«Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
== Արդյունաբերական հեղափոխություն ==
[[Պատկեր:Dayosh Kiev.jpg|մինի|աջից|հեղափոխություն ]]
[[Կոմունիստական կուսակցության]] ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսական կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ ՈւԽՍՀ-ում հիմնականում կառուցվեց սոցիալիստ, հասարակարգ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանա-ֆաշիստական զորքերը օկուպացրել են Ուկրաինան (1941—44)։ Ծավալվել է պարտիզանական շարժում։ Մինչև 1943-ի աշուն սովետական զորքերն ազատագրեցին Ձախակողմյան Ուկրաինան, 1944-ի հոկտեմբերին՝ ողջ հանրապետությունը։ 1945-ի հունիսին Անդրկարպատյան Ուկրաինան վերամիավորվեց ՈւԽՍՀ-ի հետ։ 1954-ին նրա կազմի մեջ մտավ [[Ղրիմ|Ղրիմը]]։ [[1945]]-ին ՈւԽՍՀ դարձավ [[ՄԱԿ]]-ի անդամ։ 1983-ի հունվարի 1-ին Ուկրաինայի կոմկուսի շարքերում կար 2936404 կուսանդամ և 101577 թեկնածու, ՈւԼԿԵՄ շարքերում՝ 6,7 մլն կոմերիտական։ Հանրապետությունում կա 25,34 մլն արհմիութենական։ ՈւԽՍՀ ժողովուրդները, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների հետ միասին, ետպատերազմյան հնգամյակներում հասել են զգալի հաջողությունների կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ ՈւԱԱՀ պարգևատրվել է Լենինի 2 (1954, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության ([[1967]]) և ժողովուրդների բարեկամության ([[1972]]) շքանշաններով։ Աոցիալիստական շինարարության տարիներին ՈւԽՍՀ դարձել է բարձր զարգացած ինդուստրիալ-ագրարային հանրապետություն, զարգացած տնտեսական կապեր ունի ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ։ 1980-ին նրա արդյունաբերության արտադրանքի ծավալը գերազանցել է [[1940]] թվականին մակարդակը 14, 1913-ինը՝ 104 անգամ։ Արդյունաբերության արտադրության առանձին տեսակների թողարկման մասին տես աղյուսակ 1։
[[Պատկեր:Cernobylmb.jpg|մինի|ձախից|[[Չեռնոբիլի ատոմակայան]]]]
Հանրապետության արդյունաբերությունը հենվում է հզոր վառելիքաէներգետիկ բազայի վրա, հատկապես [[Դոնբաս|Դոնբասի]] քարածուխը, ինչպես նաև բնական գազն ու նավթը։ Խոշորագույններից են Ուգլեգորսկի, Զապորոժիեի, Կրիվոյ ռոգի II, Բուրշտինսկի, Զմիևկայի, Զուևոյի, Մերձդնեպրյան, Վորոշիլովգրադի, Ատարոբեշևի ջերմակայանները։ Դնեպրի վրա ստեղծված է հէկերի կասկադ։ 1977-ից հոսանք է տալիս [[Չեռնոբիլ|Չեռնոբիլի]] [[ԱԷԿ]]-ը, կառուցվում են (1983) Հարավ-Ուկրաինական, Խմելնիցկիի, Զապորոժիեի են ԱԷԿ-ները։ ՈւԽՍՀ ունի հզոր սև մետալուրգիա (Դոնցեկ-Մերձդնեպրյան շրջան)։ Գունավոր մետալուրգիան արտադրում է թեթև մետաղներ, սնդիկ։ Հատկապես զարգացած է ծանր, էներգետիկ, տրանսպորտային մեքենաշինությունը, տրակտորների և գյուղատնտ․ մեքենաների, սարքերի արտադրությունը (Նովոկրամոտորսկի և ժդանովի ծանր մեքենաշինական, Խարկովի տրակտորի և «էլեկտրոտյաժմաշ», Վորոշիլովգրադի ջերմաքարշաշինական, Գոռլովկայի լեռնաարդյունահանման սարքերի են)։ Քիմիական արդյունաբերությունը թողարկում է հանքային պարարտանյութեր, " քիմիական թելեր, սինթետիկ խեժեր, պլաստմասաներ, ներկեր, ռետինե իրեր ևն։ Զարգացած են սննդի և թեթև արդյունաբերությունները։ Զարգանում է մանրէաբանական սինթեզի արդյունաբերությունը։
 
== Գյուղատնտեսություն ==
Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ աճել է 2,1 անգամ։ 1980-ին գյուղատնտեսության մեջ աշխատում էր 408,8 հազար տրակտոր (1940-ին՝ 94,6 հազար), 89,9 հազար կոմբայն (33,4 հազար), 230,8 հազար բեռնատար ավտոմեքենա (54,9 հազար)։[[Պատկեր:ВДНХ. Павильон №58 («Украина»).jpg|250px|մինի|ձախից]] ՈւԽՍՀ գյուղատնտեսական հողերը 42,1 մլն հեկտար էին (տարածքի 70%֊ը), այդ թվում ցանքերը՝ 33,3 մլն հեկտար, խոտհարքները՝ 2,1 մլն հեկտար, արոտավայրերը՝ 4,6 մլն հեկտար (1983)։ Ոռոգելի հողատարածությունը 1980-ին 2014 հազար հեկտար էր։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ դաշտավարության բաժինը 45% է, անասնապահությանը՝ 55% ։ Զգալիորեն աճել է պտղատու այգեգործությունը և խաղողագործությունը։ Չորացված հողերը 1980-ին կազմել են 2539 հազար հեկտար։ Կարեոր տեղ է գրավում դեղաբույսերի և եթերայուղային կուլտուրաների մշակությունը։ Անասնապահությունից հատկապես զարգացած է տավարաբուծությունը։