«Արտազատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
Նեֆրոնները կազմված են երիկամի կեղևային շերտում տեղակայված՝ գավաթի տեսք ունեցող պատիճներից և մեզը հավաքող ոլորուն խողովակներից:Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է էպիթելային հյուսվածքի երկու շերտից,իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը:Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը,իջնում
է միջուկային շերտ,որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ:Այստեղ այն բացվում է,այսպես կոչված,մեզը հավաքող խողովակի մեջ:Վերջինս,միանալով նման խողովակների հետ,ընդհանուր ծորանով բացվում է բուրգի գագաթային մաս,իսկ այնտեղից՝ երիկամային ավազան:
 
Երիկամները չափազանց հարուստ են [[արյունատար անոթներ]]ով:Երիկամային զարկերակը,մտնելով երիկամ,ճյուղավորվում է մանր անոթների,որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ:Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ:Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ,որը դուրս է գալիս պատիճից:Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո
ճյուղավորվում է,առաջացնելով մազանոթներ,որոնք սերտորեն շրջապատվում են ոլորուն խողովակները:Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների,որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ:Այսպիսով՝ երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ:Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում:
Երիկամային մարմնիկները բարդ կենսաբանական ֆիլտրեր են,որոնց ֆիլտրող մակերեսը կազմում է մոտավորապես 5-6 մ<sup>2</sup></tt>:Երիկամների միջոցով յուրաքանչյուր րոպեում հոսում է օրգանիզմի ամբողջ արյան 1/5-ը:Երիկամներն
[[արյուն]] են ստանում որովայնային աորտայից:
 
== Միզուղիները ==