«Անապեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Անապեստ''', '''Վերջատանջ''' (հունարեն` ''ἀνάπαιστος'' - ետ մղված) - եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ։ ...
 
No edit summary
Տող 2.
 
Հին հունական [[պոեզիա]]յում այդպես էին կոչում սկզբում երկու կարճ և վերջում մեկ երկար [[վանկ]] ունեցող ոտքը։ Ժամանակակից վանկա-շեշտական տազաչափության մեջ անապեստը բաղկացած է երկու անշեշտ և վերջում մեկ շեշտված վանկից։ Այսպիսով` անապեստյան տողի մեջ [[շեշտ]] են կրում 3, 6, 9, 12-րդ վանկերը։
 
Անապեստյան չափը լայնորեն օգտագործվում է նաև հայ բանաստեղծության մեջ, քանի որ համապատասխանում է [[հայերեն]]ի հիմնական սկզբունքին (շեշտը բառի վերջին վանկի վրա)։ Գրվել են երկու, երեք և ավելի ոտքերից բաղկացած անապեստյան տողեր։ Օրինակ.
 
<poem>
Դու բյուրե'ղ բարձունքու'մ մի երա'զ`
Լուսազա'րդ, և քնքու'շ, և գողտրի'կ,
Մի երա'զ սրբափա'յլ և անհա'ս,
Հավիտյա'ն հեռավո'ր մի աստղի'կ։ ([[Ավետիք Իսահակյան]])
</poem>
 
[[Կատեգորիա:Տաղաչափություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անապեստ» էջից