«Տնտեսագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:GDP growth (annualized).png|330px|thumb|աջից|ՀՆԱ աճ]]
'''Տնտեսագիտություն''', գիտությունների ամբողջություն, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի[[աշխատանք]]ի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձեերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Նրա խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտ․ կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագա¬ վառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։
[[Պատկեր:Late Medieval Trade Routes.jpg|330px|ձախից|Առևտրական ճանապարհներ]]
Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմ․պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտ․տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտ․ հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, [[Ադամ Սմիթ|Ա․ Սմիթ]], Դ․ Ռիկարդո), հետազոտելով բուրժ․[[Կապիտալիզմ|կապիտալիստական]] հասարակության տնտ․տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։ Սակայն արտադրության կապիտալիստական եղանակի հաստատումը, աշխատանքի ու կապիտալի[[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ի հակամարտ հակասության խորացումը, առաջավոր դասակարգից բուրժուազիայի փոխարկումը հետադիմականի նպաստեցին բուրժուական քաղաքատնտեսության առաջացմանը։ Մարքսիստական տնտեսագիտական ուսմունքի առաջացմամբ ստեղծվեց տնտ․ գիտելիքների իսկական գիտ․ համակարգ, որն ընդգրկեց նախկին տնտեսագիտական մտքի լավագույն նվաճումները և դրանք ստեղծագործաբար մշակեց պատմության մատերիալիստական ըմբռնման սկըզ- բունքներին համապատասխան։ Կառլ Մարքսի տնտեսագիտ․ ուսմունքի գանձարանում վիթխարի ներդրում կատարեցին [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆ․ էնգելսը]] և [[Լենին, Վլադիմիր Իլյիչ|Վ․ Ի․ Լենինը։Լենինը]]։ Մեծագույն նվաճում է սոցիալիզմի քաղաքատնտեսության ստեղծումը [[ԽՍՀՄ]]-ում, որն աշխատանքի սոցիալիստ,սոցիալիստական կազմակերպումը և տնտեսավորումն ուսումնասիրող տնտեսագիտության համակարգի հիմքն է։ Միաժամանակ ժողովրդական տնտեսության գիտակցական, պլանաչափ զարգացումը պայմանավորեց տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գործնական պահանջը, հասարակության կենսագործունեության բոլոր կողմերի տնտեսագիտական վերլուծությունը։
[[Պատկեր:Smokestack in Detroit.jpg|մինի|աջից|Դեթրոյթի գործարան]]
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտե¬ գրացմանինտեգրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ ([[արդյունաբերություն|արդյունաբերության էկոնոմիկա]], [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության էկոնոմիկա]], տրանսպորտի[[տրանսպորտ]]ի էկոնոմիկատնտեսություն և այլն)։ Գիտատեխնիկական առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։ Ընդհանուր տնտ․ գիտություններից են քաղաքատնտեսությունը, ժողտնտեսության պատմությունը, տնտեսագիտ․ ուսմունքների պատմությունը, տնտեսական գործընթացների ընդհանուր կարգավորումն ուսումնասիրող գիտությունները (հասարակական արտադրության կառավարման տեսությունը, ժողտնտեսության պլանավորման գիտությունը)։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակա¬ կանքանակական փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտ․ գիտությունները (տնտեսական վիճակագրություն, հաշվապահական հաշվառում, վերչուծություն սոցիաչիստա-վերլուծություն կանսոցիալիստական ձեռնարկությունների տնտեսական գործունեության)։ Տնտեսագիտության վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ։
[[Պատկեր:Sao Paulo Stock Exchange.jpg|մինի|ձախից|Սան Պաուլուի դրամական բորսա]]
Ճշգրիտ տնտեսագիտական գիտություններն ուսումնասիրում են հասարակության տնտեսակարգի առանձին կողմերը։ Դրանք սահմանազատվում են միջճյուղային, ճյուղային և ռեգիոնալ հատկանիշով։ Միջճյուղային տեսանկյունից առանձնացվում են՝ ֆինանսները և վարկը, դրամաշրջանառությունը, գնագոյացումը, ժողովրդագրությունը, աշխատանքի էկոնոմիկան, կապիտալ ներդրումների էկոնոմիկան, նյութատեխնիկական մատակարարումը։ Ճյուղային տնտեսագիտական գիտություններն ընդգրկում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի, ոչ արտադրական ոլորտի էկոնոմիկան: Դրանք ստորաբաժանվում են առանձին ճյուղերի, ենթաճյուղերի, ոլորտների և ժողտնտեսության սկզբնական արտադր․ բջիջների տնտ․ պրոբլեմներն ուսումնասիրող գիտությունների։ Ռեգիոնալ տեսանկյունից հետազոտման օբյեկտ են արտասահմանյան առանձին սոցիալիստական, զարգացող և կապիտական երկրների տնտեսությունը։ Հետազոտությունների գործնական նշանակությամբ տնտեսագիտությունը բաժանվում է հիմնարարի և կիրառականի։ Հիմնարար տնտեսագիտությունը ուսումնասիրում է օբյեկտիվ տնտ․ օրենքները, բացահայտում տնտ․ մեխանիզմի գործունեության շարժիչ ուժերը, պայմաններն ու գործոնները, հիմնավորում տնտ․ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ռացիոնալ ուղիներն ու եղանակները։ Կիրառական տնտեսագիտության նպատակն է լուծել մասնակի և տեղական խնդիրներ, դնել տնտեսագիտության փորձ և կիրառել այն, մշակել տնտ․ կոնկրետ ծրագրեր, ինչպես նաև տնտ․ կարգավորման հետագա կատարելագործման միջոցառումներ։ Հիմնարար հետազոտությունները կիրառական տնտեսագիտության հիմքն են։