«Սոյուզ (տիեզերանավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
Սարքաագրեգատային հատվածամասի ([[ՍԱՀ]]) զանգվածը 2,7-2,8 տ է։ Նախատեսված է տիեզերանավի հիմնական համակարգի ապարատները և սարքավորումները տեղավորելու համար, որոնք ապահովում են ուղեծրային թոիչքը։ ՍԱՀ-ն բաղկացած է անցումս ւյին, սարքերի և ագրեգատային բաժանմւււնք֊ ներից։ Անցումային բաժանմունքում տեղակայված են կառանման և կողմնորոշման 10 շարժիչներ յուրաքանչյուրը՝ 100 ն քարշուժով, վառելիքի բաքերը սոյուզի քիաբաղաղրիչ վառելիքի մատուցման համակարգը։ Սարքերի 2,2 մ ծավալով հերմետիկ բաժանմունքը պատրաստված է [[ալյումին]]ի համաձուլվածքից սոյուզն ունի 2,1 մ տրամագծով, 0,5 մ բարձրությամբ գլանի ձև՝ երկու հանովի կափարիչներով։ Այս բաժանմունքում տեղավորված են շսրժման կողմնորոշման ու կառավարման համակարգերի, տիեզերանավի ապարատների ու սարքավորման կողային համալիրի և սարքավորման կառավարման, Երկրի հետ ռադիոկապի և ծրագրաժամանակային կարգավորման, հեռուստաթափման ու միասնական էլեկտրասնման սարքերը։ Ագրեգատային բաժանմունքի իրանը նույնպես պատրաստված է ալյումինի համաձուլվածքից՝ 2,1 մ տրամագծով գլանաձև պատյանի ձևով, որը փոխվսմ է կոնաձևի և վերջանում բազային [[նավ]]ակողով (տրամագիծը4 2,72 մ)․ վերջինս նախատեսված է տիեզերանավը կրող [[հրթիռ]]ի վրա տեղակայելու համար։ [[Տիեզերանավ]]ի բոլոր բաժանմունքները դրսից ծածկված են կանաչ գույնի էկրանավակումային ջերմամեկուսիչով։
==Տիեզերանավի հիմնական համակարգերը==
[[Պատկեր:Soyuz-TMA parts.jpg|մինի|ձախից|Տիեզերանավի հիմնական համակարգերը]]
Տիեզերանավի հիմնական համակարգերն են՝ տիեզերանավի շարժման կոդմնորոշման և կառավարման համակարգը, կենսաապահովման համակարգը և ռադիոտեխնիկական միջոցներն համալիրը։ Կողմնորոշման և կառավարման համակարգը նախատեսված է տարսծության մեջ տիեզերանավի դիրքը կառավարելու, տարբեր տեսակի կողմնորոշումների, կողմնորոշված վիճակի երկարատև պահպանման, շարժիչակայանքի աշխատանքի ժամանակ տիեզերանավի կայունացման, մեկ այլ տիեզերանավի մոտենալու ընթացքի կառավարման համար։ Համակարգը կարող է աշխատել ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքի կառավարման ռեժիմով։ Տիեզերանավի ապարատները էներգիա են ստանում էլեկտրսնման կենտրոնացված համակարգից (արևային մարտկոցներով), որն ընդգրկսմ է նաև ինքնավար քիմիական մարտկոցները կամ բուֆերային մարտկոցները (օգտակար մակերեսը՝ 11 —14 մ<sup>2</sup>)։ Կենսաապսհովման համակարգը ներառնում է Իջեցվող Ապարատի (օդի բաղադրությամբ մոտ է երկրի օդին) և Կենցաղայի Հատվածամասի մթնոլորտի վերականգնման ու ջերմակարգավորման օղակները, սննդի և ջրի պաշարները, սանիտարական սարքը։ Վերականգնումն ապահովվում է այնպիսի նյութերով, որոնք կլանում են ածխաթթու գազը, միաժամանակ անջատելով թթվածին։ Հատուկ զտիչները կլանում են վնասակար խառնուկները։ Բնակելի խցիկների հերմետիկության հնարավոր խախտման դեպքում անձնակազմի համար նախատեսված են սկաֆան-դռներ։ Ջերմակարգավորման համակարգը բնակելի խցիկներում օդի ջերմաստիճանը պահպանում է 15—25°-ի, իսկ հարաբերական խոնավությունը՝ 20— 70% ֊ի սահմաններում, գազի ջերմաստիճանը սարքերի խցիկում 0—40°С է։ Ռադիոտեխնիկական միջոցների համալիրը նախատեսված է տիեզերանավի ուղեծրի պարամետրերի որոշման, Երկրից հրահանգներ ստանալու, Երկրի հետ երկկողմանի հեռախոսային և հեռագրական կապի, խցիկների և լուսանցույցների միջոցով արտաքին իրադրության մասին հեռուստատեսային պատկերները Երկիր հաղորդելու համար:
==Տեղեկություններ արձակումների մասին==