«Սլովակյան ապստամբություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Սլովակյան ապստամբություն''' 1944,Սլովակյան ազգային ապստամբություն, սլովակ ժողովրդի հակաֆաշիստ...»: |
No edit summary |
||
Տող 1.
'''Սլովակյան ապստամբություն''' [[1944]],Սլովակյան ազգային ապստամբություն, սլովակ ժողովրդի հակաֆաշիստական, ազգայինազատագրական ապստամբությունը 1944 թվականի օգոստոս-հոկտեմբերին։ Կազմակերպել և ղեկավարել են [[կոմունիստ]]ները։ Ապստամբների զինված ուժերն էին [[պարտիզանական բրիգադներ]]
[[Օգոստոսի 30]]-ին Սլովակյան ազգային խորհուրդը (ՍԱԽ) հայտարարեց խամաճիկ ֆաշիստ, կառավարության տապալման մասին և իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ [[Սեպտեմբերի 1]]-ին ապստամբության կեետրոն Բանսկա Բիստրիցայում ընդունվեց ՍԱԽ-ի դեկլարացիան, որտեղ նշվում էր Չեխոսլովակյան հանրապետությունը վերստեղծելու, ազգայինդեմոկրատական վերափոխումներ անցկացնելու, չեխ և սլովակ ժողովուրդների իրավահավասարությունն իրականացնելու անհրաժեշտությունը։ ՍԱԽ-ը, հենվելով ազգային կոմիտեների վրա, վերականգնեց դեմոկրատական ազատությունները, արձակեց ֆաշիստ, կուսակցություններն ու կազմակերպությունները, ազատեց քաղբանտարկյալներին և այլն։ [[Սեպտեմբերի 8]]-ին սովետական զորքերը, 1-ին չեխոսլովակյան բանակային կորպուսի հետ, Լեհաստանից շարժվեցին Սլովակիա՝ օգնելու ապստամբներին, հոկտեմբերի 6-ին գրավեցին Դուկ լյայի լեւռնանցքը։ [[Հոկտեմբերի 2]]-րդ կեսին հիտլերականները ապստամբների դեմ կենտրոնացրին խոշոր ուժեր և գրավեցին ապստաբների կարևոր հենակետերը, այդ թվում՝ Բանսկա Բիստրիցան ([[հոկտեմբերի 27]])։ Ապստամբները քաշվեցին լեռները և մարտական գործողություններ վարեցին մինչև [[1945]] թվականի հունվարը՝ սովետական զորքերի հետ միանալը։ Սլովակյան ապստամբությունը Չեխոսլովակիայի կոմկուսի ղեկավարությամբ սլովակ ժողովրդի հակաֆաշիստական պայքարի գագաթնակետն էր և սկիզբ դրեց ազգային-դեմոկրատական հեղափոխությանը Չեխոսլովակիայում։ {{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Պատմություն]]
|