«Սերմնաքաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սերմնաքաղ''' (Corvus frugilegus), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկարությու...»:
 
հեռացվել է Կատեգորիա:Թռչուններ, ավելացվեց Կատեգորիա:Ագռավներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Սերմնաքաղ''' (Corvus frugilegus), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի [[թռչուն]]։ Մարմնի երկարությունը մինչև 45 սմ Է։ Փետուրները սև գույնի են,մետաղական փայլով։ Տարածված է [[Կենտրոնական Եվրոպա]]յում և [[Ասիա]]յում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում՝ նստակյաց։ [[ԽՍՀՄ]] սահմաններում հայտնի է սերմնաքաղի 2 ենթատեսակ, սովորական սերմնաքաղ (Corvus frugilegus frugilegus Լ․) և արևելա-սիբիրական սերմնաքաղ (C․ f․ contralis)։ [[ՀԽՍՀ]]-ում սովորական սերմնաքաղը տարածված է Սևանա լճի ավազանում, [[Սպիտակ]]ում, [[Կիրովական]]ում, հանդիպում է նաև [[Լենինական]]ի, Ղուկասյանի շրջաններում, Արարատյան հարթավայրում (որտեղ և ձմեռում են նստակյաց սերմնաքաղները)։ Չվում են օգոստոս ամսից, վերադառնում մարտ—ապրիլ ամիսներին, հսկայական երամներով, որտեղ անհատների թիվը հասնում է մինչե 8 հազարի։ Բնադրում են խոշոր գաղութներով, բարձր ծառերի վրա, մասնավորապես բնակավայրերին մոտ։ ՀԽՍՀ-ում սերմնաքաղների ամենախոշոր բնադրվող գաղութը [[Մարտունի]] քաղաքատիպ ավանում Է, որտեղ հաշվվում է 600-ից ավելի բույն։ Մյուս բնակավայրերում դրանց թիվը 200-ից չի անցնում։ Ձվադրում է ապրիլ ամսին, թխսում 16—20 օր։ Սնվում է տարբեր միջատներով, դրանց թրթուրներով, մկնանման կրծողներով, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներով։ Սերմնաքաղները օգտակար են, ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասակար միջատներ։ Ցանքի շրջանում վնաս են հասցնում հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներին, որը, սակայն, չի նվազեցնում նրանց դերը վնասատուների դեմ կենսաբանական պայքարում։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ԹռչուններԱգռավներ]]