«Անիմե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (119), → (15) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 6.
Անիմեն արվեստի բազմաբնույթ տեսակ է՝ իրեն հատուկ արտադրման մեթոդներով և տեխնիկայով, որոնք տարիների ընթացքում զարգացում են ապրել և հարմարվել են ժամանակակից տեխնոլոգիաներին։ Անիմե արտադրության գործընթացի ժամանակ ուշադրություն է դարձվում ոչ այնքան հերոսի շարժման անիմացիայի ստեղծմանը, որքան միջավայրի և իրադարձությունների իրատեսականությանը, ինչպես նաև կամերայի էֆֆեկտներին՝ կադրի խոշորացման, անկյունային հայացքի և տեսարանի շարժմանը։ Հերոսների արտաքինի և կառուցվածքի ստեղծման ընթացքում օգտագործվում են զանազան գեղարվեստական ոճեր, այդ պատճառով նրանց արտաքին հատկությունները կարող են խիստ տարբերվել միմյանցից։ Օրինակ՝ հերոսները կարող են ունենալ անիմեին հատուկ մեծ և էմոցիոնալ աչքեր կամ էլ իրական չափի աչքեր։
 
Անիմե արտադրությամբ զբաղվում է ավելի քան 430 ստուդիա`ստուդիա՝ ներառյալ այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Studio Ghibli-ն, Gainax-ը և Toei Animation-ը։ Չնայած նրան, որ անիմեն գրավում է տեղական ֆիլմային շուկայի համեմատաբար մեծ մասը, այն նաև գրանցում է բավականին մեծ թվաքանակով DVD վաճառքներ և աշխարհում շատ տարածված է դարձել հեռուստատեսային անգլերեն հնչյունավորման վերելքից հետո։
 
== Պատմությունը ==
Տող 20.
== Սահմանումը և օգտագործումը ==
 
Անիմեն արվեստի, մասնավորապես`մասնավորապես՝ մուլտիպլիկացիայի տեսակ է, որն իր մեջ է ներառում ֆիլմարտադրության մեջ առկա բոլոր ժանրերը, բայց կարող է սխալմամբ ընդունվել որպես առանձին ժանր։ Ճապոնիայում անիմե տերմինը վերաբերում է համաշխարհային անիմացիայի բոլոր տեսակներին։ Անգլերեն բառարանները սահմանում են անիմեն որպես «անիմացիայի ճապոնական ոճ» կամ «Ճապոնիայում առաջացած անիմացիայի ոճ»։
Անիմե բառի ծագումնաբանությունը վիճելի է։ Անգլերեն "animation" եզրույթը [[ճապոներեն]] կատականայով գրվում է アニメーション (անիմէշոն), իսկ կրճատ՝ アニメ (անիմե)։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ անիմե բառը առաջացել է «անիմացիա» նշանակող ֆրանսերեն dessin animé տերմինից, բայց շատերը համարում են, որ սա վարկած է, որն առաջացել է ուշ 1970-ականներին և [[1980]]-ականներին [[Ֆրանսիա]]յում տվյալ մեդիայի մեծ տարածվածության պատճառով։ [[Անգլերեն]]ում անիմե բառն օգտագործվում է որպես հավաքական գոյական (օրինակ՝ «Նայո՞ւմ ես անիմե», «Որքա՞ն անիմե ես արդեն հավաքել»)։ Անիմե տերմինի հայտնի դառնալուց առաջ [[1970]]-ական և [[1980]]-ական թվականներին տարածված էր [[Japanimation]] հասկացությունը։ [[1980]]-ականների կեսերին անիմե տերմինը սկսեց փոխարինել Japanimation-ին։
 
