«Կարգ հիվանդաց և վերջին օծում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Կարգ հիվանդաց և վերջին օծում.JPG|մինի|ձախից|Կարգ հիվանդաց և վերջին օծում.JPG]]
Հիսուս Քրիստոսը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը. երբեմն՝ ձեռքի հպումով, երբեմն էլ՝ միայն խոսքով: Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային ([[Մատթեոս առաքյալ|Մատթեոս]] 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի ([[Հովհաննես առաքյալ|Հովհաննես]] 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը: Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին՝ աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթեոս 10.1–8, Մարկոս 6.12–13, 16.18, Գործք 28.8): Կարգ հիվանդացը կատարվում է հիվանդների վրա, որպեսզի նրանք բժշկվեն Սուրբ Հոգու զորությամբ: Խորհուրդի կատարման հիմքը զղջումն է և հավատը. «Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» ([[Հակոբոս առաքյալ|Հակոբոս]] 5.15): Հիվանդի հավատը և մեղքերից հրաժարվելու մտադրությունը էական պայմաններ են բժշկվելու համար, և Հիսուս Քրիստոսը հաճախ է շեշտել հավատի կարևորությունը (Մատթեոս 9.27–30): Կարգ հիվանդացի խորհուրդը Հայ եկեղեցում դիտվում է որպես Վերջին օծման շարունակական լրացում: Հայ եկեղեցին Վերջին օծման խորհուրդը կատարում է Դրոշմի խորհուրդի ժամանակ (զգայարանների կնքումով):
[[Պատկեր:Image0210.JPG|մինի|աջից|Մատթեոս առաքյալի ավետարանըԱվետարանը]]
Իրենց նախնական վիճակում Վերջին օծումը և Կարգ հիվանդացը զուգակցված են եղել: Հետագա դարերում Հայ եկեղեցու հայրերն օծման արարողությունն անջատել են աղոթական մասից, միավորել Դրոշմի խորհուրդին և դարձրել մեկ անգամ կատարվող խորհուրդ, իսկ մնացած մասը՝ Կարգ հիվանդացը, վերածվել է շարունակաբար կատարվող հոգևոր բարեպաշտական արարողության:
[[Պատկեր:HSAraqyalner.jpg|մինի|ձախից|Դրվագ Հովհաննես առաքյալի ավետարանիցԱվետարանից]]
Հույն և Կաթոլիկ եկեղեցիները գործադրում են յուղով օծելու սովորությունը: Հայ եկեղեցին որդեգրել է ձեռք դնելով, աղոթքներով, աստվածաշնչյան ընթերցումներով բժշկելու ձևը. յուղով օծելու սովորությունը ներկայումս չի գործադրվում: Հիսուս Քրիստոսը մարդկանց բժշկելու համար երբեք յուղ չի գործածել: Հայ եկեղեցին հունա-հայկական և լատինահայկական վեճերի ժամանակ հրահանգել է երբեմն գործածել յուղը՝ հիվանդների օծման համար, սակայն դա տևական չի եղել և դադարել է, հավանաբար, [[VIII]]–[[IX]] դարերում: [[XII]] դարում հայ մատենագիր, մեկնիչ Սարգիս Շնորհալին գրել է, որ «հիվանդին առողջություն տվողը ոչ թե յուղն է, այլ՝ Տիրոջ անունը»: Հայ եկեղեցին ունի իր ննջեցյալ եկեղեցականներին օծելու սովորությունը, բայց դա խորհուրդ չէ: Վերջին անգամ օծվում է ննջեցյալի ճակատն ու աջ ձեռքը: Կարգ հիվանդաց և վերջին օծման խորհուրդից բացի Հայ եկեղեցին ունի նաև մահամերձ հիվանդներին «հաղորդ տալոյ» (հաղորդություն տալու) կանոնը՝ կարևորելով այդ արարողությունը իբրև նախապատրաստություն հանդերձյալ կյանքի համար: