«Խորհրդանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
Իր ռացիոնալ նշանակությամբ խորհրդանշանը ժամանակի ընթացքում հետզհետե մուտք է գործում հասարակական և պետական կյանք՝ որպես մարդկանց, քաղաքների միջև պայմանագրերը կատարելու, արդարությունը պահպանելու միջոց, իսկ դատավարություններում ձեռք է բերում ապացույցի, երաշխիքի, անգամ՝ երդման նշանակություն։ Համանման ընկալումից էլ հետագայում ծագել է խորհրդանշանի՝ ոպես հավաստիացման նշանի /անձնագիր, գերբ, փողի դրոշմանիշ, մարմնի դաջվածք/ գործածությունը։
 
ԽՈՐՀՐԴԱՆԻՇ` ԱՂԱՎՆԻ
==Արտաքին հղումներ==
 
* [http://www.copypaste.am/2012/01/21/%D6%85%D5%B1%D5%A8-%D5%B8%D6%80%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7/ Օձը որպես հայերի խորհրդանիշ]
 
* [http://www.newacropol.ru/Alexandria/symbols/ Խորհրդանշաններ /ռուսերեն/]
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 
Խաղաղության, սիրո, հույսի, մաքրության, անաղարտության խորհրդանշան է: Քրիստոնեական Սբ. հոգու խորհրդանշան է դարձել գեղեցկության և Հին Կտակարանում որպես բարի սկիզբ հիշատակված լինելու շնորհիվ և ոչ թե բնույթի, որն առավելապես կռվազան է...
Ա.-ին հայերեն միակ բառն է, որ արդի լեզվում վերածված չէ «աղօնի» ձևին, մինչդեռ ուրիշ ամեն տեղ «ավ» երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ: Սպիտակ Ա.-ին ջրհեղեղից հետո Նոյին կանաչ ձիթենու ճյուղ է բերում` դառնալով Աստծո զայրույթը մեղմությամբ փոխարինելու ավետաբերը... Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին մկրտելիս ասել է. «Տեսնում էի Հոգին, որ Ա.-ու պես իջնում էր երկնքից նրա վրա» (Ավետարան ըստ Հովհաննու, 1:32, ըստ Մատթեոսի, 3:16)... Ա.-ին ներկայացվում է նաև որպես անապակ ոգի` պատկերված Սուրբ նահատակների բերանից դուրս թռչելիս... Սուրբ Հոգին Ա.-կերպ է (Մատթ. 3.16): Ա.-ու Սբ. Հոգու հետ առնչվելու գաղափարը ընդգծված է նաև նրա լեղի չունենալու երևույթի մեջ:
Անտիկ որմնանկարչության և հնդկական դիցաբանության մեջ նույնպես Ա.-ին ներկայացվել է իբրև հոգի: Ա.-ին քրիստոնեական ողջամտության խորհրդանշան է` չնայած հին պատկերացումներում նա մարմնավորում էր ցանկասիրությունը:
Ա.-ին զուգորդվում է սիրո փյունիկյան դիցուհի Աստարտեի (հուն.` Ափրոդիտե, հռոմ.` Վեներա« հայ.` Աստղիկ) հետ, ինչպես նաև ունի ընդհանրություններ Ադոնիսի, Դիոնիսոսի (Բաքոս) և Էրոսի (Կուպիդոն) հետ...
Ա.-ու ղունղունոցը կապվել է ցանկասիրության և ծննդի գաղափարների հետ... Պոմպեյում հայտնաբերվել են Ա.-ու թևերով ֆալլատիպ արձանիկներ... Ա.-ու զույգը համարվել է սեռական ներդաշնակության խորհրդանշան, անձնավորել ուշադիր ու նրբազգաց կնոջը...
Չինաստանում Ա.-ին երկարակեցության խորհրդանշաններից է, իսկ Ճապոնիայում` սրով պատկերված Ա. մեկտեղում է նաև խաղաղության գաղափարը... Ա. և բազե համադրությունը որպես զոհ և որսորդ, թեև ժամանակակից է, սակայն ունի հնագույն արմատներ... Ա.-ին ընկղմվելով ջրի մեջ փրկվում է սատանային մարմնավորող բազեից:
Ըստ սլավոնական հավատալիքների` մեռյալի հոգին վերածվում է Ա.... Արդի ժամանակներում թռչունը դարձել է խաղաղության խորհրդանշան, իսկ անտիկ շրջանում «աղավնյակ» բառը նշանակել է ծախու կին կամ սիրուհի: Սրա համար, թերևս, հիմք է ծառայել աստվածուհի Աստարտեի և Ա.-ու զուգորդումը, ինչը մ.թ.ա. IVդ. փոխանցվել է հույներին...
