«Սպիտակի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « Սպիտակի շրջան (մինչև 1949 թվականը՝ Համամլուի շրջան), վարչական շրջան ՀԽՍՀ հյուսային մասում։ Կազմա...»:
 
Տող 1.
{{անաղբյուր}}
Սպիտակի շրջան (մինչև [[1949]] թվականը՝ Համամլուի շրջան), վարչական շրջան ՀԽՍՀ հյուսային մասում։ Կազմավորվել է [[1937]] թվականի դեկտեմբերի 31-ին։ Սահմանակից է [[Ստեփանավան|Ստեփանավանի]]ի, [[Գուգարք|Գուգարքի]]ի, [[Արագած|Արագածի]]ի, [[Ախուրյան|Ախուրյանի]]ի և Ղուկասյանի շրջաններին։ Տարածությունը 544 կմ² է, բնակչություն՝ 42,8 հազար ([[Սպիտակ]] քաղաքի հետ, [[1983]])։ Վարչական կենտրոնը՝ Սպիտակ։
 
Սպիտակի շրջան (մինչև [[1949]] թվականը՝ Համամլուի շրջան), վարչական շրջան ՀԽՍՀ հյուսային մասում։ Կազմավորվել է [[1937]] թվականի դեկտեմբերի 31-ին։ Սահմանակից է [[Ստեփանավան|Ստեփանավանի]], [[Գուգարք|Գուգարքի]], [[Արագած|Արագածի]], [[Ախուրյան|Ախուրյանի]] և Ղուկասյանի շրջաններին։
Տարածությունը 544 կմ<sup>2</sup> է, բնակչություն՝ 42,8 հազար ([[Սպիտակ]] քաղաքի հետ, [[1983]])։ Վարչական կենտրոնը՝ Սպիտակ։
== Բնական պայմանները ==
Սպիտակի շրջանը գտնվում է Փամբակի հովտում, Փամբակ գետի վերին հոսանքի շրջանում։ Տարածքի հյուսիսում ձգվում են [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], հարավում՝ [[Փամբակի լեռնաշղթա|Փամբակի լեռնաշղթաները]]ները, որոնց լեռնաբազուկներն ընդհուպ մոտենալով Փամբակ գետին, գետահովիտը բաժանում են Պարնիի, Սպիտակի և այլ գոգհովիտների։ Արևմուտքից շրջանի տարածքի մեջ է մտնում [[Շիրակի լեռնաշղթա]]յի արևելյան մասը, որը Ջաջուռի թամքոցով միանում է Փամբակի լեռնաշղթային։ Լեոների միջին բարձրությունը չի անցնում 2800 մետրից, գետահովիտներինը՝ 1600 մետրից։ Շրջանի ամենաբարձր կետը 2992 մետր է ([[Ուրասար]] լեռ)։ Շրջանի տարածքի երկրբանական կաոուցվածքում կան միչքեմբր-պալեոզոյից մինչև չորրորդականի երիտասարդ գոյացումներ, հին [[մետամորֆոզ|մետամորֆա]]ցած [[ապարներ]] ու ներժայթուկներ։ Տեկտոնական պրոցեսներն ուղեկցվել են [[Հրաբխականություն|հրաբխականությամբ]], առաջացրել [[լավա|լավային հոսքեր]] ու ծածկոցներ։ Փամբակի հովիտը երիտասարդ գրաբեն-սինկլինալային իջվածք Է՝ լցված նեոգենի [[Լիճ|լճ]]ային և չորրորդականի ալյուվիալ նստվածքներով։ Սպիտակի շրջանում գտնվում է 5—6 բալանոց սեյսմիկ գոտում (հայտնի են [[1827]], [[1828]], [[1834]] թվականների ավերիչ [[Երկրաշարժ|երկրաշարժեերկրաշարժ]]րըները)։ Մակերևույթում տիրապետում են ռելիեֆի կտրտված ձևերը։ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը զառիվեր են, մասնատված Փամբակ գետի աջափնյա վտակների 1500—2000 մետր լայնությամբ արկղաձև, դարավանդավորված ու լայն ողողատ ունեցող [[գետահովիտ]]ներով։ Տարածված են ժայռերն ու քարափները։ Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին բնորոշ են ռելիեֆի հեղեղաաաձորակային ձևերը, որոնք երբեմն դառնում են սելավաբեր։ Շրջանը հարուստ է [[կրաքար]]ով, [[բազալտ|բազալ]]տովով, սև [[տուֆ]]ով, [[ավազ]]ով և հանքային աղբյուրներով (Սպիտակ, [[Սարալ]], [[Սարալանջ]] և այլնն)։ Շրջանի ցածրադիր մասերին բնորոշ է երկարատև չափավոր զով [[ամառ]]ը և մեղմ [[ձմեռ|ձմեռը]]ը, լեռների բարձրադիր մասերին՝ կարճատև զով ամառը և ցուրտ ձմեռը։ Միջին տարեկան ջերմաստիճանը 7—8°C Է, լեռնային բարձրադիր շրջաններում՝ 2—3°C։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը —6°C Է, նվազագույնը՝ —30°C։ հուլիսի միջին ջերմաստիճանը 17—18°C Է, առավելագույնը՝ 33°C։ Տեղումների տարեկան քանակը 500—550 մմ է (առավելագույնը՝ [[գարուն|գարնանը]]), գոլորշունակությունը՝ 900 մմ։ Ձնածածկույթի միջին հաստությունը 18—20 սանտիմետր Է, ձնածածկույթով օրերի թիվը՝ 75—80։ Շրջանի խոշոր գետը Փամբակն Է՝ [[Ջրաշեն]] և [[Չիչկան]] վտակներով։ Գետերն օգտագործվում են [[ոռոգում|ոռոգմոռոգման]]ան նպատակով։ Չիչկան գետից սկիզբ առնող [[Նալբանդի ջրանցք]]ը ոռոգում է Սեծ Պարնիի գոգհովիտը (2210 հա)։ Փամբակ գետի վրա կան մի քանի ջրհան կայաններ ([[Դեղասար]]ի, [[Սարահարթ (գյուղ)|Սարահարթի]], Սպիտակի, [[Ղուրսալի]]ի, [[Սարալ]]ի), որոնք ոռոգում են մոտ 1000 հա հողատարածություն։ Հողաբուսական ծածկույթում առկա է բարձունքային գոտիականությունը։ Գերակշռում են չափավոր խոնավ [[տափաստան]]ային [[լեռնակարբոնատային հողեր]]ն ու տիպիկ [[սևահողեր]]ը (սակավազոր, թույլ զարգացած սևահողերի կոմպլեքսով),ցածրադիր մասերում՝ գետային ալյուվիալ հողերը, նախալեռնային շրջաններում՝ [[կարբոնատ]]ային բաց շագանակագույն, լեռնային բարձրադիր վայրերում՝ [[լեռնամարգագետնային հողեր]]ը։ Տիրապետում են լեռնահովտային, տափաստանամարգագետնային բուսական համակցությունները։ Բազումի լեռնաշղթայի հարավային լանջը, արևահայաց դիրքի հետևանքով, չորային Է՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջը ավելի բուսապատ Է։ Սպիտակ, Ղուրսալի, [[Քարաձոր]], Սեծ Պարնի և [[Գոգարան]] բնակավայրերի մոտ կան [[անտառ]]ների պուրակներ (600 հա)։ Վերականգնվում են հին անտառամասերը, կատարվում՝ նոր անտառատնկումներ (2500 հա)։ Չիչկան գետի հովտում զգալի տեղ են գրավում չիչխանի մացառուտները։ Տափաստաններից բարձր տարածվում են ենթալպյան մարգագետինները։ Կենդանական աշխարհին բնորոշ են [[գայլ]]ը, [[աղվես]]ը, [[նապաստակ]]ը, [[կզաքիս]]ը, [[դաշտամուկ]]ը, բազմատեսակ [[թռչուններ]], [[սողուններ]] ու [[միջատներ]]
 
== Բնակչությունը ==
[[Բնակչությaն]]ը 90%ը [[հայեր]] են։ Բնակվում են նաև [[ադրբեջանցիներ]], [[ռուսներ]], [[հույներ]], [[քրդեր]] և այլք։ Միջին խտությունը 1 կմ<sup>2</sup> վրա 80 մարդ Է։ Շրջանն ունի 21 բնակավայր, այդ թվում՝ 1 քաղաք (Սպիտակ), 1 ավան ([[Շիրակամուտ]]) և 19 գյուղ ([[Արևաշող]], [[Գեղասար]], [[Գոգարան]], Լեռնանցք, [[Լեռնավան]], [[Լուսաղբյուր]], [[Խնկոյան]], [[Ծաղկաբեր]], [[Կաթնաջուր]], [[Հարթագյուղ]], Ղուրսալի, Մեծ Պարնի, [[Շենավան]], Ջրաշեն, [[Սարալ]], [[Սարալանջ]], Սարահարթ, [[Սարամեջ]], [[Քարաձոր]])։
 
== Պատմական ակնարկ ==
Սպիտակի շրջանի Նալբանդ (Շիրակամուտ) գյուղի մոտակայքից հայտնաբերված հնագույն կենդանիների ([[մամոնտ]], հնադարյան [[ձի]] և այլն) մնացորդները վկայում են մինչսառցադաշտային ժամանակներում այդ տարածքի բնակլիմայական նպաստավոր պայմանների մասին։ Սպիտակում, Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան, [[Արևաշող]] գյուղերում հայտնաբերված [[նեոլիթ]]յան գործիքներն ու կենցաղային իրերը (քարե հատիչներ, կացիններ, դանակներ, նետասլաքներ, աղորիքներ, արձանիկներ և այլն) վկայում են այդ տարածքում բնակված երկրագործ և անասնապահ ցեղերի հասարակական զարգացման բարձր աստիճանը մ․ թ․ ա․մ․թ․ա․ 4—3 հազարամյակներում։ Սպիտակում (Սարդարի կոնդ բլուր), Շիրակամուտում (Դպրոցի բլուր), Գեղասարում, Արևաշողում հայտնաբերվել են բրոնզի դարաշրջանին (մ․ թ․ ա․մ․թ․ա․ 3—2 հազարամյակներ) բնորոշ առարկաներ (պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլն)։ Սպիտակի շրջան տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև մ․ թ․ ա․մ․թ․ա․ 1 հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է [[Ուրարտու]] պետության կազմի մեջ (մ․ թ․ ա․մ․թ․ա․ VII դար)։ Այնուհետև Սպիտակի շրջան տարածքը եղել է Հայաստանի կազմում Երվանդունիների (մ․ թ․ ա․մ․թ․ա․ IV—II դարեր) և [[Արտաշեսյաններ]]ի (մ․ թ․ ա․մ․թ․ա․ II—I դդ․) թագավորության ժամանակ, որի մասին է վկայում Արևաշողում հայտնաբերված արտաշեսյան արամեատառ [[Սահմանաքարեր|սահմանաքարը]]։ Ավելի ուշ Սպիտակի շրջանի տարածքը կազմել է [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] նահանգի [[Տաշիր (գավառ)|Տաշիր գավառ]]ի հարավ-արևմտյան մասը։ [[387 թվական]]ին, Տաշիրը Վրաց [[մարզպանություն|մարզպանության]]ը միացնելուց հետո, [[Բամբակաձոր]]ի հովիտը (որը կոչվում Էր Տաշիր Վերին) մնաց մարզպանական Հայաստանի կազմում։ [[IX դար]]ի վերջից շրջանի տարածքը մտել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]], [[972]]—[[1118]] թվականը՝ [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]], իսկ [[XII դար]]ի վերջից՝ [[սելջուկ-թուրքեր]]ից ազատագրված հայկական հողերի հետ՝ [[Զաքարյաններ|Զաքարյանների]] իշխանապետության մեջ։ XIV—XVIII դարերում Արևելյան Հայաստանի կազմում ընկել է [[թաթար-մոնղոլներ]]ի, [[թուրքմեններ]]ի և [[պարսիկներ]]ի տիրապետության տակ։ [[1801]] թվականից [[Վրաստան]]ի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է [[Ռուսաստան]]ին, Սպիտակի շրջանի տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել է նախ Լոռի-Փամբակի, ապա՝ [[Ալեքսանդրապոլի գավառ|Ալեքսանդրապոլ]]ի գավառի մեջ։ [[1918]] թվականի [[մայիս]]-[[սեպտեմբեր|սեպտեմբերին]] և [[1920]] թվականի նոյեմբերից մինչև 1921-ի ապրիլը (մասամբ) թուրք, զորքերը օկուպացրել են գավառակը, կոտորել և կողոպտել բնակչությանը։ Համամլուի շրջանի հեղկոմը [[1921]] թվականին [[Աղբուլաղ]] (Լուսաղբյուր), Ղալթաղչի (Հարթագյուղ) և Ղարաբոյա (Խնկոյան) գյուղերում բացեց գերեզմանափոսեր, որտեղ թաղված Էր 11886 դիակ (80%ը [[սառը զենք]]ով գազանաբար խոշտանգված կանայք ու երեխաներ)։ [[Հայաստան]]ում խորհրդային կարգերի հաստատումից հետո Համամլուի գավառակը մտավ Լոռի—Փամբակի գավառի մեջ։ Մարքս-լենինյան գաղափարները Սպիտակի շրջանում տարածվել են դեռևս [[1905]]-[[1907]] թվականի ռուս, առաջին [[հեղափոխություն|հեղափոխության]] ժամանակ, երբ Համամլուի գավառամասի գյուղերից [[Ալեքսանդրապոլ]], [[Թիֆլիս]], [[Շամլուղ]] վաստակի գնացած գյուղացիները ս-դ․ խմբակների կազմակերպած հավաքույթներում, ցույցերի և միտինգների ժամանակ ծանոթանում Էին երկրի քաղ իրադրությանը և բանվոր դասակարգի քաղ․ պայքարին։ Հայրենի գյուղերը վերադառնալով՝ նրանք իրենց հետ բերած քաղաքական գիտելիքները տարածում Էին համագյուղացիների շրջանում։ Այդ գործում շոշափելի ավանդ ունեն հին [[Բոլշևիկ|բոլշևիկներբոլշևիկ]]ներ [[Դրաստամատ Տեր-Սիմոնյան]]ը, [[Վախթանգ Չոբանյան]]ը, [[Ղարաքիլիսա]]յի և Ալեքսանդրապոլի շատ բոլշևիկներ, որոնք ագիտացիոն աշխատանք Էին տանում Համամլու կայարանի և գծամասի բանվորների շրջանում։ 1917-1920 թվականին քաղաքական որոշակի ակտիվություն դրսևորեցին Համամլու (Սպիտակ), Որդնավ (Ջրաշեն), [[Գյուլլիջա]] (Սարահարթ), [[Բեքյանդ]] (Սեծ Պարնի), Ղալթաղչի (Հարթագյուղ) գյուղերի գյուղացիները և Ղալթաղչի, Նալբանդ, Համամլու երկաթուղային կայարանների բանվոր-ծառայողները՝ կազմակերպելով գաղտնի հավաքներ, բողոքի ցույցեր ընդդեմ դաշնակցական կառավարության։ Շրջանի առաջին կոմբջիջը ստեղծվել է [[1919 թվական|1919 թվականի]] [[հոկտեմբեր]]ին, Համամլու կայարանում։ Այն ընդհատակյա աշխատանք է տարել աշխատավորության շրջանում, սերտ կապեր հաստատել Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառային կազմակերպությունների հետ։ Սպիտակի շրջանում խորհրդային իշխանություն է հաստատվել [[1920 թվական]]ի [[դեկտեմբեր]]ին (Համամլուում՝ դեկտեմբերի 5-ին), երբ 11-րդ կարմիր բանակի ջոկատները Ղարաքիլիսայի կողմից մտել են շրջանի տարածքը։ Շրջանի աշխատավորներն ակտիվ մասնակցություն են ունեցել դաշնակցության [[1921]] թվականի [[փետրվար]]յան խռովության ջախջախմանը, որը ղեկավարել է Համամլուի հեղկոմը (նախագահ Ա․ Տեր-Սիմոնյան)։ 1921-1930 թվականին Սպիտակի շրջանի տարածքը բաժանված էր Ալեքսանդրապոլի U Ղարաքիլիսայի գավառների միջև, և կուս․ աշխատանքը այնտեղ տարվում էր համանուն գավկոմների, իսկ 1930—37-ին՝ Լենինականի և Կիրովականի կուսշրջկոմների ղեկավարությամբ։ 1938-ից սկսած շրջանի կուս․ կյանքը ղեկավարում է ՀԿԿ Սպիտակի շրջկոմը։ Անցած տարիներին (1938—84) տեղի է ունեցել Սպիտակի շրջանի կուսկազմակերպության 17 կոնֆերանս։ 1985-ի հունվ․ 1-ի դրությամբ 92 սկզբնական կուսկազմակերպություններում հաշվվում էր 1981 անդամ և 97 անդամության թեկնածու։ 1921-ին ստեղծված Ս․ շ-ի ԼԿԵՄ կազմակերպությունը 1985-ի հունվարին ուներ 113 սկզբնական կազմակերպություն՝ 10547 կոմերիտականով։ Սպիտակի շրջանի հնագիտական և ճարտարապետական հուշարձաններից առավել արժեքավոր են քարեդարյան կացարանները (Սպիտակ, Մեծ Պարնի, Գոգարան, Ջրաշեն), բրոնզեդարյան բնակատեղիները, բերդապարիսպները, դամբարանները (Շիրակամուտ, Արևաշող, [[Գեղասար]]), [[Շենավան]]ի միանավ բազիլիկը (VI —VII դարեր) միջնադարյան վանքերը (Շիրակամուտում, Չիչխանավանք, VII դ․, Ղուրսալիում՝ վանք, VII դ․)։ Ուշագրավ պատմ․ հուշարձան է 1977-ին Գեղասաբի տարածքում հայտնաբերված XII — XIII դդ․ ժայռափոր