«Ապրանքագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
== Հիմնախնդիր ==
 
Ապրանքագիտություն հնարավորություն է տալիս ճիշտ ուսումնասիրել բնակչության սպառողական պահանջարկը և հիմնավորված պատվեր ներկայացնել արտադրությանը, որի հիման վրա կազմվում են արտադրական ծրագրերը, նպաստում է շրջանառության ոլորտում նոր տեսակի ապրանքների ներգրավմանը, նշում անհրաժեշտ պայմաններ ապրանքաշարժման և իրացման ժամանակ ապրանքների ֆիզիկա-քիմիական հատկությունների պահպանման համար։ Ապրանքագիտություն բաժանվում է երկու մասի՝ պարենային և արդյունաբերական ապրանքների ապրանքագիտություն։ Դրանք իրենց հերթին բաղկացած են ապրանքների խմբերից և ենթախմբերից։ Պարենային ապրանքների մեջ մտնում են՝ հացը և հացամթերքները, [[միս|միսը]] և երշիկեղենը, ճարպերը, բանջարեղենը, կաթը և կաթնամթերքը են։ Արդյունաբերական ապրանքները ընդգրկում են հետևյալ հիմնական խմբերը՝ գործվածքեղենը, կարի արտադրանքը, տրիկոտաժը, կոշկեղենը, գալանտերեան, շինանյութերը, էլեկտրաապրանքները։ Ապրանքների որակի, տեսակայնության, ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին, նմուշներին համապատասխանության որոշման համար ապրանքագիտություն օգտվում է հետազոտման օրգանոլեպտիկ և լաբորատոր եղանակներից։ Ապրանքների որակի որոշման օրգանոլեպտիկ եղանակը հենվում է գլխավորապես ապրանքների արտաքին հատկանիշների՝ գույնի, հոտի, համի, ձայնի, նախշազարդման, ձևի ևն վրա։ Ապրանքների որակի գնահատականը տրվում է մարդու զգայական օրգանների օգնությամբ։ Ընդ որում, մի շարք պարենային ե ոչ պարենային ապրանքների համար այս մեթոդը միակ հնարավորը ե որոշիչն է։ Ապրանքների որակի գնահատման լաբորատոր եղանակն ընդգրկում է քիմիական, ֆիզիկա-մեխանիկական, մանրադիտակային, մանրէաբանական վերլուծությունները, օգտագործում են տարբեր ռեակտիվներ, սարքեր, գործիքներ։ Ապրանքագիտություն ապրանքներն ըստ նշանակության դասակարգում է արդյունաբերական և սննդային ապրանքների, որոնցից առաջինը բաժանում է 24, իսկ երկրորդը՝ 11 խմբի։ Ապրանքագիտություն որոշում է նաև ապրանքների անվանացանկը (ասորտիմենտ) ըստ ձևի, չափի, գույնի, նրբերանգների, տեսակայնության և այլ հատկանիշների։ Ապրանքագիտության կարևոր խնդիրներից է նաև արտիկուլը (արտադրանքին տրվող մշտական կամ ժամանակավոր պայմանական տարբերանշումը)։ Արտիկուլավորումը հեշտացնում է ապրանքների խմբավորումը, առևտրական գործարքները, ապրանքների հետազոտումը, պահանջարկի ուսումնասիրությունը, արդյունաբերությանը պատվերներ ներկայացնելու և ապրանքննը ներկրելու պրոցեսները, գնացուցակներ կազմելը, պահեստային տնտեսության արդյունավետ օգտագործումը։

== Կրթություն ==

Ապրանքագետների կադրեր [[ՍՍՀՄ]]-ում պատրաստում են 13 բուհերում։ [[ՀՍՍՀ]]-ում ապրանքագիտություն առարկան դասավանդվում է Երևանի պետական համալսարանում, [[1930]]-ից։ [[1954]]-ին այստեղ ստեղծվեց առևտրի էկոնոմիկայի և ապրանքագիտության ամբիոն, իսկ [[1963]]-ի դեկտեմբերին ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ՝ ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ամբիոններով։ Գյուղական առևտրի ցանցի համար ապրանքագետների կադրեր է պատրաստում Մոսկվայի կոոպերատիվ ինստ-ի Երևանի մասնաճյուղը: Ապրանտագետ-տեխնիկների պատրաստում են Երևանի կոոպերատիվ, առևտրի և Կիրովականի առևտրի տեխնիկումներում: