«Խորհրդային սահմանադրություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ։Ի → ։ Ի oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խորհրդային սահմանադրություններ''', ՍՍՀՄ-ում սոցիալիստական հասարակարգի և ՍՍՀՄ-ի, միութենական ու ինքնավար հանրապետությունների պետական կարգի հիմքերը, սովետական պետության մարմինների համակարգի և դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, սովետական քաղաքացիների հիմնական [[իրավունք]]ներն ու պարտականությունները և այդ իրավունքների իրականացման նյութական ու իրավ, երաշխիքներն ամրագրող հիմնական օրենքներ։ Խորհրդային սահմանադրություններն օրենսդրականորեն ձևակերպում են հասարակական հարաբերություններն ու կարգը, որոնք առավել լրիվ են արտահայտում սովետական ժողովրդի շահերն ու համապատասխանում կոմունիստական շինարարության խնդիրներին։ Խորհրդային սահմանադրություններ ամբողջ ընթացիկ օրենսդրության իրավական հիմքն են։ ՍՍՀՄ-ում կա երեք տեսակի [[սահմանադրություն]] ՍՍՀՄ սահմանադրություն, միութենական հանրապետությունների սահմանադրություններ և ինքնավար հանրապետությունների սահմանադրություններ, որոնք բոլորն էլ կազմվում են սոցիալիստական միասնական սկզբունքներով։
 
ՍՍՀՄ սահմանադրությունը մյուս սահմանադրությունների համեմատ օժտված 1 բարձրագույն իրավ, ուժով և կիրառվում է ՍՍՀՄ ամբողջ տարածքում։ Միութենական հանրապետությունների սահմանադրությունները կառուցվում են ՍՍՀՄ սահմանադրությանը համապատասխան՝ հաշվի առնելով հանրապետությունների ազգային-տնտեսական առանձնահատկությունները։ Այդ պատճառով դրանք ունեն կառուցվածքային որոշ տարբերություններ։Ինքնավարհանրապետություններիտարբերություններ։ Ինքնավարհանրապետությունների սահմանադրությունները կառուցվում են այն միութենական հանրապետության սահմանադրությանը համապատասխան, որի կազմում նրանք գտնըվում են։ Սովետական առաջին սահմանադրությունը ՌՍՖՍՀ [[1918]] թվականի սահմանադրությունն էր։ Այդ սահմանադրության շատ սկզբունքներ արտացոլվել էին սովետական իշխանության առաջին դեկրետներում և մշակվել դեռևս սովետական իշխանության համար մղված պայքարի ընթացքում։ Սահմանադրությունը մշակվել է Վ․Ի․ Լենինի անմիջական ղեկավարությամբ [[1918]] թվականի սահմանադրության 1-ին բաժնում ներառված էր աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների [[դեկլարացիա]]ն։ Այն ամրագրում էր [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] նվաճումները և [[պրոլետարիատ]]ի [[դիկտատուրա]]ն, որպես [[սոցիալիզմ]]ի կառուցման հիմնական գործիք, իսկ որպես այդ դիկտատուրայի պետական ձև՝ բանվորների, գյուղացիների և կարմիր բանակայինների դեպուտատների սովետները։ Բանվոր դասակարգին, մյուս դասակարգերի համեմատ, տրվում էին որոշակի արտոնություններ (ոչ աշխատավոր դասակարգերը և խմբերը զըրկվում էին քաղաքական իրավունքներից, սահմանափակվում էր ընտրական [[իրավունք]]ը և այլն)։
 
Այս հիմնական սկզբունքներն ընկած էին նաև ՍՍՀՄ [[1924]] թվականի սահմանադրության հիմքում, որը օրենսդրականորեն ամրագրում էր ՍՍՀՄ-ի կազմավորումը։ ՍՍՀՄ հաջորդ սահմանադրություն ընդունվել է [[1936]] թվականի դեկտեմբերի 5-ին, որը արտահայտում էր ՍՍՀՍ [[1924]] թվականի սահմանադրությունից հետո սովետական հասարակության մեջ ու պետական կառուցվածքում կատարված հիմնական փոփոխությունները, ամրագրում ՍԱՀՄ-ում սոցիալիզմի հաղթանակի փաստը։ Այդ սահմանադրության հիմքում ընկած էին սոցիալիզմի սկզբունքները արտադրության միջոցների սոցիալիստական սեփականության անբաժան տիրապետություն, շահագործման և շահագործողական դասակարգերդ վերացում, աշխատանքը որպես յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացու պարտականություն, սովետական քաղաքացիների աշխատանքի իրավունք, հանգստի իրավունք, սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ իրավունքներ ու ազատություններ։ Պետական իշխանության կազմակերպման քաղաքական ձևը կենտրոնում և տեղերում դարձան աշխատավորների դեպուտատների սովետները։ Մեծ չափով ընդարձակվեցին սովետական քաղաքացիների դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները և հաստատվեցին դրանց իրականացման նյութական, իրավական և այլ երաշխիքները։ ՍՍՀՄ սահմանադրության ([[1936]]) հիման վրա մշակվել և ընդունվել են միութենական հանրապետությունների սահմանադրությունները ([[1937]] թվականին, մերձբալթյան հանրապետություններում՝ [[1940]] թվականին, Մոլդավական ՍՍՀ-ում՝ [[1941]] թվականին)։
 
