«Սուահիլի (ժողովուրդ)»–ի խմբագրումների տարբերություն

բանտու խմբի ժողովուրդ
Content deleted Content added
Նոր էջ «Սուախիլի, վասվահիլի, ժողովուրդ Արևելյան Աֆրիկայում։ Բնակվում են հիմնականում Քենիայի, Տանզանիայի...»:
(Տարբերություն չկա)

06:17, 17 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սուախիլի, վասվահիլի, ժողովուրդ Արևելյան Աֆրիկայում։ Բնակվում են հիմնականում Քենիայի, Տանզանիայի, մասամբ՝ Մոզամբիկի առափնյա շրջաններում, ինչպես նաև մոտակա կղզիներում։ Սուախիլիներին են պատկանում առափնյա գոտիների և Զանզիբար, Պեմբա, Մաֆիա կղզիների բնիկների հետևորդները, որոնք միախառնվել են եկվոր հնդիկներին, արաբներին, պարսիկներին, ինչպես նաև Աֆրիկայի կենտրոնական շրջաններից իբրև ստրուկներ բերված զանազան ցեղերին։ Սուախիլիների ընդհանուր թիվը՝ մոտ 1,8 մլն (1978) է։ Լեզուն սուախիլին է, որով խոսում են մոտ 50 մլն մարդ։ Մեծ մասամբ մահմեդականներ են։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ։ Զգալի թվով Մ․ բնակվում են քաղաքներում, զբաղվում արհեստներով, առևտրով, աշխատում արդյունաբերական ձեռնարկություններում։