«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Հեղափոխական դեմոկրատներ ==
[[File:Karl Marx 001.jpg|thumb|Karl Marx 001]]
 
Միաժամանակ, մտավորականության միջավայրից են ելել հեղափոխական դեմոկրատները, որոնք հրաժարվել են բուրժուական գաղափարախոսությունից և հանդես եկել աշխատավորների շահերի պաշտպանությամբ։ Այդ մտավորականներից առավել առաջադիմականները մշակել են սոցիալիստական գաղափարախոսություն և այն տարածել բանվորների շրջանում։ Նման ուղի են անցել [[Կարլ Մարքս]]ը, [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆրիդրիխ էնգելսը]], [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը և բանվորական ու սոցիալիստական շարժման շատ գործիչներ։ Իմպերիալիզմի փուլում, գիտատեխնիկական հեղափոխության հետևանքով, մտավորականության թվաքանակը կտրուկ աճել է։ Նկատվում է մտավորականությունյան բյուրոկրատացում, առաջացել են նոր մասնագիտություններ՝ մենեջերներ, «մարդկային հարաբերությունների» մասնագետներ (տես «Մարդկային հարաբերությունների տեսություն), սոցիալական ինժեներներ և այլն։ Վերացել է հասարակության մեջ մտավորականների արտոնյալ վիճակը, մեծացել ստանդարտ, մասսայականացած աշխատանքի մտավորականությունյան թիվը, նվազել մտավորականության որոշ խմբերի կազմը ([[դերասան]]ներ, երաժիշտներ, նկարիչներ, կրոնավորներ և այլն)։ Տեղի է ունեցել մտավորականության պրոլետարականացում։ Նրա գերակշռող մասը (80—90%) անցել է վարձու աշխատանքի, անհատական աշխատանքից փոխադրվել կոլեկտիվ աշխատանքի։ Շատ ինժեներներ ու տեխնիկներ ներգրավվել են արտադրության ոլորտ՝ կատարելով բարձրորակ բանվորի պարտականություններ։ Մտավորականության ստորին շերտերը մոտեցել են բանվոր դասակարգին նաև եկամուտի չափով, նույնիսկ որոշ խմբեր վարձատրվում են բանվորից ցածր։ Սրվել է հակասությունը դեմոկրատական և բուրժուական տեխնոկրատական մտավորականության միջև։ Շատ առաջադեմ մտավորականներ հրաժարվում են համագործակցել սպառազինությունների մրցավազքին, հանդես են գալիս խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի պաշտպանությամբ։ Նրանց առավել գիտակից մասը ընդունել է կոմունիստական գաղափարներ և իր ճակատագիրը կապել պրոլետարիատի ազատագրական պայքարի հետ (Ա․ Ֆրանս, Մ․ Անդերսեն-Նեքսյո, Թ․ Դրայզեր, Թ․ Ման, Պ․ էլյուար, Ֆ․ և խ․ Ժոլիո-Կյուրիներ, Պ․ Պիկասո, Ռ․ Դուտտուզո)։ Կապիտալիստական երկրների կոմունիստական կուսակցությունները պայքարում են հակամոնոպոլիստական լայն ճակատի ստեղծման, մտավորականության և բանվոր դասակարգի դաշինքի հաստատման և ամրապնդման համար։ «Բանվոր դասակարգի դաշնակիցն են դառնում ծառայողների լայն խավերը, ինչպես նաև ինտելիգենցիայի զգալի մասը, որոնց կապիտալիզմը իջեցրել է պրոլետարների վիճակին և որոնք գիտակցում են հասարակական կյանքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը» (ԽՄԿԿ ծրագիրը, 1974, էջ 57-58)։
 
== Սոցիալիստական փոփոխություններ ==
Սոցիալիստական հասարակությունը արմատապես փոխում է մտավորականությունյան հասարակական դիրքը։ Հին մտավորականության լայն զանգվածներ ներգրավվել են սոցիալիստական շինարարության մեջ, որովհետև առանց «․․․գիտության, տեխնիկայի, փորձի զանազան ճյուղերի մասանագետների ղեկավարության, անկարելի է սոցիալիզմին անցնել․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 27, էջ 295)։ Սոցիալիզմի պայմաններում մտավորականության թվաքանակը զարգանում է առաջանցիկ տեմպերով, այն համալրվում է բանվոր դասակարգի և գյուղացիության հաշվին և համեմատաբար քիչ՝ ինքնավերարտադրման ճանապարհով։ Մտավորականության զարգացման նախադրյալը ժողովրդի կենսամակարդակի և կրթության անընդհատ աճն է, հատկապես անցումը ընդհանուր միշնակարգ կրթության։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալիստական հասարակարգում մտավոր աշխատանքի հիմնական դրդապատճառը կողմնորոշումն է դեպի ստեղծագործությունը և դրա հասարակական օգտակարությունը, իսկ նյութական շահագրգռվածությունը, ի տարբերություն կապիտալիզմի, երկրորդական նշանակություն է ստանում։ Զարգացած սոցիալիստական հասարակությանը բնորոշ դասակարգերի և հասարակական խմբերի մերձեցումը, մտավոր և ֆիզ․ աշխատանքի միշև էական աարբերությունների հաղթահարումը դրսևորվում է բանվորական և գյուղացիական զանգվածների մշակութային և կրթական մակարդակների բարձրացմամբ, նվազագույնը միշնակարգ կրթություն պահանշող մասնագիտությունների դերի աճով, ֆիզիկական և մտավոր աշխատանքը զուգակցող բանվորական տեղերի ավելացումով, պետական և հասարակական կառավարմանը աշխատավորների հարաճուն մասնակցությամբ։ Սոցիալիստական մտավորականության և հասարակության մնացած մասի միջև չկան հակամարտ հակասություններ, այն զերծ է սոցիալական մեկուսացվածությունից, ակտիվորեն մասնակցում է համընդհանուր ստեղծագործական աշխատանքին, կանգնած է սոցիալիզմի գաղափարական դիրքերում։ [[ԽՍՀՄ]] սահմանադրությունը արձանագրեց, որ «[[ԽՍՀՄ]] սոցիալական հիմքը կազմում է բանվորների, գյուղացիների և մտավորականության անխախտ դաշինքը» (հոդված 19)։ Կոմունիզմի ժամանակ մտավորականություն «․․․կդադարի սոցիալական առանձին խավ լինելուց, ֆիզիկական աշխատանք կատարողները իրենց կուլտուր-տեխնիկական մակարդակով կբարձրանան մտավոր աշխատանքի մարդկանց մակարդակին»։ Մտավորականությունը նախասովետական Հայաստանում և ՀԽՍՀ-ում։ Մտավորականության սկզբնական խումբը քրմերի դասն էր, որի ձեռքում էին կենտրոնացված դպրությունը, քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորումը և ընդհանրապես ողջ հոգևոր կյանքը։ Դասակարգային հարաբերությունների զարգացմանը զուգընթաց մտավորականությունը համալրվել է ի հաշիվ արքունի տան մերձավորների, զինվորական առաջնորդների, քաղաքների վերնախավի և այլն։