«Արջեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (23), ։ → ։ (21), ՝ → ՝ (4), → (43), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 18.
}}
 
'''Արջեր''' ({{lang-lat|Ursidae}}), [[գիշատիչներ]]ի կարգի [[կաթնասուններ]]ի ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։
Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ [[մորթի]], ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես [[սպիտակ արջ]]ը և [[գրիզլի]]ն։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։
 
Տող 25.
Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով։ Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր [[ցամաք]]ային գիշատիչ կենդանիները։ Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում։ Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3, 4 մետրի։ Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի։
 
[[Մորթի]]ն բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է։ Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ [[պանդա]]յի մոտ՝ սև-սպիտակ։ Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր։ Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ։ Գույնը սեզոնի հետ կապված չի փոխվում. [[սեզոնային դիմորֆիզմ]]ը (''երկձևություն'') արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ։
 
==Տարածվածությունը==
[[Պատկեր:Map of Bear species distribution.png|մինի|աջից|400px|Արջերի տարածվածությունը, ըստ նրանց տեսակների]]Արջերը բնակվում են [[Եվրասիա]]յում, [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] ու [[Հարավային Ամերիկա|Հարավային]] Ամերիկաներում (գլխավորապես [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային կիսագնդում]])։ Մարդու գործունեության պատճառով արջերի բնական արեալը կրճատվել է, և այժմ նրանք վերացել են Եվրոպայի տարածքի մեծ մասից, ամբողջովին վերացել են [[Հյուսիսային Աֆրիկա]]յից , տեղի է ունեցել նրանց բնական արեալի կրճատում նաև Հյուսիսային Ամերիկայում և [[Ճապոնիա]]ում։
 
<gallery>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արջեր» էջից