«Սեյդու Կեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (29), ՝ → ՝ (9), → (56), ), → ), , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 27.
| հավաքականի ըստ =
}}
'''Սեյդու Կեյտան''' ծնվել է 1980 թվականի հունվարի 16-ին Բամակոյում (Մալի)՝ ֆուտբոլիստների ընտանիքում։ Նրա հորեղբայրը՝ Խալիֆ Կեյտան, համարվում է Մալիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, քանզի 1970 թվականին հաղթել է Աֆրիկայի ոսկե գնդակը։ Իր զարմիկ Մահմադու Սիսոկոն նույնպես հայտնի ֆուտբոլիստ է։
Կեյտան իր կարիերան սկսել է Սենթրո Խալիֆ Կեյտայի հետ միասին Մալիի առաջին դիվիզիայում (մարզական ակումբ, որ ստեղծել էր իր հորեղբայրը խոստումնալից երիտասարդներին մարզելու համար), որտեղ նրան նկատեցին Մարսելի Օլիմպիկ թիմից։ 17 տարեկանում նա հետևեց հորեղբոր քայլերին և պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ։
3 տարի Սեյդու կեյտան անցկացրեց պահեստայինների թիմում, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին անգամ հանդես եկավ Տրուայի դեմ խաղի ժամանակ՝ փոխարինելով աստղ Կրիստոֆ Դյուգարին։ Նա նաև իր առաջին խաղերը խաղաց Չեմպիոնների լիգայում։ Մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, Կեյտան Նիգերիայում ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթի ժամանակ՝ առաջ անցնելով այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Լամպարդը։ Մալիացին մասնակցեց կիսաեզրափակիչներին Իսպանիայի հավաքականի կողմից, որը առաջնորդում էր Խավին՝ գրավելով 3-րդ տեղը։
Խաղաշրջանի ավարտին Մարսելի մարզիչ Աբել Բրագան, որոշեց տեղափոխել նրան երկրորդ դիվիզիա Լորիենտի փոխարեն, ավելի շատ փորձ ձեռք բերելու համար։ Կեյտան մասնակցեց լիգայի բոլոր 38 խաղերին և օգնեց, որ թիմն ուղեգիր նվաճի դեպի Լիգա 1։ 2001/02 խաղաշրջանում Կեյտան հեռանում է Մալիի հավաքականից Նիգերիայում տեղի ունեցող Ազգերի աֆրիկյան գավաթին մասնակցելու համար և Լորիենտը հետ գնաց երկրորդ դիվիզիա։ Կիսապաշտպանը Մալիի հետ գրավեց 4-րդ տեղը, մասնակցեց լիգայի 21 հանդիպումներին և օգնեց Լորիանին հաղթել Ֆրանսիայի գավաթը 2002 թվականին և հասնել մինչ Լիգայի գավաթի եզրափակիչ։