«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Հեղափոխական դեմոկրատներ ==
[[File:Karl Marx 001.jpg|thumb|KarlԿարլ Marx 001Մարքսը]]
Միաժամանակ, մտավորականության միջավայրից են ելել հեղափոխական դեմոկրատները, որոնք հրաժարվել են բուրժուական գաղափարախոսությունից և հանդես եկել աշխատավորների շահերի պաշտպանությամբ։ Այդ մտավորականներից առավել առաջադիմականները մշակել են սոցիալիստական գաղափարախոսություն և այն տարածել բանվորների շրջանում։ Նման ուղի են անցել [[Կարլ Մարքս]]ը, [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆրիդրիխ էնգելսը]], [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը և բանվորական ու սոցիալիստական շարժման շատ գործիչներ։ Իմպերիալիզմի փուլում, գիտատեխնիկական հեղափոխության հետևանքով, մտավորականության թվաքանակը կտրուկ աճել է։ Նկատվում է մտավորականությունյան բյուրոկրատացում, առաջացել են նոր մասնագիտություններ՝ մենեջերներ, «մարդկային հարաբերությունների» մասնագետներ (տես «Մարդկային հարաբերությունների տեսություն), սոցիալական ինժեներներ և այլն։ Վերացել է հասարակության մեջ մտավորականների արտոնյալ վիճակը, մեծացել ստանդարտ, մասսայականացած աշխատանքի մտավորականությունյան թիվը, նվազել մտավորականության որոշ խմբերի կազմը ([[դերասան]]ներ, երաժիշտներ, նկարիչներ, կրոնավորներ և այլն)։ Տեղի է ունեցել մտավորականության պրոլետարականացում։ Նրա գերակշռող մասը (80—90%) անցել է վարձու աշխատանքի, անհատական աշխատանքից փոխադրվել կոլեկտիվ աշխատանքի։ Շատ ինժեներներ ու տեխնիկներ ներգրավվել են արտադրության ոլորտ՝ կատարելով բարձրորակ բանվորի պարտականություններ։ Մտավորականության ստորին շերտերը մոտեցել են բանվոր դասակարգին նաև եկամուտի չափով, նույնիսկ որոշ խմբեր վարձատրվում են բանվորից ցածր։ Սրվել է հակասությունը դեմոկրատական և բուրժուական տեխնոկրատական մտավորականության միջև։ Շատ առաջադեմ մտավորականներ հրաժարվում են համագործակցել սպառազինությունների մրցավազքին, հանդես են գալիս խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի պաշտպանությամբ։ Նրանց առավել գիտակից մասը ընդունել է կոմունիստական գաղափարներ և իր ճակատագիրը կապել պրոլետարիատի ազատագրական պայքարի հետ (Ա․ Ֆրանս, Մ․ Անդերսեն-Նեքսյո, Թ․ Դրայզեր, Թ․ Ման, Պ․ էլյուար, Ֆ․ և խ․ Ժոլիո-Կյուրիներ, Պ․ Պիկասո, Ռ․ Դուտտուզո)։ Կապիտալիստական երկրների կոմունիստական կուսակցությունները պայքարում են հակամոնոպոլիստական լայն ճակատի ստեղծման, մտավորականության և բանվոր դասակարգի դաշինքի հաստատման և ամրապնդման համար։ «Բանվոր դասակարգի դաշնակիցն են դառնում ծառայողների լայն խավերը, ինչպես նաև ինտելիգենցիայի զգալի մասը, որոնց կապիտալիզմը իջեցրել է պրոլետարների վիճակին և որոնք գիտակցում են հասարակական կյանքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը» (ԽՄԿԿ ծրագիրը, 1974, էջ 57-58)։