բնակավայրը, որը վկայում է տեղի բնակչության մոտ արհեստների, հատկապես մետաղի մշակման բավական բարձր մակարդակի մասին (տես Սպիտակի վիմափոր բնակավայր)։ Ռուսաստանի հետ Արլ․ Հայաստանի միավորման 150-ամյակի առթիվ Աարալ գյուղի մոտ, ռուս, բանակի մայոր Մոնտրեզորի ջոկատի և պարսկ․ գերազանց ուժերի միջև 1804-ի օգոստոսին տեղի ունեցած ճակատամարտի վայրում կառուցված է հուշարձան֊կոթող (1978)։ Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձաններ են կանգնեցվել շրջկենտրոնում և շրջանի գյուղերում։ Տնտեսությունը։tՄինչև սովետական կարգերի հաստատումը Մ․ շ-ի տարածքի տնտեսությունը գյուղատնտ․ բնույթ ուներ, կային մի քանի դարբնոցներ, ձիթհանքեր, կրահորեր, ջրաղացներ։ Սովետական իշխանության տարիներին Մ․ շ․ դարձավ արդ-գյուղատնտ․ շրջան։ Շրջանի տնտեսության մեջ արդ․ արտադրանքի ծավալը կազմում է 95,1%։ 1984-ին Ս․ շ-ի տնտեսության համախառն արտադրանքի ընդհանուր գումարը կազմել է 169,6 մլն ռ․։ Առաջատար են արդյունաբերության թեթև, սննդի և մեքենաշինական ճյուղերը։ Արդյունաբերության համախառն արտադրանքի 54,8%֊ը տալիս է թեթև, 35%֊ը՝ սննդի արդյունաբերությունը, 7,3%֊ը՝ մեքենաշինությունը և այլն։ Շրջանի արտադրական առաջին ձեռնարկությունը Սպիտակի պանրի գործարանն է (կառուցվել է 1937-ին), ապա շարք են մտել շաքարի գործարանը (տես Շաքարի գործարան Սպիտակի), վերելակաշինական, կաշվի փոխարինիչների գործարանները, հացամթերքների և սննդի կոմբինատները, կարի արտադրական միավորումը, տրիՇuipարի գործարանի ջէկը Քարաձորի միջտնաեսային արտադրական համալիրը կոտաժի ֆաբրիկան, հացի գործարանը (բոլորը՝ Սպիտակում)։ 1978-ին գործարկվել են «Հայապակի» միավորման Արզնիի բյուրեղապակու գործարանի Սեծ Պարնիի մասնաճյուղը և «Հայվերելակմեքենա» արտադրական միավորումը։tՇրջկենտրոնի կարի արտադրական միավորումը մասնաճյուղեր ունի շրջանի Արևաշող, Զրաշեն, Սեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Հարթագյուղ, Սարալ, Ծաղկաբեր, Քարաձոր գյուղերում և Շիրակամուտ ավանում։ Գործում են «Հայգյուղտեխնիկայի» շրջանային բաժանմունքը, Հայկոոպի առևտր․ բազան, ՇՍՇ (շարժական մեքենայացված շարասյուն)։ Ս․ շ-ում կա 12 կոլեկտիվ, 8 սովետական տնտեսություն (1-ը՝ Սպիտակ քաղաքում), 3 միջտնտեսային ձեռնարկություն։ Գրանցում աշխատում են բարձրագույն կրթությամբ 93 մասնագետ։ Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է։ Առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է (գլխավորապես _ տավարաբուծությունը), որը տալիս է գյուղատնտ․ արտադրանքի 58,7% ֊ը։ 1984-ին շրջանում կար 23099 խոշոր, 73678 մանր եղջերավոր անասուն, ավելի քան 4000 խոզ, 160325 հզ․ թռչուն, 1244 մեղվաընտանիք։tՍիջտնտեսայինtձեռնարկությունները մասնագիտացել են արու մատղաշների ինտենսիվ գիրացման (Սպիտակ), երինջների աճեցման (Քարաձոր) և խոզերի աճեցման ու բտման (Լուսաղբյուր) ուղղությամբ։ Անասնապահության զարգացմանը մեծապես նպաստում են շաքարի գործարանը և հացամթերքների կոմբինատը, որոնք տալիս են ճակնդեղի մզուկ և խտացրած կերեր։ Գյուղատնտ․ արտադրանքի 41,3%֊ը տալիս է