«Սուեզի ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →Պատմություն: clean up, փոխարինվեց: → (27) oգտվելով ԱՎԲ |
չ →Պատմություն: clean up, փոխարինվեց: մ ։ → մ։, տ ։ → տ։, ր ։ → ր։, ց ։ → ց։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 2.
== Պատմություն==
Հեղափոխությունից հետո Եգիպտոսի կառավարությունը որոշում էր ընդունել Նեղոսի վրա՝ Ասուանի մոտ, վիթխարի ամբարտակ կառուցելու մասին։ Այն պետք է նպաստեր ոռոգելի հողատարածքների կտրուկ ընդարձակմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև զարգացող արդյունաբերության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրությանը։ Ասուանի ամբարտակաը ապահովելու էր ամբողջ Եգիպտոսի տնտեսական առաջընթացը և տնտեսական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումը։
Այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին վիթխարի ֆինանսական միջոցներ, որոնցից զուրկ էր Եգիպտոսը։ Եգիպտական կառավարությունը դիմեց ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարություններին։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հայտնեց, որ պատրաստ է Եգիպտոսին տրամանադրել 200մլն ԱՄՆ դոլար վարկ ամբարտակի կառուցման առաջի փուլի
1956թ. օգոստոսի 16-ին Լոնդոնում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց խորհրդաժողով, որում քննարկվելու էր Սուեզի հարցը։ Նրանում մասնակցում էին 22 երկիր։ Խորհրդաժողովի ժամանակ առաջ քաշվեց երկու ծրագիր՝ հնդկական և ամերիկյան։ Հնդկական ծրագիրը, որում նախատեսվում էր Եգիպտոսի կողմից Սուեզի ջրանցքի հսկողության իրականացում, աջակցվում էր ԽՍՀՄ-ի, Ինդոնեզիայի և Ցեյլոնի պատվիրակությունների կողմից։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար Ջոն Դալլեսը իր ծրագրում առաջ էր քաշում ջրանցքի <<Միջազգային կառավարման>> տարբերակը, որը փաստորեն նշանակում էր Սուեզի ջրանցքի նախկին վիճակի վերականգնում այլ պիտակի տակ։ Դալլեսի ծրագիրը ստացավ ժողովի 18 մասնակիցների աջակցությունը։ Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարեց. <<Մենք կարծում ենք, որ Դալլեսի նախագիծը հանդիսանում է դրական հիմք Սուեզի ճգնաժամի խնդիրը լուծելու համար>>։
Ամերիկյան ծրագիրը աջակցող երկրները լիազորեցին Ավստրալիայի վարչապետին, որ նա մեկնի Կահիրե և Նասերին համոզի ընդունել <<Միջազգային կառավարման>> ծրագիրը։ 1956թ. սեպտեմբերի 9-ին Նասերի և Մենզեսի միջև ընթացող բանակցություններն ավարտվեցին անհաջողությամբ։
Սեպտեմբերի 10-ին Դալլեսը հանդես եկավ <<Սուեզի ջրանցքի օգտագործողների ընկերություն>> ստեղծելու նոր նախագծով։ Նասերը մերժեց նաև այս ծրագիրը։ Այնուամենայնիվ, ընկերություն ստեղծելու հարցը քննարկվեց սեպտեմբերի 19-21-ին տեղի ունեցած Լոնդոնյան երկրորդ կոնֆերենցիայում։
Ընկերությունը ստեղծվեց Լոնդոնյան երրորդ խորհրդաժողովում(սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 5-ը)։ Սակայն և' Անգլիան, և' Ֆրանսիան չէին կարող բավարարված լինել այս ամենով։ Նրանք ձգտում էին վերականգնել իրենց նախկին ազդեցությունը տարածաշրջանում և բոլոր բանակցությունները ընկերության վերաբերյալ դիտում էին իբրև Եգիպտոսի վրա հարձակումը քողարկելու միջոց։ Նրանք սկսել էին նախապատրաստել այս հարձակումը Իսրայելի հետ դեռևս 1956թ. սեպտեմբերից։ Բացի Սուեզի ջրանցքի խնդրից, Ֆրանսիան վախենում էր , որ Եգիպտոսի օրինակը Ալժիրի ազգային ազատագրական պայքարի խթաններից մեկը կհանդիսանա։ Դրան գումարվում էր նաև այն, որ Եգիպտոսը մեծ չափով ռազմական և դիվանագիտական օգնություն էր ցուցաբերում Ալժիրի ազգային ազատագրական պատերազմին(1954-1962թթ.)