առաջին համաշխարհային պատերազմում ([[1914]]-18) գլխավորել է հայկական առաջին կամավոր, ջոկատը [[Կովկաս]]յան բանակի կազմում։
== 1864 Հրայր Դժոխք ==
 
Հրայր Դժոխք [[[1864]], գ. Ահարոնք (սասունի գավառ)-[[1904]]], ի տարբերություն շատ [[ֆիդայապետներ]]ի, դեմ է եղել պարտիզանական, անհատ, պայքարին և խորապես համոզված էր, որ հաղթանակն ապահովելու համար հարկավոր է քրտնաջան ու երկարատև աշխատանք, և որ ժողովրդին պետք է զինել ու նախապատրաստել համաժողովրդական ապստամբության։ Եղել է [[1904]] թվականի Սասունի ապստամբության ղեկավարներից, զոհվել է (ապրիլի 13-ին) Գելիեգուզանի կռվում։ Թաղվել է Աղբյուր Սերոբի կողքին՝ [[Գելիեգուզան]]ում։