«Ցոլակ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Ցոլակ Ալեքսանդրի Ստեփանյան]] (ծնվել է [[1910]] թվականի [[դեկտեմբերի 19]]–ին Սաթխա գյուղում (Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանում)), խորհրդային փիլիսոփա։ ԽՍՀՍ ԳԱ թղթակից անդամ ([[1964]])։ [[1938]] թվականից ԽՍԿԿ անդամ։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Լիբկնեխտի անվան մանկավարժական ինստիտուտ֊ը ([[1933]])։ [[1933]] թվականից փիլիսոփայություն է դասավանդել Մոսկվայի բուհերում։ [[1939—1941]] թվականներին եղել է «[[Կոմսոմոլսկայա պրավդա]]» թերթի պրոպագանդայի բաժնի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ Մոսկվայի զինվորական օկրուգի քաղվարչության դասախոս։ [[1945—1946]] թվականներին ղեկավարել է Մոսկվայի Էներգետիկական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնը։ [[1946]] թվականից զանազան պաշտոններ է վարել ԽՍՀՍ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում, [[1965]] թվականից՝ գիտական կոմունիզմի սեկտորի ([[1972]] թվականից բաժնի) վարիչ։ [[1947—1968]] թվականներին եղել է «[[Վոպրոսի ֆիլոսոֆիի]]» («Bonросы философии») ամսագրի պատմական մատերիալիզմի (հետագայում՝ գիտական կոմունիզմի) բաժնի վարիչ։ [[1951—1955]] թվականներին եղել է նաև ԽՍԿԿԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնի վարիչ։ [[1958—1959]] թվականներին «[[Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա]]» («Проблемы мира и социализма») ամսագրի (Պրագա) սոցիալիստ, երկրների բաժնի վարիչ։ Ստեփանյանը պաշտպանել է գիտական կոմունիզմը որպես դասավանդման և գիտական հետազոտության ինքնուրույն առարկա առանձնացնելու տեսակետը։ Նա ԽՍՀՍ ԳԱ Կոմունիստական հասարակական հարաբերությունների և սոցիալիստական հասարակության հոգևոր կյանքի զարգացման օրինաչափությունների գծով գիտական խորհրդի նախագահն էր։ Հիմնական աշխատությունները նվիրված են կոմունիստական ֆորմացիայի ձեավորման և զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի օրոք հակասությունների և դրանց հաղթահարման խնդիրներին։ Բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների խմբագիր է և հեղինակ,«[[Գիտական կոմունիզմ]]» բուհական դասագրքի հեղինակներից։ Պարգևատրվել է 5 շքանշանով։