Մեծ էր Ա.-ու դերը գուշակություններում` Դոդոնեի սրբավայր-անտառակում մարգարեացող քրմուհիները Ա.-ի են անվանվել այն պահից, երբ սև Ա.-ին իջել է սրբազան կաղնու վրա (այդ վայրում հետագայում կառուցվել է սրբավայր)... Աղքատ հրեաները Ա.-ուն համարել են նախընտրելի զոհաթռչուն, իսկ Հին Եգիպտոսում Չինաստանում Ա.-ին փոստատար «դեր» է կատարել...
Հին Հռոմում թռչունը Վեներայի սրբազան խորհրդանշանն էր, սակայն դա չէր խանգարում որ խնջույքների ժամանակ նրա միսը մատուցվեր որպես կերակուր: Ըստ հռոմեացիների` Ա.-ու ձուն ցանկասիրություն է հարուցում, ուստի նրանք Ա.-ու արյունն օգտագործում էին որպես դեղամիջոց, իսկ ծերտով պատրաստում էին սպեղանի...
Քրիստոնեական պատկերացումներում Ա.-ին մարմնավորել է Սուրբ հոգու յոթ շնորհները` իմաստնություն, բանականություն, բարի խորհուրդ, ուժ, գիտելիք, արժանապատվություն և աստվածավախություն (Ա.-ին դրախտում նստում է կենաց ծառին, խմում անմահական ջուր, կտցին կրում նահատակների պսակը)...
Ա.-ին օտար ձագերին անգամ սնում է ողորմությամբ, սրբում է նրանց բույնը մայրական ջերմ խոստովանությամբ և թողությամբ:
«Ֆիզիոլոգուսում» գրված է. «եթե տատրակը կորցնում է զույգին, մեռնում է կամ այլևս նոր զույգ չի կազմում»...
Հնդկաստանում ու Չինաստանում Ա.-ին մարմնավորել է երկարակեցությունը և ամուսնական հավատարմությունը... Մովսեսի օրենքում Ա.-ին մաքուր թռչուն է, որին զոհաբերում են երեխայի ծնվելու կապակցությամբ: Տատրակը որ հաճախ նույնացվում է Ա.-ու հետ զուգակցվում է հավատարմության և անշահախնդիր սիրո հետ...
Լինելով հնագույն տոտեմ` հին Հայաստանում Ա.-ին նվիրաբերվում էր Անահիտ և Աստղիկ դիցուհիներին, կապված էր նախամոր գաղափարին: Ա.-ին հեքիաթներում երկու աշխարհները միացնող թռչուն է« մութ աշխարհում հայտնված հերոսին լույս աշխարհ դուրս բերող... Թերևս հարության գաղափարի հետ է առնչվում նաև Վերին Նավերի` մ.թ.ա. 15-14 դդ. թվագրվող դ14 արքայական դամբարանում հայտնաբերված Ա.-ու պաշտամունքի բրոնզե արձանիկը, որը թռչնի հնագույն վկայություններից է:
Հայկական հեքիաթներում Ա.-ին հաճախ կերպարանափոխվում է, դառնում հուրի-փերի: Որպես նախամոր, սիրո և պտղաբերության խորհրդանշան` Ա.-ին համարվել է մի «էակ», որից մարդիկ սովորել են սիրել և սիրվել... Ժողովրդական ասույթը հաստատում է «սիրվելը ղունղունացող Ա.-ուց է մնացել»... Հայ ժողովրդական պատկերացումներում այն կուսության նշանակ էր. նորահարսի կուսությունը վկայող առաջին գիշերվա սավանը կոչվել է Ա.-ու արյունով ներկված սավան...
Ա.-ու տեսքով Սուրբ հոգու պատկերումը տարածված էր միջնադարյան Հայաստանում... Ավետման տեսարաններում հաճախ պատկերված են Մարիամն ու Գաբրիելը, իսկ Մարիամի գլխավերևում` Ա.-ի է...
Հայ պոեզիայում Ա.-ին ունի անաղարտության խորհուրդ. 14-րդ դ. բանաստեղծ Կիրակոսը «Գովանք թռչնոց» շարքում գրում է.
«Աղաւնի ոսկի փետուր,
Քան զամենայն հաւերն արդար...»:
Բանահյուսական հնագույն նմուշներում երեխան նույնպես կոչվել է Ա., որ է` անմեղություն...
Ա.-ու տուն մտնելը, պատուհանին նստելը, պատուհանը կտցով թակելը համարվել է ավետիս... «Անմեղ Ա.» արտահայտությունը բուն իմաստով նշանակում է հիրավի մաքուր, իսկ ծաղրական` իրականում անբարո վարքի տեր, սակայն անմեղ ձևացող մարդ...
 
 
Գրականություն
Գագիկ Մանասյան - Խորհրդանշանների հանրագիտարան, Երևան, 2007թ.
 
==Գրականություն==