«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ "Eosimias.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Steinsplitter մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see commons:Commons:Licensing:
չ "Սարդանման_կապիկ.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Steinsplitter մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see commons:Commons:Licensing:
Տող 43.
=== Բարձրակարգ պրիմատներ կամ կապիկներ (Simiae seu Primates) ===
Հայտնի է շուրջ 100 տեսակ, որոնց մարմնի երկարությունը կազմում է 15-200սմ: Գլխուղեղը համեմատաբար մեծ է, ունի գալարներ: Պոչը կամ զարգացած է տարբեր աստիճանի կամ բացակայում է: Հարավամերիկյան տեսակները լայնաքիթ են և ունեն կառչող պոչ: Առաջին մատը հակադրված է մյուս մատներին: Բոլոր մատների ծայրերին կան եղունգներ: Ակտիվ են ցերեկը: Այս ենթակարգին պատկանում են հետևյալ ընտանիքները.
 
[[Պատկեր:Սարդանման կապիկ.jpg|մինի|Սարդանման կապիկ]]
''Բռնապոչավոր կապիկներ'' կամ կապուցիններ (Cebidae), ունեն լավ զարգացած, կառչուն պոչ: Լայնաքիթ կապիկներ են, քթանցքներն ուղղված են դեպի կողմերը: Ունեն 36 ատամ: Մարմնի երկարությունը կազմում է 24-91սմ: Ծառաբնակ, ծառերի վրայով ակտիվ տեղաշարժվող, ծառից ծառ ցատկող կապիկներ են: Սնվում են պտուղներով, տերևներով, մանր կենդանիներով, թռչունների ձվերով: Ապրում են խմբերով, որոնք կազմված են մի քանի տասնյակ առանձնյակներից: Բարձր աստիճանի կազմավորված կաթնասուններ են: Ներկայացուցիչներից է սարդանման կապիկը (Ateles paniscus), որն ունի շատ երկար վերջույթներ և կառչուն պոչ: Տարածված է Հարավային Ամերիկայում:
Ներկայացուցիչներից են նաև սովորական կապուցինը (Cebus capucinus), Սպիտակաճակատ կապուցինը (Cebus albifrons), Դարչնագույն կապուցինը (Cebus nigritus), ինչպես նաև Սև սայմիրին (Saimiri vanzolini), Բոլիվիական սայմիրին (Saimiri boliviensis) և այլն: