«Ստենոբիոնտ օրգանիզմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Ստենոբիոնտ օրգանիզմներ''', ստենոբիոնտներ (< հուն, oxevoc; — նեղ, սահմանափակ և j3icov — ապրող), բույսեր և...»:
(Տարբերություն չկա)

07:27, 15 Հուլիսի 2014-ի տարբերակ

Ստենոբիոնտ օրգանիզմներ, ստենոբիոնտներ (< հուն, oxevoc; — նեղ, սահմանափակ և j3icov — ապրող), բույսեր և կենդանիներ, որոնք ընդունակ են ապրելու միայն շրջապատող միջավայրի համեմատաբար կայուն պայմաններում (ջերմաստիճան, աղայնություն, խոնավություն, ճնշում, որոշակի սնունդ են)։ Որոշ օրգանիզմների ստենոբիոնտությունը կարող է պայմանավորված լինել արտաքին միջավայրի որեէ մեկ գործոնով (օրինակ, սննդի բնույթով)։ Հվ ․-ամերիկյան առանձին կոլիբրներ սնվում են որոշակի տեսակի բույսերի նեկտարով և դըրանց տարածման շրջանը սահմանափակվում է տվյալ բույսի նեղ արեալով։ Ավստրալիական պարկավոր կոալա արջը ապրում է նվենու միայն այն տեսակների վրա, որոնց տերեներով ինքը սնվում է։ Սի շարք Ստենոբիոնտ оրգանիզմի գոյության հնարավորությունը և տարածվածությունը սահմանափակվում են մի քանի գործոններով, օրինակ, որոշ խորջրյա ձկներ ապրում են 6—7 կմ խորություններում, որտեղ լույսը լրիվ բացակայում է, ջրի ճնշումը 600— 700 վթն է, աղայնությունը և ջերմաստիճանը կայուն են։ Ստենոբիոնտի օրգանիզմներին են պատկանում նաև շատ մակաբույծներ և սիմբիոնտներ, որոնք կարող են գոյություն ունենալ միայն որոշակի տեսակների ներկայացուցիչների հետ համատեղ։ Ստենոբիոնտ օրգանիզմները հակադրվում են Էվրիբիոնւո օրգանիզմներին։