Սահմանադրություններ են ընդունվել նաև բոլոր ԻՍՍՀ-ներում։ ՍՍՀՄ գործող սահմանադրությունն ընդունվել է [[1977]] թվականի հոկտեմբերի 7-ին, որն արտացոլում է [[1936]] թվականից հետո սովետական հասարակարգում կատարված փոփոխությունները։ Այն ամրագրել է ՍՍՀՄ-ում զարգացած սոցիալիստական հասարակարգի կառուցման փաստը։ Նոր [[սահմանադրություն]]ը զարգացրել և կատարելագործել է նախկին խորհրդային սահմանադրությունների, ինչպես նաև սոցիալիստական մյուս երկրների սահմանադրական սկզբունքները։ Սահմանադրությունն օրենսդրական կարգով հռչակել է համաժողովրդական պետության ստեղծումը ՍՍՀՄ-ում, իսկ, պետական իշխանության կազմակերպման քաղաքական ձևը դարձել են ժողովրդական դեպուտատների սովետները, որոնց գործունեության սկզբունքը, դեմոկրատական ցենտրալիզմն է։ Նախկին խորհրդային սահմանադրությունների համեմատ էապես ընդարձակվել են սովետական քաղաքացիների իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները դրանց իրականացման նյութական, իրավական և այլ երաշխիքները։ Գործող սահմանադրությունն ամրապնդել է սոցիալիստական դեմոկրատիայի զարգացումը, պետական և հասարակական գործերի կառավարմանը քաղաքացիների մասնակցության ընդլայնումը, պետական ապարատի կատարելագործումը, հասարակական կազմակերպությունների ակտիվության բարձրացումը։
 
Սահմանադրությունում իր արտահայտությունն է գտել մարդկանց պատմական նոր հանրույթի՝ սովետական ժողովրդի ձևավորումը, որը պայմանավորված է բոլոր ազգերի ու ազգությունների իսկական հավասարությամբ, բանվոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության անխախտ դաշինքի հաստատմամբ, ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդմամբ, սովետական հասարակության սոցիալական համասեռության մշտական աճով։ Նոր սահմանադրության մեջ առաջին անգամ ձևակերպվել են սովետական պետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները և առաջին հերթին միջազգային խաղաղության լենինյան քաղաքականության հետևողական իրագործումը։
 
Սահմանադրությունը, ի տարբերություն բոլոր նախորդ խորհրդային սահմանադրությունների, ոչ միայն ամրապնդում է սոցիալիզմի նվաճումները, այլև ժողովրդական զանգվածներին նպատակամղում է կոմունիստական շինարարության խնդիրների լուծմանը, կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծմանը։ Գործող սահմանադրությունը հռչակում է, որ սովետական հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղաքական կարգի, պետական ու հասարակական կազմակերպությունների միջուկը ՍՄԿԿ է, որը գոյություն ունի ժողովրդի համար և ծառայում է նրան։ ՍՄԿԿ-ն է սահմանում հասարակական զարգացման գլխավոր հեռանկարը, ՍՍՀՄ ներքին ու արտաքին քաղաքականությունը, ղեկավարում է սովետական ժողովրդի մեծ ու ստեղծարար գործունեությունը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ է տալիս [[կոմունիզմ]]ի հաղթանակի համար նրա պայքարին։ ՍՍՀՍ գործող սահմանադրության սկըզբունքներով մշակվեցին և [[1978]] թվականին ընդունվեցին միութենական հանրապետությունների սահմանադրությունները։ [[1978]] թվականին սահմանադրություններ ընդունեցին նաև ԻՍՍՀ-ները։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Սահմանադրություններ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ]]