Տող 33.
== Ժանրերը ==
 
Անիմեն հաճախ դասակարգվում է նպատակային ժողովրդագրական ձևով`ձևով՝ ներառելով [[քոդոմո]]ն, [[շոջո]]ն, [[շոնեն]]ը և [[ժանր]]երի բազմազան տեսականին չափահաս լսարանի համար։ [[Շոջո]] և [[շոնեն]] անիմեները ժամանակ առ ժամանակ պարունակում են այնպիսի տարրեր, որոնք և [[տղա]], և [[աղջիկ]] երեխաներին էլ կհետաքրքրեն`կհետաքրքրեն՝ փորձելով այդպիսով հասնել կրոսովերի։ [[Չափահաս]]ների համար նախատեսված անիմեի [[սյուժե]]ն կարող է ավելի դանդաղ տեմպով և դժվարությամբ զարգանալ, ինչը երիտասարդ լսարանը սովորաբար տհաճ է համարում, ինչպես նաև կարող է պարունակել «չափահաս» թեմաներ և իրավիճակներ։ Չափահաս անիմեի ենթաբաժինը պարունակում է [[պոռնոգրաֆիա|պոռնոգրաֆիկ]] տարրեր և [[Ճապոնիա]]յում պիտակվում է «[[R18]]» [[պիտակ]]ով, բայց միջազգայնորեն այս աշխատանքները միասին խմբավորված են [[հենտայ]] (այլասերված) տերմինի տակ։ Ի հակադրություն դրան`դրան՝ անիմեի ենթաժանրերի բազմազանությունը ներառում է [[էչչին]]՝ [[սեքս]]ուալ թեմաները կամ կիսատոները`կիսատոները՝ առանց սեքսուալ շփման նկարագրությունների, որ առկա են երգիծական և [[հարեմ]] ժանրերում. շնորհիվ իր տարածվածության դեռահաս և մեծահասակ անիմե էնտուզիաստների շրջանում`շրջանում՝ էչչի տարրերի միավորումը անիմեում համարվում է ֆան-ծառայության տեսակ։
 
Անիմեի ժանրային դասակարգումը տարբերվում է մուլտիպլիկացիայի մյուս տեսակներից և այնքան էլ պարզորոշ չէ։ Գիտական ֆանտաստիկան անիմեի հիմնական ժանրերից է և ներառում է այնպիսի կարևոր պատմական աշխատանքներ, ինչպիսիք են [[Թեզուկա]]յի «[[Աստրո-Բոյը]]» և [[Յոկոյամա]]յի «[[Տեցուջին 28-գո]]»-ն։ Սրա գլխավոր ենթաժանրը մեքան է`է՝ իր նշանավոր [[Gundam]] մետասերիաներով։ [[Ֆանտաստիկա|Ֆանտաստիկ]] ժանրը ներառում է գործեր`գործեր՝ հիմնված ասիական և արևմտյան սովորույթների և ֆոլկլորի վրա. դրանց մեջ են մտնում ճապոնական ֆեոդալական «[[ԻնուՅաշա]]» հեքիաթը և [[Սկանդինավյան թերակղզի|Սկանդինավյան]] [[աստված]]ուհու նկարագրությունը, ով տեղափոխվեց Ճապոնիա, որպեսզի պահպանի [[Yggdrasil]] անունուվ համակարգիչը «[[Oh my Goddess]]»-ում։ Անիմեում գերիշխում է նաև ժանրերի միավորումը, ինչպես օրինակ «[[Dragon half]]»-ը ֆանտաստիկայի և երգիծանքի խառնուրդ է, իսկ «[[Քալիոստորո դղյակը]]»-ը`ը՝ կոպիտ [[հումոր]]ի և կրիմինալ ժանրի։ Անիմեի մյուս ենթաժանրերը ներառում են [[կախարդական աղջիկներ]], [[հարեմ]], [[սպորտ]], [[մարտարվեստ]]ներ, գրական հարմարվողականություններ և [[պատերազմ]]։
 
