«Մովսես Քերթող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 2.
Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]] պատմիչի, Մովսես եպիսկոպոս Քերթողը Սյունիքի մետրոպոլիտ է եղել 722-729թթ.։ Լինելով [[Շաղատի վարդապետարանի]] շրջանավարտ և նրա սյուներից մեկը, նա ուսուցիչը դարձավ Ստեփանոս Մեծ Սյունեցու, որի կրթության ու դաստիարակության խնդրին առանձնահատուկ նշանակություն է տվել։
Մովսես Քերթողը հայտնի է որպես խոշոր քերական, ինչպես նաև հոգևոր երգերի հեղինակ և թարգմանիչ։ [[Ն. Ադոնցը]] Մովսես Քերթողին դնում է հույն քերական [[Դիոնիսիոս Թրակացու]] (մ.թ.ա. 2-1-ին դար) «Քերականական արվեստ» աշխատության հայ նշանավոր մեկնիչների շարքում։ Իսկ այդ երկը հայերեն էր թարգմանվել 5-րդ դարում և հիմք հանդիսացել հայերենի ուսումնասիրության տեսության մշակման և հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար։
Մովսես Քերթողը իր մեկնության մեջ անդրադարձել է հայերենի հնչունաբանությանը, դասակարգել խոսքի մասերը, ըստ այդմ`այդմ՝ առաջնայինը համարելով գոյականը (անունը)`՝ որպես էության արտահայտություն, ուստի և բայը ստրոդասել է նրան։ Վերլուծել է նաև հոլովների, հոլովումների, բառաբարդման, ձևի քերականական հասկացության հետ կապված և մի շարք այլ հարցեր։<ref>Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 44։</ref>
 
==Հղումներ==