«Ռուսական աշխարհագրական ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 5.
[[1857]] թվականներին՝ Ս․ Ն․ Մուրավյովը, [[1873]]-[[1914]] թվականներին՝ Պ․ Պ․ Սեմյոնովը, [[1914]]-[[1917]] թվականներին՝ Ցու․ Ս․ [[Շոկալսկի]]ն։
== Ընկերության գործունեությունը ==
Գոյության առաջին տարիներից ընկերությունը կազմակերպել է արշավախըմբային ուսումնասիրություններ։ «Տեղեկագիր Աշխարհագրական ընկերության» աշխատությունների լույս ընծայումով ([[1846]]) սկիզբ դրվեց [[Ռուսաստան]]ում աշխարհագրական գրականության հրատարակմանը, կազմվեց Ռուս, կայսրության աշխարհագրական-վիճակագրական առաջին բառարանը։ Պ․ Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկու, Ն․ Ս․ Պրժևալսկու, Ն․ Ն․ Միկլուխո-Մակլայի, Պ․ Ա․ Կրոպոկինի, Ս․ Վ․ Պևցովի, Պ․ Կ․ Կոգլովի, Գ․ Ե․ Գրում-Գրժիմայլոյի, Գ․ Ն․ և Ա․ Վ․ Պոտանին ամուսինների, Ի․ Դ․ Չերսկու, Ն․ Ս․ Կնիպովիչի, Վ․ Ա․ Օբրուչևի, Լ․ Ս․ Բերգի և ուրիշների ուսումնասիրություններն ու հայտնագործությունները [[Միջին Ասիա|Միջին]] և [[Կենտրոնական Ասիա]]յում, [[Ուրալ|Հյուսիսային Ուրալ]]ում, [[Կովկաս|Կովկասում]], [[Սիբիր|Սիբիրում]], [[Հեռավոր Արևելք|Հեռավոր Արևելքում]], [[Իրան|Իրանում]], [[Մոնղոլիա|Մոնղոլիայում]], [[Նոր Գվինեա|Նոր Գվինեայում]] և [[Հնդկաստան|Հնդկաստանում]], կազմակերպվել են ընկերության նախաձեռնությամբ։ [[1851]] թվականից ընկերության բաժանմունքներ են ստեղծվել Ռուսաստանի տարբեր վայրերում։ [[1865]] թվականից լույս է տեսնում ընկերության «Տեղեկագիրը»։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ընկերությունն ուներ 11 բաժանմունք և 1000 անդամ։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության կամավոր գիտական-հասարակական կազմակերպություն է, որն ունի 35000 իսկական և 600 կոլեկտիվ անդամ ([[1982]])։ Բաղկացած է Կենտրոնական կազմակերպությունից ([[Լենինգրադ|Լենինգրադում]]), հանրապետական 14 կազմակերպություններից և ավելի քան 200 մասնաճյուղերից ու բաժիններից։ [[1938]] թվականից գործում է [[ԽՍՀՄ]] Գիտությունների ակադեմիայի կազմում։ Բարձրագույն օրգանը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ։ Համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում ընկերությունը ղեկավարում են Գիտական խորհուրդը և Նախագահությունը՝ [[նախագահ|նախագահի]] գլխավորությամբ։ Ընկերությունն ակտիվորեն մասնակցում է գործնական խնդիրների լուծմանը։ Կոնֆերանսներում, համաժողովներում, նստաշրջաններում գիտական ուսումնասիրությունների կոլեկտիվ քննարկման միջոցով կոորդինացնում և վերահսկում է աշխարհագրական գիտության տարբեր բնագավառներում կատարվող աշխատանքները՝ նպաստում դրանց որակի բարձրացմանն ու կատարելագործմանը։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ԽՍՀՄ պատմություն]]
|