«Սերմնաքաղ»–ի խմբագրումների տարբերություն

թռչունների տեսակներ
Content deleted Content added
Նոր էջ «'''Սերմնաքաղ''' (Corvus frugilegus), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկարությու...»:
(Տարբերություն չկա)

12:06, 6 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սերմնաքաղ (Corvus frugilegus), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկարությունը մինչև 45 սմ Է։ Փետուրները սև գույնի են,մետաղական փայլով։ Տարածված է Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում՝ նստակյաց։ ԽՍՀՄ սահմաններում հայտնի է սերմնաքաղի 2 ենթատեսակ, սովորական սերմնաքաղ (Corvus frugilegus frugilegus Լ․) և արևելա-սիբիրական սերմնաքաղ (C․ f․ contralis)։ ՀԽՍՀ-ում սովորական սերմնաքաղը տարածված է Սևանա լճի ավազանում, Սպիտակում, Կիրովականում, հանդիպում է նաև Լենինականի, Ղուկասյանի շրջաններում, Արարատյան հարթավայրում (որտեղ և ձմեռում են նստակյաց սերմնաքաղները)։ Չվում են օգոստոս ամսից, վերադառնում մարտ—ապրիլ ամիսներին, հսկայական երամներով, որտեղ անհատների թիվը հասնում է մինչե 8 հազարի։ Բնադրում են խոշոր գաղութներով, բարձր ծառերի վրա, մասնավորապես բնակավայրերին մոտ։ ՀԽՍՀ-ում սերմնաքաղների ամենախոշոր բնադրվող գաղութը Մարտունի քաղաքատիպ ավանում Է, որտեղ հաշվվում է 600-ից ավելի բույն։ Մյուս բնակավայրերում դրանց թիվը 200-ից չի անցնում։ Ձվադրում է ապրիլ ամսին, թխսում 16—20 օր։ Սնվում է տարբեր միջատներով, դրանց թրթուրներով, մկնանման կրծողներով, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներով։ Սերմնաքաղները օգտակար են, ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասակար միջատներ։ Ցանքի շրջանում վնաս են հասցնում հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներին, որը, սակայն, չի նվազեցնում նրանց դերը վնասատուների դեմ կենսաբանական պայքարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։