Կան ժանրեր, որոնք նկարագրում են միասեռական հարաբերությունները։ Մինչ օրիգինալ պոռնոգրաֆիկ տերմինների ի հայտ գալը`գալը՝ [[յաոյ]]ը (արական միասեռականություն) և [[յուրի]]ն (իգական միասեռականություն) տարածված տերմինների էին, որոնք միջազգայնորեն օգտագործվում էին, որպեսզի նկարագրեն ուշադրության կենտրոնում որևէ թեմա կամ միասեռական ռոմանտիկ հարաբերությունների զարգացում։ [[2000]]-ականներից առաջ միասեռական հերոսները սովորաբար օգտագործվում էին երգիծական էֆֆեկտի համար, բայց մի քանի աշխատանքներ այս հերոսներին ավելի լուրջ ընդունեցին։
 
== Առանձնահատկությունները ==
Անիմեն արվեստի բազմաժանր տեսակ է, որը նպատակաուղղված է և արտադրվում է ճապոնական ընտանեկան լսարանի և շուկայի համար։ Անիմեն շատ է տարբերվում անիմացիայի մյուս տեսակներից իր բազմազանությամբ, անիմացիայի միջոցներով, իր արտադրանքով և արտադրության ընթացքով։ Արտաքնապես դա արվեստի մի ձև է, որն իր մեջ ներառում է տարատեսակ ոճեր, որոնք իրար հետ շատ քիչ ընդհանրություններ ունեն։
Ճապոնական անիմեները այլ մուլտֆիլմներից տարբերվում են նկարելու ոճով, [[սյուժե]]ներում ընդգրկված [[թեմա]]ներով, [[ժանր]]երի բազմազանությամբ և այլնով։ Անիմեն շատ է տարածված Ճապոնիայի հասարակության մեջ։ Երբ մնացած երկրներում մուլտֆիլմներ նայում են միայն փոքր երեխաները Ճապոնիայում դրանք նայում են գրեթե բոլորը։ Դա պայմանավորված է նրանով, որ անիմեները ստեղծվում են հատուկ որոշակի խավի համար։ Ըստ տարբեր [[սոցիալական խումբ|սոցիալական]] և [[տարիքային խումբ|տարիքային]] խմբերի համար նախատեսված լինելուն, անիմեները լինում են՝
* '''[[քոդոմո]]'''`՝ մինչեւ 12 տարեկանների համար,
* '''[[շոնեն]]'''`՝ [[պատանի]]ների համար,
* '''[[Շոջո մանգա|շոջո]]'''`՝ [[աղջիկ]]ների համար,
* '''[[սեյնեն]]'''`՝ հասուն [[տղամարդ]]կանց համար,
* '''[[ջոսեյ]]'''`՝ [[կին|կանանց]] համար:
Նաև բազմազան են անիմեների գեղարվեստական ժանրերը։ Այսպիսով, գրեթե բոլոր մարդիկ հեշտությամբ կարող են գտնել իրենց համար հետաքրքիր և համապատասխան անիմե, որի շնորհիվ անիմեն մեծ ճանաչում ստացավ տարբեր երկրներում։
Անիմեները կարելի է հեշտությամբ տարբերել մնացած մուլտֆիլմներից նույնիսկ առաջին հայացքից։ Նրանց հերոսները սովորաբար նկարված են լինում մեծ աչքերով, իսկ շրթունքները և [[քիթ]]ը կարող են լինեն փոքրիկ գծիկների տեսքով։
Տող 52.
=== Անիմացիոն տեխնիկան ===
 
