«Ներքին Չարբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
==Ներքին Չարբախ պատմությունը==
1924 թվականին հիմնվել է Ներքին Չարբախը։ Ներքին Չարբախի կազմավորումն ունի 87 տարվա պատմություն։ Ներքին Չարբախն իր անունը ստացել է շնորհիվ 4 այգիների, որոնք եղել են նրա հիմնադրման տարիներին։ Այդ այգիներից նրան ասել են չարի բաղ, որից էլ ստացել է Չարբախ անունը։ ''Չար'' կամ ''չահար'' պարսկերեն նշանակում է ''չորս'', իսկ ''բաղ'' պարսկերեն նշանակում է ''այգի'':։ Չարբաղ անունով ևս մի փողոց կա [[Իրան]]ի [[Իսֆահան]] քաղաքում, [[Նոր Ջուղա]]յին բավականին մոտիկ։
 
Սկզբում Ներքին Չարբախում բնակություն են հաստատել [[Նախիջևան]]ի շրջանից ներգաղթած գյուղաբնակները, հենց նրանք էլ եղել են Ներքին Չարբախի հիմնադիրները։ Այդ ընթացքում գյուղի նախագահը եղել է Սերոբ Պողոսյանը, իսկ գյուղատնտեսը՝ Արշալույս Խաչատրյանը։ Նախիջևանցիներից հետո այստեղ եկել են [[վան]]եցիներ, իսկ հետո աստիճանաբար եկել են ուրիշ շրջանի գյուղաբնակներ։
Տող 10.
Հետո աստիճանաբար գյուղը մեծացել է և ստեղծվել է կոլտնտեսություն՝ Լենինի անվան կոլխոս։ Այդ ժամանակ Ներքին Չարբախը դարձել է Բերիայի շրջանի մի մաս։ 1953 թվականին Բերիայի մահվանից հետո դարձել է Շահումյանի շրջան։
 
Բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությանբ, մշակել են [[բրինձ|բրնձի]], [[բամբակ]]ի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Բրնձի և բամբակի վերացումից հետո նրանք ստեղծել են [[խաղող]]ի այգիներ, [[ծիրան]]ի [[տնկարան]]ներ:ներ։ Նաև զբաղվել են [[շերամ]]ի մշակությամբ որին շատ էր նպաստում [[թթենի|թթենու]] ծառերը։
 
Սերոբ Պետրոսյանից հետո գյուղի նախագահը դարձել է [[Նորագավիթ|Նորագավթի]] բնակիչ Սամվելը։ Նա գյուղը կառավարել է մինչև 1948 թվականը։ Այնուհետև գյուղի նախագահը դարձել է Սուրեն Մովսիսյանը։ Այդ ժամանակ գյուղատնտես է եղել Իգնատը, իսկ նրանից հետո Մերուժան Հովհաննիսյանը։ Այդ ընտացքում գյուղի կուսկազմակերպիչն էր Գրիգոր Պետրոսյանը։ Սուրեն Մովսիսյանից հետո նախագահը դարձավ Կառլեն Հակոբջանյանը, որը գյուղը կառավարեց մինչև անկախության տարիները։ Անկախության տարիներին գյուղում ստեղծվեց գյուղապետի ընտրություն, որին արժանացավ Ազատ Հայրապետյանը։ Այդ տարիների ընթացքում տեղի ունեցավ Ներքին Չարբախի հողերի սեփականաշնորհում։ Իսկ հետո գյուղապետ են նշանակել Սամվել Շառոյանին։ Նրան հաջորդել է Ալիկ Պողոսյանը որը աշխատում է մինչև օրս։
 
Այժմ Ներքին Չարբախը մտնում է Երևանի [[Շենգավիթ համայնք]]ում:ում։
 
==Աղբյուրներ==
{{Ծանցանկ}}
 
 
{{Երևանի վարչական բաժանում}}