«Մարդու վերարտադրողական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
Շագանակագեղձն իր անվանումն ստացել է շագանակի ձև ու մեծություն ունենալու շնորհիվ:Այն տեղավորված է միզապարկի տակ,արտադրում է սպերմատոզոիդների ակտիվությունն ու կենսունակությունն ապահովող հեղուկ,որը ծորաններով լցվում է գեղձի հաստության միջով անցնող միզուկի մեջ:Սպերմատոզոիդների և նշված հեղուկների խառնուրդը կոչվում է սերմ (սպերմա):
 
== Իգական սեռական համակարգ ==
Իգական սեռական համակարգի [[օրգան]]ներն են ձվարանները,արգանդափողերը,արգանդը,հեշտոցը և ամոթույքը:
 
Ձվարանները զույգ խառը [[գեղձ]]եր են,տեղավորված են որովայնի խոռոչում:Նրանցում զարգանում են իգական սեռական [[բջիջ]]ներ՝ ձվաբջիջներ և սինթեզվում սեռական հորմոններ:Վերջիններս ապահովում են իգական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները (բարձր ձայն,կաթնագեղձերի մեծացում,մարմնի որոշ մասերում [[ճարպ]]ի կուտակում,մարմնակազմվածքի ձևավորում) և սեռական ֆունկցիաները:Ձվարանը կազմված է կեղևային և միջուկային շերտից:Կեղևային շերտում կան ձվարանային բշտեր՝ պարկուճներ (ֆոլիկուլներ),որոնց մեջ զարգանում են ձվաբջիջներ:Նորածին աղջկա ձվարանում կա 400000 չհասունացած ձվաբջիջ,որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300-500-ը:Մնացածներն ապաճում են:Հասունացած ձվաբջիջը կենդանական աշխարհի ամենամեծ
բջիջն է և երևում է անզեն աչքով:Ձվարանի միջուկային շերտը կազմված է [[շարակցական հյուսվածք]]ից և պարունակում է [[արյունատար անոթներ]],նյարդեր:
 
Արգանդափողերը (ձվատար փողերը) սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին:Նրանք ճկույթի հաստությամբ խողովակներ են,ձվարանին մոտեցնող ծայրը ձագարաձև է,ծոպավոր,որի մեջ ձվարանից անցնում է հասունացած ձվաբջիջը:Արգանդափողի խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելային [[հյուսվածք]]ով:Թարթիչների տատանողական շարժումների ու փողերի գալարակծկումների շնորհիվ ձվաբջիջը մղվում է արգանդի խոռոչ:
 
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է,որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Խոռոչում զարգանում է պտուղը,ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը:Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը,տեղավորված է հեշտոցում:Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է,որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը,իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ:Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ,ապա արգանդափողերի մեջ:Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է:
 
[[Կատեգորիա:Սեռական օրգաններ]]