«Վարակազերծում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վարակազերծում''', դեզինֆեկցիա, արտաքին միջավայրում վարակիչ հիվանդությունների հարուցիչների, դ...»:
 
Տող 1.
'''Վարակազերծում''', [[դեզինֆեկցիա]], արտաքին միջավայրում վարակիչ հիվանդությունների հարուցիչների, դրանց փոխանցողների, ինչպես նաև կրծողների ոչնչացումը ֆիզիկական, քիմիական և կենսաբանական մեթոդներով։ Ֆիզիկական մեթոդի դեպքում օգտագործում են լույսը, [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ը, բարձր ջերմաստիճանը, չորացումը, եռացումը, արդուկումը, [[այրում]]ը, օդափոխությունը, խոնավ մաքրումը, փոշեծծիչներով մաքրումը և այլն։ Ցուրահատուկ տեղ են գրավում վարակազերծման խցիկները, ուր ազդող գործոններ են չոր, տաք օդը, ջրի տաք գոլորշիները (սովորական, բարձր և ցածր ճնշման պայմաններում), ինչպես նաև դրանց զուգակցումը քիմիական նյութերի (օրինակ, [[ֆորմալին]]ի) հետ։ Քիմիական միջոցներից են [[քլորակիր]]ը, [[քլորամին]]ը, [[դիքլորամին]]ը, [[լիզոլ]]ը, [[ֆենոլ]]ը, [[ֆորմալին]]ը, [[նատրիումի մետասիլիկատ]]ը և այլն, որոնք օգտագործվում են գազային, հեղուկ կամ պինդ վիճակում։ Գործնականում առավել հաճախ կիրառվում է խոնավ մաքրման եղանակը։ Վարակազերծման կենսաբանական մեթոդն առայժմ լայն կիրառություն չունի և օգտագործվում է միայն կենդանի փոխանցողների ու կրծողների դեմ պայքարելիս։ Տարբերում են կանխարգելիչ, ընթացիկ և եզրափակիչ վարակազերծում․։ Կանխարգելիչ վարակազերծումը անցկացվում է անկախ վարակիչ հիվանդությունների առկայությունից և նպատակն է արտաքին միջավայրում հարուցիչների և դրանց փոխանցողների ոչնչացումը։ Հիմնականում կիրառվում է բուժական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկներում, սննդարդյունաբերության ձեռնարկություններում, հասարակական սննդի օբյեկտներում, կոմունալ տնտեսության հիմնարկներում (վարսավիրանոց, հյուրանոց և այլն), երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտում։ Կանխարգելիչ վարակազերծման խմբին են դասվում նաև կենտրոնական ջրամատակարարման ջրի ախտահանումը, տնտեսական թափոնների, աղբի ժամանակին հավաքումը, տեղափոխումը և վնասազերծումը, արյունածուծ երկթևանիների դեմ պայքարը։ Օգտագործում են 0,5-1,0%-անոց քլորակրի, 0,2—1,0%-անոց [[քլորամին]]ի լուծույթներ, [[գազային քլոր]], խոնավ մաքրում, եռացում, [[ստերիլացում]]՝ բարձր ճնշման տակ։ Ընթացիկ վարակազերծումը պարբերաբար անցկացվում է հիվանդի շուրջը (տանը կամ ստացիոնարում), նրա վարակելիության ողջ շրջանում։ Կախված վարակի բնույթից՝ ախտահանում են օդը, սպիտակեղենը, անկողնային պարագաները, ամանեղենը, սննդի մնացորդները և այլն։ Եզրափակիչ վարաազերծում կատարվում է հիվանդին (բացիլակրին) տվյալ շինությունից տեղափոխելուց անմիջապես հետո։ Վարակազերծման համար օգտագործում են տարբեր կառուցվածքի փոշեցրիչ և հեղուկացրիչ գործիքներ։
 
[[Կատեգորիա:]]{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բժշկական մանրէաբանություն]]
[[Կատեգորիա:Հիգիենա]]{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Համաճարակաբանություն]]
[[Կատեգորիա:Քաղաքացիական պաշտպանություն]]