«Սպեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (22), ։ → ։ (18), ՝ → ՝ , → (41), )։ → )։ (2), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սպեր''', բերդաքաղաք [[Մեծ Հայք]]ի [[Բարձր Հայք]] նահանգում, [[Սպեր]] գավառի կենտրոնը, [[Ճորոխ]] գետի աջ ափին, գեղատեսիլ այգեշատ ձորում։ Սպերը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է [[Բագրատունիներ]]ի տիրույթը։ [[Հակոբ Կարնեցի]]ն (XVII դ․) Սպերը անվանում է«պարոնանիստ քաղաք»։ XV դարի վերջին քառորդին Սպերը զավթել են օսմանյան [[թուրքեր]]ը։ XIX դարի սկզբին մոտ 900 տուն բնակիչ ունեցող Սպերը, հետագա տասնամյակներին հայերի արտագաղթից հետո, վերածվեց անշուք գյուղաքաղաքի։
 
XIX դարի 70-ական թթ․ վերջին Սպերում ապրում էր 230 հայ (25 տուն)։ Ունեին եկեղեցի (Սուրբ Աստվածածին) և վարժարան (Բագրատունյան)։ XX դարի սկզբին այնտեղ ապրում էր 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով և այգեգործությամբ։ Շրջակա լեռներում պահպանվել էին բերդի և հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Ճորոխի վրա՝ հնագույն մի կամուրջ։
 
1915 թ-ին, [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ, Սպերի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Այժմ Սպերը (Իսփիր) ավան է Թուրքիայի էրզրումի իլում։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սպեր» էջից