«Սիմֆոնիկ երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ''', սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված երաժշտություն։ սիմֆոն...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Concertkoor Haarlem 19-11-2010 Philharmonie.jpg|մինի|աջից|Ֆիլհարմոնիկ համերգ]]
'''ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ''', սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված երաժշտություն։ սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերն են՝ սիմֆոնիա,նախերգանք, կոնցերա, սյուիտ, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա և այլն։Սիմֆոնիկ երաժշտության են վերաբերում նաև օպերաների նվագախմբային հատվածները (սիմֆոնիկ պատկերներ, ինտերմեցցո)երգչախումբ, մեներգիչներ ներառող այնպիսի ստեղծագործությունները, որոնցում, սակայն,գերիշխում է գործիքային սկզբունքը։
Սիմֆոնիկ նվագախմբի տեմբրային և դինամիկ հատկանիշների հարստությունն ու բազմազանությունը, ձայնածավալի ընդարձակությունը հնարավորություն են ընձեռում ինչպես մեծ ձևերում (սիմֆոնիակոնցերտ, նախերգանք, սիմֆոնիկ պոեմ,ֆանտազիա, սյուիտ և այլն) նշանակալից,գաղափարա-զգացմունքային բովանդակության, այնպես էլ փոքր ձևերում (պար,քայլերգ, ընդհանրապես զվարճանքի,կենցաղային, կիրառական երաժշտություն) համեմատաբար սահմանափակ,գեղարվեստա-ստեղծագործական մտահղացումներ արտահայտելու համար։Սիմֆոնիկ երաժշտության գոյացման նախադրյալներ էին [[XVI]] դ․ և [[XVII]] դ․ սկզբին գործիքային տարբեր անսամբլների (անպայման կլավեսինով և երգեհոնով) հատկացված ժանրերը՝ սյուիտ, կոնչերտո գրոսսո, դիվերտիսմենտ, առանձին գործիքների կոնցերտ(տարբեր կազմի անսամբլների նվագակցությամբ) և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության ձևավորումը վերաբերում է [[XVIII]] դ․ կեսերին, երբ նվագախմբում կլավեսինը և երգեհոնը աստիճանաբար փոխարինվել են լարային գործիքներով, ներմուծվել են փողային գործիքներ, ձևավորվել է նորմատիվ սիմֆոնիկ նվագախումբը։Այդ պրոցեսում որոշիչ դեր են խաղացել Մանհայմի դպրոցը (Յա․ Ատամից, Ֆ․ Ռիխտեր, Յո․ Ք․Կաննաբիխ և ուրիշներ) և, հատկապես,[[Վիեննա]]կան դասական դպրոցը (Յո․ Հայդն, Վ․ Ա․ Մոցարտ, Լ․ Բեթհովեն)։ Հենց այդ շրջանում են ձևավորվել Սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերը՝ սիմֆոնիա, մենակատար գործիքային կոնցերտ (նվագախմբի հետ), նախերգանք՝ որպես ինքնուրույն ժանր և այլն։ [[XVIII]] դ․ վերջի [[XIX]] դ․ սկզբի սիմֆոնիկ երաժշտության բարձրակետը [[Լ․ Բեթհովեն]]ի ստեղծագործությունն է (սիմֆոնիաներ, կոնցերտներ, նախերգանքներ), որում ամբողջական և բազմակողմանի արտացոլվել են դարաշրջանի առաջադեմ գաղափարները։