դաշտավարությունը, որի գլխավոր ճյուղերն են ճակնդեղագործությունը, հացահատիկի մշակությունը և այգեգործությունը։ Շրջանի հողային ֆոնդը 54350 հա է, որից 34322 հա օգտագործվում է գյուղատնտ․ արտադրության համար (13471 հա վարելահող, 759 հա այգիներ և այլն)։ Ցանքատարածության 35,3%֊ը զբաղեցնում են հացահատիկային, 9,4% ֊ը՝ տեխ․, 34,5%֊ը՝ կերային, 1%-ը՝ բանջարանոցային կուլտուրաները։tՇրջանիtկոլեկտիվ և սովետական տնտեսություններում զբաղվում են պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, կեռաս, սալոր, ընկույզ)։ Շրջանն ունի ջերմոցային տնտեսություն (3000 մ2)։ Ս․ շ-ով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղու 45 կմ հատվածը։ Խճուղային ճանապարհների ընդհանուր երկարությունը 166 կմ է, որից 91 կմ-ը՝ ասֆալտապատ։ Շրջանն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված է Երևանի, Թբիլիսիի, Լենինականի և Կիրովականի հետ։ Շրջկենտրոնի և գյուղերի միջև հաստատված է ավտոբուսային մշտական երթևեկություն։ Շրջանում գործում են կապի 16 բաժանմունք, 5 ավտոմատ հեռախոսակայան (6 հզ․ համարով), ռադիոհանգույց։ Բոլոր գյուղերը ռադիոֆիկացված են, վերահաղորդման կայանների միջոցով ընդունում են կենտր․ և հանրապետական հեռուստահաղորդումները։ Ս․ շ․ բարձրավոլտ գծերով միացած է Անդրկովկասյան միասնական էլեկտրահամակարգին։ Սպիտակ քաղաքը և մյուս բնակավայրերը օգտվում են Ղազախ—Երևան գազամուՈից։ Առողջապահությունը։ Նախասովետական շրջանում Ս․ շ-ի տարածքում բուժ, հիմնարկներ չկային, սպասարկում էր 1 բուժակ։tՍովետական իշխանության տարիներին շրջանում ստեղծվել է բժշկ․ հիմնարկների ցանց։ 1983-ին Ս․ շ-ում գործում էր 1 շրջանային, 3 գյուղական (Շիրակամուտ, Սեծ Պարնի, Զրաշեն) հիվանդանոց՝ 260 մահճակալով, բուժմանկաբարձական 17 կայան, 4 դեղատուն,շրջանային և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, մանկական և կանանց կոնսուլտացիաներ, բուժական 8 և շտապ օգնության 2 կայան։ Բուժաշխատողների թիվր 509 է, որից 66-ը՝ բժիշկ։ Մշակույթը։ Նախասովետական շրջանում Համամլուում (Սպիտակ) և գավառակի մի քանի այլ գյուղերում գործել են ծխական դպրոցներ։ 1983—84 ուս․ տարում կար 26 հանրակրթական դպրոց՝ (21-ը՝ միջնակարգ, 5-ը՝ ութամյա) 8433 աշակերտով։tԴպրոցներում աշխատում էին 744 ուսուցիչ (492-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Դործում են նաև Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի մասնաճյուղը, պրոֆտեխ․ ուսումնարան, գեղարվեստի, 2 երաժշտ․, 3 մարզական, հեռակա և երեկոյան միջնակարգ, օժանդակ դպրոցներ, 27 մսուր-մանկապարտեգ։ Շրջանն ունի գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 23 գրադարան-մասնաճյուղով (188 հզ․ կտոր գիրք), 21 մշակույթի տուն և ակումբ, ժող․ թատրոն, 1 կինոթատրոն և 20 ստացիոնար կինոսարք։tԼույս է տեսնում <Լուսարձակ> շրջանային թերթը։ Հ․Մկրաչյան, Ջ․ Թորոսյան Պատկերազարդումը տես 10֊րդ հատորի 720—721-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXIX, և 11-րդ հատորի 80-րդ էջից հետո՝ ներդիրում։
 
[[Կատեգորիա:Հայկական ԽՍՀ շրջաններ]]