«Փայտոջիլներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 31 interwiki links, now provided by Wikidata on d:q27191 (translate me)
չ clean up, փոխարինվեց: : → ։ (18), → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{wikify}}
 
'''Փայտոջիլներ''', [[կիսակարծրաթևների կարգ]]ի արյունածուծ [[միջատներ]]: ։
 
[[Մարմին]]ը տափակ է, երկարությունը՝ 4,9–6,4 մմ, էգերինը՝ 4,8–8,4 մմ:մմ։ Հասուն փայտոջիլների գունավորումը դարչնակարմիր է, թրթուրներինը՝ դժգույն դեղին:դեղին։ [[Բերանային ապարատ]]ը ծծող-ծակող տիպի է:է։ Սուր, տհաճ հոտով արտազատուկ արտադրող գեղձերը բացվում են 3-րդ զույգ ոտքերի հետևում:հետևում։
 
Հայտնի են 2–2,5 հզ. մակաբույծ, գիշատիչ և բուսակեր տեսակներ:տեսակներ։
 
ՀՀ-ում, որպես արտաքին մակաբույծ, հանդիպում է անկողնու փայտոջիլը կամ անկողնու մլուկը:մլուկը։ Փայտոջիլներն ապրում են հիմնականում բնակարաններում, փայտե կահույքի մեջ, հավանոցներում, ճագարանոցներում, [[կրծողներ]]ի բներում և այլուր: այլուր։
 
Սնվում են գիշերը` միայն արյունով. յուրաքանչյուր անգամ 1 անհատը ծծում է 7 մգ արյուն, ինչը տևում է մինչև 15 րոպե:րոպե։ Սնվում են 24–48 ժամը մեկ:մեկ։ Առանց սնվելու կարող են ապրել մինչև 1,5 տարի:տարի։
 
Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ:կերպարանափոխությամբ։ Էգն օրական դնում է մինչև 12, իսկ կյանքի ընթացքում՝ մինչև 500 [[ձու]]:։ Բարենպաստ ջերմաստիճանի դեպքում 21–22 օրում ձվից դուրս է գալիս [[թրթուր]]ը:ը։
 
Փայտոջիլները մեծ վնաս են հասցնում [[անասնապահություն|անասնապահությանը]], հատկապես` [[թռչնաբուծություն|թռչնաբուծությանը]]:։ Պայքարի հիմնական միջոցը անասնաշենքերի, թռչնանոցների միջատազերծումն է՝ [[քլորոֆոս]]ի, [[կարբոֆոս]]ի և այլ լուծույթներով:լուծույթներով։
 
Բնակարաններում փայտոջիլների դեմ պայքարի միջոցառումներն են բնակարանի պարբերաբար նորոգումները (անցքերը փակելը՝ միջատասպան նյութ ավելացրած սոսնձով պաստառներ փակցնելով), փայտե կահույքի վրա փայտոջիլների և դրանց ձվերի կուտակումների տեղերում եռջուր լցնելը, փոշեկուլով փափուկ կահույքի մաքրելը և այլն:այլն։
 
== Աղբյուրներ ==
* Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 491:491։