«Անդրե Ստիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող
| ԱԱՀ = Անդրե Ստիլ
| պատկեր = Bundesarchiv Bild 183-15152-0005, Berlin, Protestkundgebung für Andre Stil.jpg
| պատկերի չափերը = 300
| պատկերի նկարագրություն =
| գրական անուն = Անդրե Ստիլ
| ծննդյան անուն =
| ծնվել է = 01․04․[[1921]]թ.
| ծննդյան վայր = Ֆրանսիա
| վախճանվել է =
| վախճանի վայր =
| մասնագիտություն = գրող, հրապարակախոս
| լեզու =
| ազգություն = ֆրանսիացի
| քաղաքացիություն =
| կրթություն = [[Լիլի համալսարան]]
| ալմա մատեր =
| ստեղծագործական շրջան =
| ոճեր =
| թեմաներ =
| գրական շարժումներ =
| ուշագրավ աշխատանք(ներ) =
| ամուսին(ներ) =
| համատեղ ապրող(ներ) =
| զավակներ =
| ազգական(ներ) =
| ներշնչվել է =
| ներշնչել է =
| նշանակալի պարգև(ներ) =
| ստորագրություն =
| Վիքիպահեստ =
| Վիքիքաղվածք =
| Վիքիդարան =
| Պաշտոնական Վեբ-կայք =
}}
'''Անդրե Ստիլ''' (Stil) (ծն․ 01․04․[[1921]]թ.), [[ֆրանսիացի]] գրող, հրապարակախոս։ Ֆրանսիայի կոմկուսի ([[ՖԿԿ]]) անդամ՝ [[1942]] թվականից։ Ավարտել է [[Լիլի համալսարան]]ը։ Դիմադրության շարժման մասնակից։ [[1945]]—[[1949]] թվականին կուսաշխատող, ժուռնալիստ։ [[1950]]—[[1959]] թվականին՝ «Ցումանիտե» («L’Huma- nite») թերթի գլխավոր խմբագիր, ապա գրական տեսաբան։ Եղել է ՖԿԿ-ի Կենտկոմի անդամության թեկնածու, ապա՝ անդամ ([[1950]]-[[1969]])։ Պատմվածքների առաջին ժողովածուներում («Հանքափոր» հպարտ բառը, ընկերներ», [[1949]], «Սենը» ծով է դուրս եկել», [[1950]]) Անդրե Ստիլը պատկերել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո [[Ֆրանսիա]]յում տիրող իրադրությունը, աշխատավորների պայքարը հանուն իրենց իրավունքների պաշտպանության՝ ընդդեմ [[Հնդկաչին]]ում շարունակվող գաղութային պատերազմի։ «Առաջին հարվածը» ([[1951]] — [[1953]], ԽՍՀՄ պետական մրցանակ առաջին մասի համար, [[1952]], հայկական հրտարակչություն [[1955]]) եռապատում նկարագրել է ֆրանսիացիների հայրենասիրական պայքարն ընդդեմ երկրում ամերիկական ռազմական բազաների ստեղծման։ «Դրված է երջանկության հարցը» շարքը միավորում է Անդրե Ստիլի հետագա շրջանի ստեղծագործությունները («Մենք միմյանց կսիրենք վաղը», [[1957]], «Փլուզում», [[1960]], «Վերջին քառոր՛դ ժամը», [[1962]], «Գնանք պարելու, Վիոլին», [[1964]], «Անդրե», [[1965]], «Գեղեցիկ է ինչպես մարդը», [[1968]], «Ո՛վ», [[1969]], վեպեր, «Ցավ», [[1961]], «Երկնքի տեսարան», [[1967]], «Ծաղիկներ սխալմամբ», [[1973]], պատմվածքների ժողովածուներ), որոնք նվիրված են ժամանակակից Ֆրանսիային․ նրա հասարակ մարդկանց կյանքին, աշխատանքին ու պայքարին, երիտասարդ ֆրանսիացիների հոգևոր ձևավորմանը, բանվորական համերաշխությանը և այլ հարցերի։
{{ՀՍՀ}}