Անիմեն հետևում է [[մուլտիպլիկացիա|մուլտիպլիկացիոն]] արտադրության ավանդույթներին`ավանդույթներին՝ ներառելով [[կտրագոտի]]ն, [[թարգմանություն]]ը, [[հերոս]]ների ձևավորումը և այլն։ [[1990]]-ականներից սկսած անիմատորները ավելի շատ էին օգտագործում [[համակարգչային անիմացիա]]ն, որպեսզի բարձրացնեն արտադրության գործընթացի արդյունավետությունը։ [[Նոբուրո Օֆուջի]]ի նման նկարիչները ստեղծեցին ամենավաղ անիմե աշխատանքները, որոնք փորձնական էին և բաղկացած էին գրատախտակների վրա նկարված պատկերներից, թղթի կտրտանքներից պատրաստած [[տիկնիկային շարժապատկեր]]ներից և [[ուրվագծային անիմացիա]]յից։ Սրանք սկսեցին ճանաչում ձեռք բերել և շուտով շուկայում միջին դիրքեր էին գրավում։ 21-րդ դարում անիմացիոն այլ տեխնիկաների օգտագործումը մեծ մասամբ սահմանափակվում է [[կարճամետրաժ ֆիլմ]]երի համար. դրանցից են տիկնիկային շարժապատկերների անիմացիան՝ արտադրված [[Տադահիտո Մոչինագա]]յի, [[Կիհաչիրո Կավամոտո]]յի և [[Տոմոյասու Մուրատա]]յի կողմից։ [[Համակարգիչ]]ները միացվեցին անիմացիոն գործընթացին [[1990]]-ականներին այնպիսի աշխատանքների ստեղծումով, ինչպիսիք էին «[[Զրահապատ ուրվականը]]» և «[[Արքայադուստր Մոնոնոքեն]]», խառնելով կադրերի կրկնությունը համակարգչային արտադրության պատկերների հետ։ «[[Ֆուջի Ֆիլմը]]»`՝ կադրերի կրկնութունն օգտագործող հիմնական կազմակերպությունը, հայտարարել էր, որ կդադարեցնի իր գործողությունը: Դա ստեղծեց արդյունաբերական խուճապ, ինչը ստիպեց այլ կազմակերպություններին նույնպես արագացնել անցումը թվային արտադրությանը: Մինչ թվային դարաշրջանը, անիմեն արտադրվում էր ավանդական անիմացիայի միջոցներով`միջոցներով՝ օգտագործելով [[դիրքից դիրք մոտեցում]]ը։ Անիմեների մեծամասնությունը սկսում է ավելի քիչ օգտագործել արտահայտչական առանցքային շրջանակներ և ավելի շատ`շատ՝ ππմիջային անիմացիա]]ն, ինչը թույլ է տալիս միջային կադրեր ստեղծելով 2 կադրերի միջև`միջև՝ տպավորություն ստեղծել, թե մի կադրը սահուն անցնում է մյուսին։
Ճապոնական անիմացիայի ստուդիաները [[սահմանափակ անիմացիա]]յի շատ տեխնիկաների նախաձեռնողներն են և անիմեին տվել են կոնվենցիաների հստակ շարքեր։ Ի տարբերություն [[Դիսնեյ]]ի անիմացիային, որտեղ շեշտը դրված է շարժման վրա, անիմեն շեշտում է արվեստի որակը և թույլ է տալիս սահմանափակ անիմացիոն տեխնիկաների միջոցով խնայել շարժման վրա ծախսվող ժամանակը։ Այսպիսի տեխնիկաները հաճախ օգտագործվում են ոչ միայն վերջնաժամկետին արագ հասնելու, այլ նաև գեղարվեստական մտահղացումներն իրականացնելու համար։ Անիմե տեսարաններում շեշտը դրված է եռաչափ պատկերներ ստանալու վրա, իսկ հետին պատկերները օգտագործվում են համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար։ Հետին պատկերները միշտ չէ, որ հինված են. երբեմն դրանք հիմնված են իրական վայրերի վրա, ինչպես օրինակ`օրինակ՝ «[[Հաուլի թափառող դղյակը]]» և «[[Հարուհի Սուզումիյայի տխրությունը]]» անիմեների մեջ։ Ափփլեջերը նշել է, որ անիմեն այն հազվագյուտ ոլորտներից է, որտեղ բոլոր աստղերին մի տեղ հավաքելով սովորաբար «չափազանց տպավորիչ» մի բան է ստացվում։
 
Անիմեի կինեմատոգրաֆիկ էֆֆեկտները տարբերվում են ամերիկյան անիմացիայում առկա բեմադրություններից։ Անիմեն նկարահանելիս կարծես օգտագործված լինի մի տեսախցիկ, որը ներառում է համապատկերման, մասշտաբի և հեռավորության փոփոխման և անկյունային տեսարաններ ստեղծելու գործառույթները, սակայն դրանք այնպիսի բարդ ձևով են կատարվում, որ դժվար է պատկերացնել իրականում։ Անիմեում անիմացիան նկարվում է մինչ ձայնագրումը`ձայնագրումը՝ ի տարբերություն ամերիկյան անիմացիայի, որտեղ ձայնագրումը առաջինն է կատարվում. սա կարող է [[լեզվի սայթաքում|լեզվի սայթաքման]] պատճառ դառնալ ճապոնական տարբերակում։
 
=== Կերպարները ===
 
Անիմեում մարդկանց մարմի չափերը համապատասխանում են իրականությանը։ Գլխի բարձրությունը քննարկվում է նկարչի կողմից`կողմից՝ որպես բազային միավորի չափ։ Գլուխների բարձրությունները կարող են տարբերվել, բայց շատ անիմե կերպարներ յոթից ութ գլուխ բարձր են։ Շատ անիմե նկարիչներ կանխամտածված փոփոխություններ են մտցնում մարմնի չափերի մեջ, որպեսզի ստեղծեն գերդեֆորմացված կերպարներ, որոնք ունեն գլխի համեմատ անհամաչափ, փոքր մարմին. այդպիսի գերդեֆորմացված շատ կերպարներ երկուսից չորս գլուխ բարձրահասակ են։ Մի քանի անիմե աշխատանքներ, ինչպես օրինակ`օրինակ՝ «[[Crayon Shin-chan]]»-ը, լիովին անտեսել են այդ չափերը, այնպես որ դրանք նման են արևմտյան մուլտֆիլմերին։ Տարածված անիմե կերպարների տարբերակիչ նշանը չափազանցած աչքի չափն է։ Անիմեում մեծ աչքերով կերպարների անիմացիան կարող է հիշեցնել [[Օսամու Տեձուկա]]յին, ով խորապես գտնվում էր վաղ ժամանակի անիմացիոն կերպարների ազդեցության տակ, ինչպիսին էր «[[Betty Boop]]»-ը, որը պատկերված էր անհամաչափ մեծ աչքերով։ [[Թեզուկա]]ն կենտրոնական գործիչ էր անիմեի և [[մանգա]]յի պատմության մեջ, ում արվեստի խորհրդավոր ոճը և կերպարի ձևավորումը մարդկային թույլատրելի բոլոր էմոցիաների շարքը պատկերում էր աչքերի միջոցով։ Նկարիչը ավելացնում է գույների փոփոխական ստվերներ աչքերին և հատկապես եղջերաթաղանթին`եղջերաթաղանթին՝ տալով ավելի շատ խորություն։ Ընդհանրապես օգտագործվում էր բաց ստվերի, գույնի տոնի և մուգ ստվերի մի խառնուրդ։ Մշակութային մարդաբան [[Մեթ Թորն]]ը պնդում է, որ ճապոնական մուլտիպլիկատորները և լսարանը չեն ընկալում նման փոփոխված աչքերը, ինչպես ինքնին ավելի կամ պակաս արտաքին։ Ինչևիցե, ոչ բոլոր անիմեների հերոսներն ունեն մեծ աչքեր։ Օրինակ`Օրինակ՝ [[Հայաո Միյաձակի]]ի աշխատանքներում կերպարները հայտնի են իրական, համաչափ աչքեր ունենալով, ինչպես նաև իրական մազերի գույնով։ Մազերը անիմեում հաճախ վառ ու գունագեղ են կամ էլ յուրահատուկ ձևով հարդարված։ Անիմեում մազերի շարժումը չափազանցած է և «մազերի գործողությունը» օգտագործվում է կերպարների զգացմունքները և գործողությունները շեշտելու և տեսողական էֆֆեկտ տալու համար։ Եթե տվյալ անիմեն չի արտադրվում միայն ներքինծ շուկայի պահանջները բավարարելու համար, ապա կերպարների ռասան և ազգությունը միշտ չէ, որ դեր են խաղում։ Սակայն հաճախ դրանք ընտրվում են նաև գիտակցաբար. դրա վառ օրինակը «[[Պոկեմոն]]» անիմեն է։ Անիմե և մանգա նկարողները սովորաբար հերոսների զգացմունքները և մտքերը արտահայտելու համար դիմում են դիմախաղին։ Այս տեխնիկայի ձևերը հաճախ տարբերվում են իրենց արևմտյան տարբերակներից. նրանք ներառում են ֆիքսված [[իկոնոգրաֆիա]], որոնք օգտագործվում են համապատասխան զգացմունքները և տրամադրությունները ցույց տալու համար։ Այդ արտահայտությունները չափազանցված են և հաճախ, իհարկե, շատ ծիծաղելի։ Օրինակ`Օրինակ՝ տղամարդկանց քթից կարող է արյուն հոսել «Գյուլնազ տատի հեքիաթներին» հակառակվելու ժամանակ։ Կիրառվում են բազմաթիվ [[տեսողական նշաններ]], այդ թվում՝ քրտինքի կաթիլը`կաթիլը՝ նյարդայնությունը ցույց տալու համար, կարմրելը՝ շփոթվածությունը, կարմիր աչքերը՝ լարվածության, և այլն։
 
