«Մոլախոտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Պատկերը վերև
Տող 1.
[[Պատկեր:Kweek Elytrigia repens.jpg|thumb|]]
 
'''Մոլախոտեր'''- [[բույսեր]], որոնց աճը որոշակի հողամասերում անցանկալի է։ Դրանք ճնշում են մշակվող [[բույսեր]]ի աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ [[ջուր]] և սննդանյութեր, ստվերացմամբ խանգարում են [[ֆոտոսինթեզ]]ին, [[սերմ]]երը կամ [[պտուղ]]ները հաճախ պարունակում են թունավոր նյութեր, որոնք խառնվելով բերքին կամ մթերքներին, իջեցնում են վերջիններիս որակը, խանգարում դաշտային աշխատանքներին, նպաստում բույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածմանը։ Մոլախոտեր հասկացությունը հարաբերական է, հաճախ գյուղատնտեսական որևէ կուլտուրայի ցանքեր աղտոտվում են այլ կուլտուրաներով, օրինակ, [[արևածաղիկ]]ը՝ [[ցորեն]]ի, տարեկանը կամ գարին՝ աշնանացան ցորենի, վարսակը՝ գարնանացան ցորենի ցանքերում և այլն։ Մարգագետիններում, արոտավայրերում մոլախոտերը թունավոր են, ինչպես նաև կոպիտ, ծակող և կերային ցածրարժեք բույսերը։ Կան մասնագիտացված մոլախոտեր, որոնք ժամանակի ընթացքում հարմարվել են մշակովի բույսերի ցանքերում և դարձել դրանց անբաժան ուղեկիցը (արջնդեղը՝ աշնանացան հացաբույսերի, որոմը՝ [[աշորա]]յի, հավակորեկը՝ բրնձի, գաղձը՝ առվույտի և երեքնուկի, ճրագախոտը՝ [[ծխախոտ]]ի կամ արևածաղկի ցանքերում)։ Մոլախոտերը տարածված են ամենուրեք։ Հայտնի է մի քանի հազար, ՍՍՀՄ-ում՝ 1500, ՀՍԱՀ-ում՝ 850 տեսակ։ Մոլախոտերն ըստ աճման տեղի և մասնագիտացման բաժանվում են 4 խմբի՝ ''ցանքային'', ''բնական հողահանդակների'', ''աղբային'',''հատուկ տարածությունների''։
# ''Ցանքային'' մոլախոտերը զարգանում են գյուղատնտեսական կուլտուրաների ցանքերում։ Դրանց մեջ կան մասնագիտացվածներ, որոնք աճում են միայն մեկ կուլտուրայի ցանքերով։ Ունեն սերունդ առաջացնելու մեծ ունակություն, բազմանում են վեգետատիվ օրգաններով և սերմերով։
Տող 4 ⟶ 6՝
# ''Աղբային'' մոլախոտերն աճում են բնակավայրերի շրջակայքում, աղբի կուտակման վայրերում։ Դրանցից մի քանիսը թունավոր են, մյուսները՝ ծակող, այրող ևն (օրինակ` բանգին, եղինջը)։
# ''Հատուկ տարածությունների'' մոլախոտերը դժվար է հայտնաբերել ցանքերում և սերմնանյութից անջատել։ Ըստ սննդառության տիպի մոլախոտերը լինում են ոչ մակաբույծ, կիսամակաբույծև մակաբույծ (ցողունային, արմատային)։
 
[[Պատկեր:Kweek Elytrigia repens.jpg|thumb|]]
 
Կան նաև կարանտինային մոլախոտեր։ Ըստ բազմացման, տարածման և վերականգնման մոլախոտերը բաժանվում են կենսաբանական 3 տիպի սերմնային սակավամյաների, վեգետատիվ սակավամյաների և բազմամյաների։ Սերմնային սակավամյաները բազմանում, տարածվում և վերականգնվում են սերմերով, պտուղներով, պտղաբույլերով: Պտղաբերում են մեկ անգամ և մահանում։ Ընդգրկում են միամյա և երկամյա մոլախոտեր։ Միամյաները բաժանվում են 4 ենթախմբի՝ վաղ գարնանայիններ, ուշ գարնանայիններ, աշնանայիններ և ձմեռողներ։ Երկամյաներն առաջին տարում տալիս են վեգետատիվ օրգաններ, երկրորդում՝ պտղաբերում և մահանում են։ Վեգետատիվ սակավամյաները բազմանում, տարածվում և վերականգնվում են սերմերով և վեգետատիվ օրգաններով։ Ցուրաքանչյուր բույսի կյանքի տևողությունը 2 տարուց ավելի չէ։ Ընդգրկում է պալարավոր և սոխուկավոր մոլախոտեր, որոնք ստորաբաժանվում են աշնանային, ձմեռող, գարնանային և երկամյա ենթախմբերի։ Բազմամյա մոլախոտերի ստորգետնյա օրգանները երկար են ապրում, ամեն տարի առաջացնելով ընձյուղներ, որոնք 1—2 տարի հետո պտղաբերում են և մահանում։ Բաժանվում են 4 խմբի՝ առանցքարմատային, ճմային, ծլարմատավոր և կոճղարմատավոր։