«Խորեն Տեր-Հարության»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (45), ։ → ։ (23), ՝ → ՝ (2), → (61), ), → ), (3), ( → ( (4), : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
| ազդել է=
}}
'''Խորեն Տեր-Հարության''' (ծնվել է [[1909]]թ. [[ապրիլի 2]]-ին, մահացել՝ [[1991]]թ.) հայազգի աշխարհահռչակ [[Քանդակագործություն|քանդակագործ]] է։ Արարել է ոչ միայն քանդակագործության, այլ նաև [[գրաֆիկա]]յի և գեղանկարչության ասպարեզներում։ Նրա ստեղծագործության ողջ հյուսվածքի միջով անցնող առանցքային թեմաներ կան. ընտանիք, մայրություն, ոճրագործություն, [[եղեռն]], պատերազմ։
 
=Կենսագրություն=
Տող 23.
==Նվաճումներ==
 
Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ ([[ԱՄՆ]], Ջամայկա, [[Անգլիա]], [[Շոտլանդիա]], [[Իտալիա]], [[Ֆրանսիա]]), սկսած [[1929]] թվականից մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին ([[Մայոլ]], [[Դեսպիո]], [[Պիկասո]], [[Գաբո]], [[Լիպշից]]), արժանացել է տասնյակ մրցանակների։ Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է արվեստի քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում։
 
==Գործունեությունը Հայաստանում==
Տող 34.
=Ստեղծագործություններ=
 
Տեր-Հարությանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, մոնումենտալ աշխատանքները տեղադրված են ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում. «Փոքր Մհեր», «Գյուտարար» ([[Ֆիլադելֆիա]]), նաև [[Հայաստան]]ում. [[«Վերածնված Հայաստան» քանդակ (Երևան)|«Վերածնված Հայաստան»]]` Երևան։ Լավագույն գործերից են «Ցեղասպանություն», «Լեդան և կարապը», «Լեռների մայրը», «Պտղաբերություն», «Ծովային թռչունը և ձուկը»։
Քանդակագործի ստեղծագործությունը շատ ինքնատիպ է և անհատական։ Այդ անհատականությունը բխում է նրա արվեստի ազգային էությունից, ինչը չի խանգարում այն բնորոշել որպես համամարդակային նշանակություն ունեցող արվեստ։ Իր շատ ձեռնարկումներում նա ուղղորդվել է համաշխարհային ժառանգության ավանդույթներով և լավագույն աշխատանքները այդ ժառանգության ժամանակակից հայացքով ընկալման արդյունքն է։ Ըմբռնելով հայ քանդակագործության ընդհանուր ոճը, փորձել է ստեղծագործել նոր ժամանակների գաղափարական համատեքստում։