«Սաքսոնյան հայելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սաքսոնյան հայելի''' (գերմաներեն Sachsenspiegel), գերմանական միջնադարյան իրավունքի ժողովածու։ Կազմվել է...»:
(Տարբերություն չկա)

20:24, 3 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սաքսոնյան հայելի (գերմաներեն Sachsenspiegel), գերմանական միջնադարյան իրավունքի ժողովածու։ Կազմվել է 1221-1225թվականներին։ Արտացոլել է ԱրևելյանՍաքսոնիայի ֆեոդալական սովորույթները, համագերմանական դասային իրավահարաբերություններն ու զարգացող դրամաիրային հարաբերությունները։ Սաքսոնյան հայելու առաջին մասը (Landrecht) վերաբերել է պետական կառուցվածքին, քրեական,քաղաքացիական իրավունքին, դատարանին ու դատավարությանը։ Երկրորդ մասը(Lehnrecht) կարգավորել է վասալային իրավահարաբերությունները։ Սաքսոնյան հայելու նմանությամբ ստեղծվել են գերմանական իրավունքի այլ հուշարձաններ՝ «Գերմանական հայելին», «Շվաբյան հայելին» և այլն։ Սաքսոնյան հայելին օգտագործվել է Հյուսիսային և Արևելյան Գերմանիայի առանձին երկրամասերի և քաղաքների իրավունքների (օրինակ, Մագղեբուրգյան իրավունքի) ժողովածուներ կազմելիս ու դատական պրակտիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։