=== Երաժշտությունը ===
 
Անիմեի շատ հեռուստատեսային դրվագների բացման և [[լուսագրեր]]ի հաջորդականությունը ուղեկցվում են [[J-Pop]] կամ [[J-Rock]] երգերով, հաճախ էլ`էլ՝ հռչակավոր խմբերի կատարումներով։ Դրանք կարող են գրված լինել [[սերիա]]ների հետ միասին, բայց նաև ուղղված լինել դեպի գլխավոր երաժշտական շուկա, և հետևաբար`հետևաբար՝ կակնարկվեն ոչ հստակ կամ էլ ոչ բոլոր թեմաների սերիաների սյուժեների մեջ։ [[Փոփ]] և [[ռոք]] երաժշտությունները երբեմն օգտագործվում են որպես պատահական երաժշտություն («տեղադրված երգեր») մի դրվագում`դրվագում՝ հաճախ ընգծելով կարևոր նշանակության տեսարանները։
 
== Արդյունաբերությունը ==
 
Անիմեի արդյունաբերությամբ զբաղվում է ավելի քան 430 արտադրող կազմակերպություն, որոնց մեջ մտնում են Toei Animation, Gainax, Madhouse, Gonzo, Sunrise, Bones և Studio Ghibli-ի պես հայտնի ստուդիաներ։ Դրանցից շատերը մտնում են Ճապոնական անիմացիայի միության (The Association of Japanese Animations) մեջ։ Արդյունաբերության աշխատողների համար գոյություն ունի նաև աշխատանքային միություն`միություն՝ Ճապոնական անիմացիայի ստեղծողների միությունը (The Japanese Animation Creators Association)։ Ստուդիաները հաճախ են միասին աշխատում, որպեսզի կյանքի կոչեն ավելի բարդ և արժեքավոր ծրագրեր, ինչպիսին է, օրինակ, Գիբլի Ստուդիայի Spirited Away-ը։ Մեկ անիմե-սերիայի արտադրությունը կարող է արժենալ 100 000 ամերիկյան դոլարից մինչև 300 000 դոլար։ 2001-ին անիմեները կազմում էին ճապոնական ֆիլմարտադրության ընդհանուր ծավալի 7%-ը, երբ կենդանի կատարմամբ գործերը կազմում էին միայն 4.6%-ը։ Անիմեի գրանցած հաջողությունների և ձեռք բերած ժաղովրդականության ծավալները պարզ երևում են DVD վաճառքի շահավետության աստիճանին նայելիս. դա ընդհանուր վաճառքի մոտ 70%-ն է կազմում։
 
2009-ին ԱՄՆ-ում անիմեի վաճառքից ստացվել է մոտ 2.74 տրիլիոն դոլար։ Անիմացիոն կրկնօրինակումները Միացյալ Նահանգներում տարածում գտան 2000 թ.-ից այնպիսի ցանցերում, ինչպիսիք են The WB և Cartoon Network's Adult Swim-ը։ 2005-ին սա հանգեցրեց Cartoon Network-ում լավագույն 5 անիմեների անունների հրապարակմանը, որոնք դրանից առաջ տեղ էին գտել ցանցում։ Երբեմն տեղայնացման շրջանակներում ոչ ճապոնացի հանդիսատեսին ավելի հասկանալի և ընկալելի դարձնելու համար մշակութային տարբերությունները կարող են որոշակիորեն վերացվել։ Անգլիական իրականության դեպքում տեղայնացման համար 1 սերիան միջինը արժենում է 10 000 դոլար։
Արդյունաբերությունը դարձավ մի կողմից գովասանքի, մյուսից`մյուսից՝ քննադատության առարկա հատկապես ֆանսաբերի համար, որոնք անիմե-սերիաների կամ ֆիլմերի`ֆիլմերի՝ չարտոնագրված և ոչ հեղինակավոր խմբերի կողմից արված լուսագրային թարգմանությունների հավելումներ են։ Ֆանսաբերը, որոնք ի սկզբանե տարածվել են 1980-ականներին VHS ձևաչափի օրինական կերպով կրկնօրինակված սկավառակներով, ազատորեն շրջանառվում էին և 1990-ականներից օնլայն տարածվում։ Ֆանսաբերը սովորաբար հատուկ կոդով ոչնչացվում կամ այլևս չէին տարածվում, եթե հանկարծ հայտնվում էր պաշտոնական թարգմանությամբ կամ լուսագրերով արտոնագրված տարբերակը։ Այնուամենայնիվ ֆանսաբերը հաճախ շարունակում են շրջանառվել ցանցում։
 
Համացանցում միջազգային մասշտաբով անիմեի օրինական առկայությունը վերջին տարիներին փոփոխվեց, ինչը կապված էր անիմե-սերիաների միաժամանակյա առկայության հետ այնպիսի կայքերում, ինչպիսին է Crunchyroll-ը։
Տող 76.
=== Մրցանակաբաշխություններ ===
 
Անիմե իրականության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ամեն տարի անցկացվող մրցանակաբաշխությունները։ Գլխավոր մրցանակաբաշխություններից են the Ōfuji Noburō մրցանակաբաշխությունը, Մայնիչի ֆիլմ մրցանակաբաշպությունը`մրցանակաբաշպությունը՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար (the Mainichi Film Award for Best Animation Film), Կոբե անիմացիոն մրցանակաբաշխությունը (the Animation Kobe Awards)-ը, Ճապոնական մեդիա-արտս փառատոնի անիմացիայի բնագավառում մրցանակաբաշխությունը (the Japan Media Arts Festival animation awards)-ը, Տոկիոյի անիմե-մրցանակաբաշխությունը (the Tokyo Anime Award) և Ճապոնիայի ակադեմիական մրցանակը տարվա անիմացիայի համար (the Japan Academy Prize for Animation of the Year)։ ԱՄՆ-ում անիմե-ֆիլմերը մրցում են ICv2.com կայքի ամենամյա Anime Awards անիմե-մրցանակաբաշխության շրջանակներում։
 
== Ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա ==
 
Արևմուտքում անիմեն շատ շահութաբեր է, ինչն ապացուցում են արևմտյան երկրների կողմից ավելի վաղ շրջանում արված և մեծ հաջողություններ գրանցած անիմե-ադապտացիաները, օրինակ`օրինակ՝ Astro Boy-ը։ 19-րդ դարից սկսած մի շարք արևմտյան երկրներ սկսում են որոշակի հետաքրքրություններ դրսևորել Ճապոնիայի նկատմամբ, իսկ անիմեն Արևմուտքը ճապոնական մշակույթին մոտ դարձնելու գործում իր նշանակալից դերն ունեցավ և այժմ էլ շարունակում է ունենալ։
 
