«Սննդի հիգիենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Սննդի հիգիենան ուսումնասիրում է նաև սննդի բաղադրամասերի անբավարարության կամ ավելցուկի հետ կապված սննդային (ալիմենտար) [[հիվանդություն]]ները (հիպովիտամինոզներ և ավիտամինոզներ, սննդային սնուցողական բնույթի խանգարումներ, [[տեղաճարակային խպիպ]], [[սակավարյունություն|սակավարյունության]] որոշ ձևեր և այլն), դրանց կանխարգելման միջոցները։ Սննդի հիգիենաով զբաղվում է բանվորական տարբեր խմբերի համար կանխարգելիչ սննդի, սննդային թունավորումների [[ճիճվային հիվանդություններ]]ի ([[տրիխինելոզ]], [[տենիոզ]] և այլն), [[վարակիչ հիվանդություններ]]ի ([[բրուցելոզ]], [[դաբաղ]] և այլն) ումումնասիրության և դրանց կանխարգելման ու վերացման հարցերով։
 
[[Պատկեր:Bing Cherries (USDA ARS).jpg|300px250px|մինի|ձախից|Բալ]]
== Սննդի հիգիենայի մշակում ==
Սննդի հիգիենա մշակում է սննդամթերքների մեջ [[թունաքիմիկատներ]]ի և [[քիմիական պարարտանյութեր]]ի մնացորդային քանակներից առաջացող քրոնիկական թունավորումների կանխարգելման, սննդամթերքների արտադրության, պահպանման, տեղափոխման ու վաճառքի ընթացքում սանիտարահիգենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև հասարակական սննդի [[ձեռնարկություն]]ներում՝ սանիտարական հսկողության արդյունավետ մեթոդներ։ Սննդի հիգիենան օգտվում է հետազոտության [[ֆիզիկա]]կան, [[քիմիա]]կան, [[կենսաքիմիա]]կան, [[Կենսաբանություն|կենսաբան]]ական, [[բակտերիոլոգիա]]կան, [[Բուսաբանություն|բուսաբան]]ական, վիճակագրական և այլ մեթոդներից։ Սննդի հիգիենան [[ԽՍՀՄ]]-ում դասավանդվում էր բժշկական ինստիտուտներում և ուսումնարաններում, իսկ նրա առանձին բաժինները՝ սննդի արդյունաբերության, խոհարարության, առևտրի և այլ ուսումնական հաստատություններում։