«Ֆրեդերիկ Ֆեյդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (34), ։ → ։ (20), ՝ → ՝ (6), → (58), ), → ), (6), )։ → )։ (3), ( → ( (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (29) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ֆրեդերիկ Արման Ֆեյդի''' ([[ապրիլի 15]], [[1908]], [[Փարիզ]] - [[մայիսի 11]], [[1991]]), ֆրանսիացի հայագետ, [[Սուրբ Ղազար կղզի|Սուրբ Ղազարի]] ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր։
 
Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում։ 1931-33 թթ. սովորել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Ֆ. Մակչերին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լ. Մարիեսին, Բարձրագույն ուսմանց դպրոցում՝ [[Անտուան Մեյե]]ին։ 1941 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1930-ական թթ. [[ֆրանսերեն]] է դասավանդել [[Սևր]]ի և [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան]] դպրոցներում։ 1941 թվականից զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով (հայոց լեզու, գրականություն, պատմություն)։ 1949-77 թթ. եղել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցի և [[Սորբոնի համալսարան]]ի արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչը։ Տիրապետել է գրական [[արևմտահայերեն]]ին։
 
[[1935]] թվականին լույս է տեսել Ֆեյդիի «Հայոց լեզվի քերականություն, արևմտյան խոսվածք», 1948 թվականին «Հայոց լեզվի ձեռնարկ (արդի արևմտահայերեն)» աշխատությունները։ Հետազոտություններ է կատարել [[Հայոց լեզու|հայոց լեզվի]] պատմության բնագավառում՝ «Դասական հայերենի բայական համակարգը» (1969), «Դասական հայերենի հոլովական համակարգը» (1976)։
 
Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է [[հայերենի բարբառներ]]ին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաև ժամանակակից արևմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին և այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարևոր են [[Փավստոս Բուզանդ]]ի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին [[Մեսրոպ Մաշտոց]]ի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում [[Հայաստան]]ում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։
 
Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության և գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև [[Հակոբ Պարոնյան]]ի և [[Երվանդ Օտյան]]ի երգիծանքի հարցերին, [[Դանիել Վարուժան]]ի, [[Արշակ Չոպանյան]]ի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել «[[Սասնա ծռեր|Սասունցի Դավթ]]» էպոսի համահավաք բնագիրը (1964), Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Ի Ծապլվար», 1961), կազմել է քրիստոնեական Հայաստանի հմայիլների ժողովածու։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Զվարթնոց», ինչպես նաև եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։
 
== Երկեր ==