=== Ֆանատների աջակցությունը ===
 
1990-ականներին անիմե-ակումբները մեծ թափով սկսեցին անիմե-համաժողովներ անցկացնել, և այդ շրջանը կոչվեց «անիմե պայթյուն», երբ շեշտակի աճ գրանցեց անիմեի հանդեպ հետաքրքրությունը։ Այս ժողովները նվիրված էին անիմեին ու մանգային և ներառում էին կոսպլեյի մրցույթներ և տարատեսակ քննարկումներ`քննարկումներ՝ կապված անիմե արտադրության հետ։ Կոսպլեյը, որը անգլերեն հապավում է ("costume play", բառացի`բառացի՝ «հանդերձախաղ»), հատուկ է ոչ միայն անիմեներին և հատկապես տարածում ստացավ համաժողովների ժամանակ անցկացվող մրցույթների ևդիմակահանդեսների շնորհիվ։ Ճապոնակա նմշակույթն ու բառերը «ներխուժեցին» անգլիական իրականություն. դրանցից է, օրինակ, «օտակու» բառը`բառը՝ ճապոներեն տերմինը, որն այսօր շատ է օգտագործվում անգլերենում և ցույց է տալիս անիմեի և մանգայի ֆանատին։ Անիմեով հետաքրքրվողները սկսեցին ստեղծել ֆան-ֆիքշններ և ֆանարտեր`ֆանարտեր՝ ներառելով համակարգչային պաստառները և անիմե տեսահոլովակները։
 
=== Անիմե ոճը ===
 
Որպես տարածված շարժում և ինքնատիպ ոճ`ոճ՝ անիմե ոճը դարձավ թե' երգիծաբանական, թե' լուրջ ստեղծագործակ անաշխատանքի առարկա։ Ճապոնական մշակույթի և անիմեի երգիծական պատկերման օրինակ կարող են հանդիսանալ South Park-ի "Chinpokomon" և "Good Times with Weapons" սերիաները, Adult Swim-ի Perfect Hair Forever-ը և Նիքելոդիոնի Kappa Mikey-ը։ Որոշ գործեր վեճերի առիթ հանդասիցան երգիծական և լուրջ «անիմե ոճի» արտադրանքների միջև որոշակի խառնաշփոթ ստեղծելու պատճառով։ Դրա օրինակ է «Ավատար. օդի վերջին մոգը» ամերիկյան`ամերիկյան՝ անիմե ոճի արտադրանքը։ Այս ոճի աշխատանքները սկսեցին կոչվել անիմե-ազդեցություն կրած անիմացիա, ինչը նպատակ ուներ «անիմե ոճ»-ի բոլոր գործերը համարել ոչ ճապոնական ծագման։ Այսպիսի գործեր արտադրողներից ոմանք նշում են, որ անիմեն եղել է ոգեշնչման աղբյուր և, ինչպես ֆրանսիական Ōban Star-Racers արտադրող ընկերությունը, մեկնում են Տոկիո`Տոկիո՝ ճապոնական արտադրողների հետ համագործակցելու համար։ Երբ անիմեն բնորոշվում է իբրև «ոճ», այլ ոչ թե առանձին արտադրանք, այն հնարավորություն է տալիս անիմե արտադրել այլ երկրներում։ Ներկայումս իրականացվում է «Միջին Արևելքի առաջին անիմե շոու»-ի կրկնօրինակումը ("Middle East's First Anime Show")։ Անիմեի բնորոշումը`բնորոշումը՝ որպես ոճի, վեճերի տեղիք տվեց երկրպագուների շրջանում։ Հենց Ջոն Օփփլիգերն ասաց, որ ճապոնական «անիմե>-ի և «մանգայի» վերագրումը ամերիկյան արվեստին խեղաթյուրում է դրա մշակութային իսկությունը։
 
{{անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անիմե» էջից