«Հայաստանի տնտեսության արտաքին հատված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
=== Պետական պարտք ===
 
Պետական պարտքը երկրի (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին (պետական արժեթղթերի տերերին) պետության պարտքն է։ [[1993]] թվականին ՌԴ-ին է փոխանցվել [[1991]] թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախկին [[ԽՍՀՄ]] արտաքին պետական պարտքում և ակտիվներում ՀՀ-ի մասնաբաժինը, որի արդյունքում անկախության ձեռքբերման պահին [[Հայաստան|Հայաստանի]] արտաքին պետական պարտքը եղել է զրոյական։ Սակայն ՀՀ-ն ժառանգել է «Խնայբանկի» հայաստանյան ավանդատուների նկատմամբ պարտավորությունները և ճանաչել այն որպես ՀՀ ներքին պետական պարտք։ Ներքին պարտքի կառուցվածքում են նաև պետական ու խնայող, պարտատոմսերը, ներգրավված վարկերը և այլն։

ՀՀ արտաքին պետական պարտքը ձևավորվել է [[1992]] թվականից։ Առաջին վարկատուն ԵՄ-ն էր, հետագայում վարկեր են ներգրավվել ՌԴ-ից, [[Համաշխարհային բանկ|Համաշխարհային բանկից]] (ՀԲ) և այլն։ Ներկայումս ՀՀ արտաքին վարկատուների քանակը գերազանցում է մեկ տասնյակը, իսկ արտաքին պետական պարտքի կառուցվածքում իրենց վարկերի մասնաբաժիններով խոշորներն են ՀԲ-ն (մոտ 43 %), ՌԴ-ն (20 %), [[Ասիա|Ասիական]] զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, [[Ճապոնիա|Ճապոնիան]], [[Գերմանիա|Գերմանիան]] և այլն։ [[2010]] թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ-ի արտաքին պետական պարտքը մոտ 3,3 մլրդ դոլար էր, որը ՀՆԱ-ի մոտ 39 %-ն էր։
{{ՀՀ2012}}
[[Կատեգորիա:Տնտեսություն]]