։ Անգլիան իր հերթին գտնում էր, որ Եգիպտոսի ռեժիմի տապալումը արգելակ կհանդիսանա տարածաշրջանի երկրների ազգային ազատագրական պայքարին։ Դեռևս մինչև Սուեզի ջրանցքի ազգայնացումը արևմտյան երկրներն աջակցում էին Իսրայելին՝ համարելով նրան արաբական երկրներին հակակշռող մի ուժ։
1956թ. հոկտեմբերի 22-ին Իսրայելի նախագահ Բեն Գուրիոնը Ֆրանսիայում՝ Փարիզի մոտակայքում, հանդիպում ունեցավ Անգլիայի արտաքին գործերի նախարար Ս. Լոյդի և ֆրանսիայի վարչապետ Գի Մոլլեի
1956թ. հոկտեմբերի 29-ին իսրայելական զորքերը ներխուժեցին Եգիպտոսի տարածք և սկսեցին շարժվել Սինայի թերակզու խորքերը՝ դեպի Սուեզի ջրանցք։ Իր հարձակումը Իսրայելը պատճառաբանեց ֆիդայիների ռազմական ճամբարները վերացնելու մտադրությամբ՝ Սինայի
Ագրեսիայից հետո ՄԱԿ-ը մի քանի անգամ քննարկեց ագրեսիայի հարցը և պահանջեց դադարեցնել այն։ Նույնիսկ Բաղդադի պակտի Անգլիայի դաշնակիցները՝ Իրանը, Իրաքը և Պակիստանը, քննադատեցին Եգիպտոսի վրա հարձակումը։ Իրաքը և Պակիստանը անգամ պահանջեցին հեռացնել Անգլիային Բաղդադի
1956թ-ի պատերազմի ամենակարևոր արդյունքը այն էր, որ բրիտանական ու ֆրանսիական բանակների անհաջողությունը և նրանց ուժերի հարկադրաբար դուրսբերումը Եգիպտոսից խորհրդանշեց Մերձավոր Արևելքում եվրոպական (Անգլիայի և Ֆրանսիայի) օտար գերիշխանության դարաշրջանի ավարտը ։ Անգլիացի նշանավոր լեյբորիստ Ջոն Ստրեչին ժամանակին գրել է. <<1956թ. անհաջող ինքնաբերական ջանք գործադրվեց հետ շրջելու Մերձավոր Արևելքի ամբողջ գործընթացը, նորից օկուպացնելու Սուեզի ջրանցքի գոտին և վերկանագնելու Արևմուտքի տիրապետությունը արաբական աշխարհում։ Այս փորձը տևեց 3 շաբաթ և միայն արագացրեց քայքայման գործընթացը>> ։
Օգտագործված գրականության ցանկ
1. Հովհաննիսյան Նիկոլայ <<Արաբական երկրների պատմություն>>հատ.3-րդ, , Երևան 2006թ.
2. Կարապետյան Ռուբեն <<Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն>> Երևան 2003թ.
3. Андреев В.И., В Стране Пирамид, Москва 1972 г.
Տող 34 ⟶ 22՝
4. Ближневосточная политика великих держав и арабо-израильский конфликт, Нижний Новгород, Коллектив авторов, 2008.
5. Иванова И.И.<<Тупецко-Арабские отношения и их место в системе международных связей на Влижнем Востоке /1945-1983/>> Москва 1985 ,
6. Керуман Ахмед ,Восставшие арабы в битве за Порт –Саид, Москва 1958г.
7. Киссинджер Г. Дипломатия // Пер. с англ. В. В. Львова / Послесл. Г. А. Арбатова. — М. 1997г.
8. Новеищая история арабских стран Африки 1917-1987 Москва 1990 г.
9. Политика США на Ближнем и Среднем Востоке (США и страны СЕНТО) / Отв. ред. Б.Г. Гафуров. М осква, 1960.
10. Николаев А. Н. Правовой режим суэцкого канала и национализация Египтом Суецкой кампани, Москва 1960,
11. Goldschmidt JR. Arthur, A brief history of Egypt, Pennsylvania, 2008
12. Ovendale R. Britain, the United States, and the Transfer of Power in the Middle East. London., 1996.
13. Patrik N. Allit The rise and fall of the British Empire Georgia 2009
|