«Արտազատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 37.
 
Միզապարկը մկանային կառուցվածքով պարկանման [[օրգան]] է,տեղավորված է կոնքի խոռոչում:Ներսից մակերեսը ծածկված է լորձաթաղանթով:Միզապարկից սկիզբ է առնում միզուկը,որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:
 
== Միզարձակում ==
 
Երիկամներում միզագոյացումը տեղի է ունենում անընդհատ,իսկ միզարձակումը ընդհատ պրոցես է,կատարվում է պարբերաբար:Միզապարկի մեջ 200-300 մլ մեզ լցվելու դեպքում ձգվում են նրա մկանային պատերը:Լորձաթաղանթում տեղավորված ընկալիչների գրգռումից [[ռեֆլեքս]]որեն կծկվում են նրա պատերի [[մկաններ]]ը և թուլանում սեղմանների մկանները,որը հանգեցնում են միզարձակման:Միզարձակման ռեֆլեքսային կենտրոնը տեղավորված է [[ողնուղեղ]]ի սրբանային հատվածում,որի գործունեությունը գտնվում է կենտրոնական [[նյարդային համակարգ]]ի բարձրագույն բաժնի՝ [[գլխուղեղ]]ի [[մեծ կիսագնդեր]]ի կեղևի միզազատման կենտրոնի հսկողության ներքո:Այդ կենտրոնի գործունեության շնորհիվ մարդն ընդունակ է գիտակցորեն պահել կամ իրականացնել միզարձակումը:Միզարձակման ողնուղեղային կենտրոնի որոշ ախտահարումների դեպքում միզարձակումը խանգարվում է:
 
== Միզագոյացման կարգավորումը ==
 
Երիկամների աշխատանքը կարգավորվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով:Այդ համակարգի սիմպաթիկ բաժնի ազդեցությամբ ուժեղանում է ջրի հետ ներծծումը,որի հետևանքով մեզը պակասում է:Դա տեղի է ունենում երբ օրգանիզմում առկա է ջրի պակաս:Վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժինը թողնում է հակառակ ազդեցություն:Միզագոյացման հումորալ կարգավորումը իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը:
 
[[Պատկեր:Urinary system.svg|մինի|ձախից|1. Արտազատական [[համակարգ]]ի [[օրգան]]ների [[կառուցվածք]]ը, 2.[[երիկամներ]], 4. [[միզածորաններ]], 5. [[միզապարկ]], 6. [[միզատար խողովակ]], 7. վերին [[երիկամ]], 8. [[երիկամ]]ային երակ և [[զարկերակ]], 9. ստորին սիներակ, 10. որովայնային զարկերակ, 12. [[լյարդ]], 13. [[հաստ աղիք]], 14. [[կոնք]]]]