«Խանտի-Մանսիական ինքնավար շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10), ;կ → ։ Կ (3),   → (11), &nbsp։ → (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: Կմ → կմ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 64.
Մինչև [[1940]]-ը կոչվել է Օստյակո-Վոգուլական, իսկ մինչև [[1977]]-ը՝ Խանտի-Մանսիական ազգային շրջան։
 
Ստեղծվել է [[1930]] թվականի [[դեկտեմբերի 10]]-ին։ Տարածությունը 523 100 Կմկմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 569 000 (1979)։ Բաժանվում է 7 շրջանի, ունի 5 քաղաք, կենտրոնը՝ [[Խանտի-Մանսիյսկ]]։
 
Սահմանակից է Ռուսաստանի [[Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ]]ի, [[Կրասնոյարսկի երկրամաս]]ի, [[Տոմսկի մարզ|Տոմսկի]], [[Տյումենի մարզ|Տյումենի]] և [[Սվերդլովսկի մարզ|Սվերդլովսկի]] մարզերի, և [[Կոմի Հանրապետություն|Կոմի Հանրապետության]]ի հետ։
 
==Բնություն==
Շրջանը գտնվում է Արևմտասիբիրական հարթավայրի կենտրոնական մասում։ Տարածաշրջանը դաշտավայրերի ու բարձրությունների զուգակցություն է, ծայր արևմուտքում Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալի արևելյան լանջերի նեղ շերտն է։ Օգտակար հանածոներից կան [[նավթ]] և [[գազ]]։ Կլիման ցամաքային է, խիստ ձմեռով, կարճատև, տաք ամառով։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -20-ից - 22&nbsp;°C է, հուլիսինը՝ 16 - 18&nbsp;°C, տարեկան տեղումները 400 - 500 մմ են։ Շրջանի հյուսիսում տարածված է բազմամյա սառածությունը։ Գլխավոր գետը [[Օբ (գետ)|Օբ]]ն է։ Կան ավելի քան 1500 լճեր։ Գերակշռում են տորֆաճահճային և պոդզոլացված, գետերի ողողատներում և լճափերին՝ ալյուվիալ հողերը։ Տերիտորիայի 1/3-ը անտառածածկ է։ Կենդանիներից կան [[սկյուռ]], [[սամույր]], [[աղվես]], [[նապաստակ]], [[կզաքիս]], [[մշկամուկ]], [[ջրաքիս]], [[թռչուն]]ներ, ջրերում՝ ձկներ։
 
==Բնակչություն==
76, 9%-ը ռուսներ են, 5, 2%-ը՝ [[թաթար]]ներ, 4, 5%-ը՝ [[խանտ]]եր, 3.7%-ը՝ ուկրաինացիներ, 2, 5%֊ը՝ մանսիներ և այլք (1970)։ Միջին խտությունը 1 Կմկմ<sup>2</sup> վրա 1, 1 մարդ Է (1977), քաղաքային բնակչությունը՝ 74, 9%։ Առավել բնակեցված են Օբի և Իրտիշի հովիտները։ Քաղաքներն են [[Սուրգուտ]]ը, [[Նիժնեվարտովսկ]]ը, [[Նեֆտեյուգանսկ]]ը, [[Խանտի-Մանսիյսկ]]ը։
 
==Տնտեսություն==